Facebook   Twitter
 
Երաժշտությունը միավորել է հայ եւ ադրբեջանցի երաժիշտներին

Երաժշտությունը միավորել է հայ եւ ադրբեջանցի երաժիշտներին

20 Օգոստոսի 2012 - 17:30
 
«Խաղաղության ձայներ» նախագծի շրջանակներում Ալանդյան կղզիներ մեկնած հայ երաժիշտներն արդեն Հայաստանում են:
Ինձ հաջողվեց զրուցել երաժիշտներից Միքայել եւ Աշոտ Ոսկանյանների հետ, ովքեր պատմեցին իրենց տպավորությունների մասին:

Երաժիշտները մեկն էլ էին Ալանդյան կղզիներ ադրբեջանցի, ալանդացի երաժիշտների հետ համատեղ համերգ տալու նպատակով:

Միքայելն ու Աշոտը նշեցին, որ մեկ շաբաթյա այցելությունը բավականին հագեցած է եղել. կազմակերպվել են քննարկումներ, դասընթացներ, կատարվել երաժշտական փորձի փոխանակում:

Միքայել Ոսկանյանը պատմեց, թե իրենք ի սկզբանե մտավախություն ունեին, որ ադրբեջանցիների հետ շփումը չի ստացվի, սակայն.

«Օգոստոսի 6-ին, մենք և ադրբեջանցի երաժիշտները հանպատրաստից համերգ ունեցանք` նվիրված Հիրոսիմայի զոհերի հիշատակին: Միասին նստեցինք, նվագեցինք եւ բոլոր մտավախությունները կարագի նման հալվեցին ու անցան»:

«Հասարակ մարդկանց հաստատ պատերազմ պետք չի,- նշում է երաժիշտ Աշոտ Ոսկանյանը,- լինում էր միասին նստում գարեջուր էինք խմում»:

Թեեւ օգոստոսի 10-ին Ալանդյան կղզիների մայրաքաղաք Մարիեհամնի հրապարակի բեմում հայ եւ ադրբեջանցի երաժիշտները պետք է համատեղ կատարմամբ հանդես գային, սակայն դա տեղի չի ունեցել, ադրբեջանցիներն ինչ-ինչ պատճառներով հրաժարվել են:

Համերգին համատեղ կատարումներով հանդես են եկել հայերն ու ալանդացիները եւ ադրբեջանցիներն ու ալանդացիները:

Հայ երաժիշտներն այնուամենայնիվ ուրախ են, որ համագործակցությունն ինչ-որ չափով ստացվել է:

Հայ և ադրբեջանցի երաժիշտների հարաբերությունները լարված չեն եղել Ալանդներում, ավելին նրանք անգամ նվերներով են փոխանակվել:

«Ադրբեջանցի երաժիշտները հայկական պատվիրակության յուրաքանչյուր անդամին շարֆեր նվիրեցին, հրավիրեցին ճաշի, մենք էլ նրանց կոնյակ հյուրասիրեցինք»,- ասաց Աշոտ Ոսկանյանը:

Երաժիշտները պատմեցին նաեւ , որ ադրբեջանցի երաժիշտներից մեկը 1985 թվականին եղել է Հայաստանում, իր երաժշտական գործիքի` թառի պատրաստող վարպետը հայ է եղել. «Նրանք անգամ հետաքրքվում էին, թե ինչ է փոխվել Երևանում,-պատմեց Միքայելը,- նրանց ճաշակից, հագուկապից հասկանալի էր, որ գրագետ խումբ էր եկել»:

Աշոտ Ոսկանյանը ցանկություն հայտնեց աշխատելու նաև ադրբեջանցի երաժիշտ Էմիլի հետ` գնահատելով նրա տաղանդն ասաց. «Նոր երաժշտի հետ աշխատանքը նոր բան է տալիս, նոր ճանապարհ է բացում»:

Ալանդներում երաժիշտները նաեւ համատեղ թատերական ներկայացում են տվել և երաժշտական համարներ կատարել: Ինչպես նշում են երաժիշտները, երաժշտական համարների մասին կարծիքները դրական են եղել, ներկաները զարմացել են հայ երաժիշտների կատարումների մաքրության վրա:

Հայ երաժիշտների խումբը, որը կազմվել էր «Խաղաղության ձայներ» նախագծին մասնակցելու համար, նախատեսում է շարունակել համագործակցությունը միմյանց հետ նաև հայրենիքում:

Նկարները` Միքայել Ոսկանյանի անձնական ալբոմից:

Mynews.am Արփինե Արզումանյան

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Ի սկզբանե հայտնենք` ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու ընդդիմության նախագծին» Նաիրա Զոհրաբյան
21 Մայիսի 2013 - 16:25
Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ԱԺ-ին ներկայացրեց ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Վրաստանում քիչ առաջ ձերբակալվեց նախկին վարչապետ, ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլին
21 Մայիսի 2013 - 16:24
Ըստ վրացական լրատվամիջոցների` Վրաստանում ձերբակալվեց նախկին վարչապետ, Ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին։
Հարված մամուլի ազատությանը. ԱՄՆ-ում գաղտնալսում են լրագրողների հեռախոսազրույցները
21 Մայիսի 2013 - 16:16
ԱՄՆ-ում Associated Press լրատվական գործակալության աշխատակիցների հեռախոսազանգերը գաղտնալսելու շուրջ առաջացած սկանդալը անսպասելի շարունակություն է ստացել:
«Հանեք ռուսական բազաները, բա ուրիշ ի՞նչ կերպ ճնշենք»
21 Մայիսի 2013 - 16:00
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե կառավարությունը տեղյակ էր գազի գնի թանկացման մասին և թաքցնում էր, ուստի շտապեց հայտարարել գազի գնի 30 տոկոս սուբսիդավորման մասին, փոխարենը բացատրելու և հիմնավորելու 67 տոկոսով թանկանալու փաստը:
Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվողը լաց է եղել
21 Մայիսի 2013 - 15:54
Զինծառայողների հարցերով փորձագետ, մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանցը ուրբաթ օրը այցելել է Նոյեմբերյանի զորամասում զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող զինծառայող Դավիթ Խաչատրյանին:
Մի քանի նկատառում «հայականացման» ծրագրի մասին
21 Մայիսի 2013 - 15:50
Օրերս Հայաստանի խոշոր գործարարներից մեկը՝ Խաչատուր Սուքիասյանը, մամուլով հանդես եկավ Հայաստանի տնտեսական վիճակի եւ անհրաժեշտ տնտեսական քաղաքականության մասին հոդվածով, որում կոնկրետ առաջարկ հնչեցրեց տնտեսական քաղաքականության բովանդակության վերաբերյալ:
Կառավարության ծրագրի «լույսն» ու «ստվերը»
21 Մայիսի 2013 - 15:48
Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԺ-ում ներկայացրեց կառավարության նոր ծրագիրը:
««Դորիանսը» շատ տաղանդավոր խումբ է և հոգեպես կոտրվել պետք չէ»
21 Մայիսի 2013 - 15:46
«Եվրատեսիլում պետք է արվեր բեմադրություն, որի դեպքում, կարծում եմ, այլ արդյունք կստանայինք»:
Էստոնացի ֆոտոմոդելն ու վառ ֆոտոսեսիան (լուսանկարներ)
21 Մայիսի 2013 - 15:44
Էստոնացի սուպերմոդել Կարմեն Պեդարուն դարձել է Vogue Germany ամսագրի հերթական համարի հերոսուհին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3009
 
Լրահոս`