Facebook   Twitter
 
Գյուղատնտեսության նախարարի այցը Սյունիքի մարզ

Գյուղատնտեսության նախարարի այցը Սյունիքի մարզ

20 Օգոստոսի 2012 - 17:52
 
Չնայած հացահատիկի արտադրության համար խիստ անբարենպաստ եղանակային պայմաններին՝ հանրապետության առանձին վայրերում և տնտեսություններում,մշակության տեխնոլոգիաներն ու ցանքի ժամկետները պահպանելու շնորհիվ,կարողացել են լավ բերք ստանալ:
Դրանում մեկ անգամ ևս համոզվեց այսօր աշխատանքային այցով Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում գտվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Մարզը 2011-2012 թվականների բերքաշրջանում,գյուղատնտեսության աջակցության ծրագրերի շրջանակներում ստացել է 341,5 տոննա էլիտային, 501 տոննա առաջին վերարտադրության սերմացու, որի շնորհիվ 3717 հա-ով ավելացրել են աշնանացանի, 355 հա-ով՝ գարնանացանի ցանքերը:Այդ ընթացքում սյունեցիները մատչելի՝ պարկը 6000 դրամով ձեռք են բերել ազոտական պարարտանյութ, 1 լիտրը՝ 350 դրամով՝ դիզելային վառելիք:

Սիսիանի տարածաշրջանում բերքահավաքի ընթացքին և արդյունքներին ծանոթանալու համար, մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ նախարարը նախ այցելեց Աղիտու համայնքում գտնվող Իլյիչ Շողունցի և Քաջիկ Հայրապետյանի դաշտերը, որտեղ առատ բերք էր հավաքվում, հա-ից 40-60 ցենտներ: Այնուհետև նախարարն ու նրան ուղեկցող անձինք եղան Սիսիանի հացամթերումների պահեստում, ուր պահեստավորվել և բաշխման է սպասում օրերս Ռուսաստանի Դաշնությունից ստացված 280 տոննա աշնանացան ցորենի էլիտային սերմացուն, ծանոթացան պահպանության պայմաններին:


HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
Սերժ Թանկյանը շնորհավորել է «Դորիանս»–ին
18 Մայիսի 2013 - 15:22
Հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանգյանը Facebook սոցցանցի իր էջում շոնրհավորել է «Դորիանս» խմբին՝ «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթում եզրափակիչ փուլ անցնելու կապակցությամբ:
Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
18 Մայիսի 2013 - 15:20
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար ԷԼմար Մամեդյարովը մայիսի 20-ին պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ
18 Մայիսի 2013 - 15:18
Մայիսի 19-20-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում, 21-23-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քաղցկեղի դեմ բուժման համար 9-ամյա Գոռն օգնության կարիք ունի
18 Մայիսի 2013 - 15:08
Արյան քաղցկեղով տառապող 9-ամյա Գոռ Ավալյանն օգնության կարիք ունի: Նրա մայրն օգնության խնդրանքով դիմում է բոլորին:
Կբարձրանան բոլոր տեսակի սննդամթերքների, ջրի, էլեկտրաէներգիայի, հանրային տրանսպորտի գները
18 Մայիսի 2013 - 15:00
Գազի գնի բարձրացման հետևանքով կբարձրանան բոլոր տեսակի սննդամթերքների, ջրի, էլեկտրաէներգիայի, հանրային տրանսպորտի գները` ըստ տվյալ ոլորտում գազի կիրառման համամասնության:
Ի պաշտպանություն զոհված զինծառայողի՝ Կառավարության շենքի դիմաց մեծ թվով մարդիկ են հավաքվել
18 Մայիսի 2013 - 14:56
Կառավարության շենքի առջև հավաքվել են մի խումբ մարդիկ։
Մարիխուանան կարող է օգտակար լինել շաքարախտի դեպքում
18 Մայիսի 2013 - 14:38
Դարեր շարունակ մարիխուանան օգտագործել են որպես ցավազրկող միջոց, ինչպես նաև տրամադրության բարձրացման, նաև ախորժակի լավացման համար:
Սպանված զինվորի հարազատները համաձայնվեցին հետ տանել իրենց զավակի դին` հողին հանձնելու
18 Մայիսի 2013 - 14:31
HayNews.am-ի թղթակիցը քիչ առաջ տեղեկացրեց, որ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ խոսակցությունից հետո մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի ծնողները համաձայնվեցին Սեւանի ճանապարհից հետ տանել իրենց որդու դին` հողին հանձնելու։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3003
 
Լրահոս`