Ի՞նչ անել վթարների դեպքում. ԱՆ-ն հորդորում է20 Օգոստոսի 2012 - 18:16
Ավտովթարների դեպքում շտապ բժշկական օգնությանը շուտ ահազանգեք.
Օգոստոսի 18-ին Երևան-Սևան ավտոճանապարհի 42-րդ կմ-ի հատվածում առավոտյան ժամը 09.20-ին տեղի ունեցած ավտովթարի ենթարկված ավտոմեքենաներում եղած երեք քաղաքացիներ դիմել են Կոտայքի մարզի Հրազդանի բժշկական կենտրոն։ Նրանցից Հրազդանի քաղաքացի, 18-ամյա Հ. Աբրահամյանը, ով հղի վիճակում է գտնվում, հիվանդանոց է եկել պատահական մեքենայով ժամը 10.10-ին։ Նրան զննել են մանկաբարձ-գինեկոլոգը, հերթապահ վիրաբույժը և ռեանիմատոլոգը։ Մասնագետների եզրակացությամբ երիտասարդ կինը ճանաչվել է պրակտիկապես առողջ և տուն է ուղարկվել։ Ժամը 10.30-ին կրկին պատահական մեքենայով նույն բժշկական կենտրոն են բերվել 37-ամյա Կ. Հակոբյանը և 38-ամյա Լ. Սարգսյանը՝ երկուսն էլ սրունքի փափուկ հյուսվածքների սալջարդով։ Առաջին բուժօգնություն ստանալուց հետո գնացել են տուն։ Ինչպես փաստում են էլեկտրոնային լրատվամիջոցները, սույն վթարը տեղի է ունեցել առավոտյան ժամը 09.20-ին։ Սակայն Հրազդանի բժշկական կենտրոնի շտապ բուժօգնությունում այդ առթիվ մի քաղաքացու բջջային հեռախոսից կանչ է ստացվել 09.50-ին՝ դեպքից կես ժամ հետո։ Բուժքույր կարգավարը կանչն անմիջապես փոխանցել է Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հենակետի շտապբուժօգնուկթյան բրիգադին, որն էլ դեպքի վայր է հասել 09.55-ին։ Սակայն պարզվել է, որ վթարի ենթարկված ավտոմեքենայի ուղևորներն արդեն պատահական մեքենաներով ուղևորվել են հիվանդանոց։ ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է մեր քաղաքացիներին, որպեսզի նման դեպքերում հնարավորինս շուտ ահազանգեն շտապ բուժօգնության ծառայությանը։ Նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով Երևան-Սևան մայրուղու չորս հատվածներում հուլիսի 27-ից շտապ բժշկական օգնության բրիգադները հերթապահում են հենց ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց շտապ բժշկական օգնությունը պատշաճ և արագ կազմակերպելու նպատակով։ Բարեբախտաբար այս դեպքում լուրջ վնասվածքներ չեն եղել։ Սակայն հնարավոր է դեպքեր լինեն, երբ բժշկական օգնության անհրաժեշտություն լինի հենց դեպքի վայրում կամ հիվանդանոց հասցնելու ճանապարհին։ HayNews.am 19 Մայիսի 2013 - 21:41
Կարեն Բաբայանը, ով «Զվաթնոց» օդանավակայանի անվտանգության պետն է, և նախկինում զբաղեցնում էր Ոստիկանության Զվարթնոցի գծային բաժանմունքի պետի պարշտոնը, և հայտնի է Շերիֆ մականունով, քիչ առաջ փորձ է կատարել Հայաստանից դուրս տանել արվեստի բացառիկ գործեր:
19 Մայիսի 2013 - 21:28
Ռուսաստանցի մոդել Աննա Վյալիցինան հայտնվել է GQ Mexico ամսագրի շապիկին:
19 Մայիսի 2013 - 20:18
Մայիսի 18-ին, ժամը 18.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան փողոցի թիվ 11 շենքի 16-րդ բնակարանի պատշգամբից առկա է բետոնե սալիկների ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
19 Մայիսի 2013 - 20:01
Մայիսի 19-ին, ժամը 18.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վաղարշյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում ավտոմեքենան ջրածածկվել է. քաղաքացին արգելափակվել է ներսում: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
19 Մայիսի 2013 - 19:54
Մայիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններն առաջին անգամ մասնակցեցին «Թանգարանների գիշեր» միջոցառմանը:
19 Մայիսի 2013 - 19:51
Նախագահ Սերժ Սարգսյանն իր և ամբողջ հայ ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորել է ազգային բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ և մաղթել առողջություն, երկար տարիների երջանիկ կյանք:
19 Մայիսի 2013 - 19:49
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 67 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի նախագահ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Ստեփան Վահանի Միրզոյանը:
19 Մայիսի 2013 - 14:51
Վաղը՝ մայիսի 20-ին, ժամը 11-ին <<Հայնյուզ>> մամուլի ակումբի հյուրն է մեր երկրում բարեգործական հիմունքներով անտառտնկման աշխատանքներ իրականացնող Armenia tree project ընկերության Հայաստանյան մասնաճյուղի ծրագրի ղեկավար Վարդան Մելիքյանը։
|
Լրահոս`
Աննա Վյալիցինան` անկեղծ ֆոտոշարքով (լուսանկարներ)
Հասարակություն
Փրկարարներն ապամոնտաժել են բետոնե սալիկները
Հասարակություն
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Լուիզ Մանուկյան-Սիմոնին
Հասարակություն
Ջրհեղեղ Երեւանի փողոցներում, հորդառատ անձրեւի հետեւանքով
Հասարակություն
Վաղը Հայնյուզ մամուլի ակումբի հյուրն է Վարդան Մելիքյանը
Հասարակություն
Հայկական պատվիրությունը վերադառնում է «Եվրատեսիլ 2013»-ից
Մշակույթ, Հասարակություն
Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հերթական քաղաքացիական ազգային համաժողովը (ուղիղ միացում )
Հասարակություն, Քաղաքական |








