Facebook   Twitter
 
Հարկման արտոնյալ ռեժիմներ ունեցող պետությունների կամ դրանց մասը կազմող տարածքների ցանկում ներառված են 70 երկրներ

Հարկման արտոնյալ ռեժիմներ ունեցող պետությունների կամ դրանց մասը կազմող տարածքների ցանկում ներառված են 70 երկրներ

20 Օգոստոսի 2012 - 17:50
 
Օգոստոսի 18-ին ուժի մեջ է մտել «Օֆշորային գոտիների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշումը: Այն տարածվելու է 2012 թ. հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
ՀՀ կառավարության հուլիսի 4-ի նիստում, երբ ընդունվում էր այս որոշումը, օֆշորային գոտիների ցանկը սահմանելու անհրաժեշտությունը հիմնավորվել էր «Շահութահարկի մասին» օրենքում կատարված լրացմամբ: Ըստ այդմ, Հայաստանում հարկ վճարողների կողմից օֆշորային գոտիներում գրանցված կազմակերպություններից ապրանքների կամ հիմնական միջոցների ձեռքբերման դեպքում կատարված կանխավճարների նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով, եթե կանխավճարների դիմաց արդյունքը կանխավճարի կատարման օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում չի ստացվում:

Ըստ կառավարության՝ տվյալ բնագավառում իր կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է հարկումից խուսափելու հնարավորությունների սահմանափակմանը: Հարկման արտոնյալ ռեժիմներ ունեցող պետությունների կամ դրանց մասը կազմող տարածքների ցանկում ներառված են 70 երկրներ:

Այդ թվում են, մասնավորապես, Անդորրան, Մոնակոն, Մալթան, Շվեյցարիան, Չերնոգորիան, Լիխտենշտեյնը, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունը, ԱՄՆ-ի Դելավեր, Վայոմինգ և Օրեգոն նահանգները, Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքի և Իռլանդիայի Դուբլին ու Շաննոն քաղաքների տարածքները:

«ՓԱՍՏԻՆՖՈ»


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արցախի պաշտպանական հատվածներից մեկում հակառակորդը կրակ է բացել
18 Մայիսի 2013 - 19:00
Հենց հիմա Արցախի պաշտպանական հատվածներից մեկում հակառակորդը կրակ է բացել:
Ընդհարումներ կառավարության շենքի մոտ (լուսանկարներ)
18 Մայիսի 2013 - 18:42
Դեռ շարունակվում է բողոքի ակցիան Կառավարության շենքի դիմաց:
Channel 4-ի մեկնաբանը «Եվրատեսիլում» Հայաստանի համար 4-րդ տեղն է կանխատեսում
18 Մայիսի 2013 - 18:18
Բրիտանական Channel 4 հեռուստատեսության լրատվական կայքի մեկնաբանը՝ վերլուծելով վերջին տարիների ընթացքում քվեարկության շարժն ու միգրացիայի, քաղաքականության միտումները, "Եվրատեսիլ" երգի մրցույթում Հայաստանի համար 4-րդ տեղն է կախատեսում այս տարի։
Վադգես Գասպարին պառկեց Կառավարության առջեւ` իր աջակցությունը հայտնելով զոհված զինվորի հարազատներին
18 Մայիսի 2013 - 18:00
Շարունակվում է բողոքի ակցիան Կառավարության շենքի դիմաց:
«Պզուկ» բառը ճակատագրական դարձավ ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի համար (տեսանյութ)
18 Մայիսի 2013 - 17:55
Սպանված Լյուքս Ստեփանյանի ծնողները Սեւան-Երեւան ճանապարհի տվյալ հատված այցելած Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից ցանկանում էին լսել, թե դեպքի մասին ինչպե՞ս են իրեն զեկուցել:
«Հենց այնպես չեն կրակում, հարվածում, նույնիսկ՝ հայհոյում»
18 Մայիսի 2013 - 17:55
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն անդրադարձել է Նոյեմբերյանի զորամասում զինվորի սպանության վերաբերյալ հնչող կարծիքներին.
«Հեռացիր, տականք». Վարդգես Գասպարին՝ Երևանի ոստիկանապետին
18 Մայիսի 2013 - 17:44
Երևանի նորանշանակ ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը կառավարության շենքի մոտ փորձում է ծանոթանալ բանակում խաղաղ պայմաններում տարիներ առաջ սպանված Տիգրան Օհանջանյանի մահվան հանգամանքներին:
«Կենտրոն» հեռուստատեսության հայտարարությունը` Սևան-Երևան ավտոմայրուղու դեպքի վերաբերյալ
18 Մայիսի 2013 - 17:39
Տեղեկանալով այն մասին, որ զորամասերից մեկում դեռևս չպարզված հանգամանքներում զոհված զինծառայողների հարազատները ի նշան բողոքի` դին տեղափոխում են Երևան` «Կենտրոն» հեռուստատեսության Էպիկենտրոն լրատվական ծառայության նկարահանող խումբը մեկնել է նկարահանման:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3007
 
Լրահոս`
 
Այսօր Կառավարության առջեւ (ֆոտոշարք)
Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Երգ՝ նվիրված «Դորիանս» ռոք խմբին
Մշակույթ, Հասարակություն