Facebook   Twitter
 
Քանաքեռի Սուրբ Մարիամ Աստվածածին Ռուսական Ուղղափառ եկեղեցու 100-ամյակին նվիրված միջոցառումներ կլինեն

Քանաքեռի Սուրբ Մարիամ Աստվածածին Ռուսական Ուղղափառ եկեղեցու 100-ամյակին նվիրված միջոցառումներ կլինեն

12 Հոկտեմբերի 2012 - 10:55
Հոկտեմբերի 12-ից 14-ը Երևանում կանցնեն Քանաքեռի Սուրբ Մարիամ Աստվածածին Ռուսական Ուղղափառ եկեղեցու 100-ամյակին նվիրված միջոցառումները:
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1912թ. Էրիվանի նահանգի Քանաքեռ ավանում, որտեղ տեղակայվել էր ատաման Սիդոր ԲելիիԿուբանական կազակական բանակի 1-ին Պոլտավական գունդը(Կովկասյան 2-րդ դիվիզիա): 1917թ.–ից հետո տաճարը դարձել էր զորամասի Մշակույթի տուն: 70 տարի անց` 1991թ. ԽՍՀՄ Պաշտպանության նախարարի հրամանով, նախկին Մշակույթի տան շենքը փոխանցվել է Քանաքեռ ավանի հավատացյալների համայնքին:

Սուրբ Մարիամ Աստվածածին Ռուսական Ուղղափառ եկեղեցու 100-ամյակին հարմարեցված է Տաճարի Մեծ Օծումը, որը կկայանա հոկտեմբերի 12-ին ժ.17.00:

Հոկտեմբերի13-ին ժ.8.00 Սուրբ Գրիգոր Լուսավորչի և Սուրբ Հռիփսիմեի ու Գայանեի Հիշատակի օրը Յեյյան հովվապետ, Եկատերինոգրադի թեմի փոխանորդ Հերմանը (ԱլեքսեյՔամալով) կմատուցի Տաճարի Մեծ Օծումըև Ասվածային պատարագը: Ժ.17.00 կսկսվի Գիշերային արթմնությունը և Պատարագը:

Հոկտեմբերի 14-ին ժ.7.30 Սուրբ Մարիամ Աստվածածնի օրը Յեյյան հովվապետ, Եկատերինոգրադի թեմի փոխանորդ Հերմանը կմատուցի Տոնական Աստվածային պատարագ: Տաճարի մոտ կանցկացվի Խաչարշավ, եկեղեցական ծուխի անդամների և բարեգործների պարգևատրում, որից հետո բոլորը կհրավիրվեն համընդհանուր տոնական ընթրիքի:

Տոնական պատարագին մասնակցել ցանկացողները կկկարողանան ավտոբուսով Քանաքեռ ուղևորվել հոկտեմբերի 14-ին ժ. 7.30 Ռուսհամագործակության ներկացուցչության շենքի մոտից (Պռոշյան փ. 1-ին նրբանցք, տուն 20/14):

Պատարագի ավարտից հետո ժ.10.00 ավտոբուսները բոլոր ցանկացողներին կտեղափոխեն Պասկևիչի բլուր` Էրիվան քաղաք-ամրոցի գրավման 185-ամյակի կապակցությամբ անցկացվող միջոցառումներին մասնակցելու համար:

Ժ. 19.00 Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Ա. Բաբաջանյանի անվ. դահլիճում(Աբովյան փ. 2) կկայանա «Բլագոզվոննիցա» տղամարդկանց կամերային երգչախմբի (Մոսկվա) համերգը: Մուտքն ազատ է:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Երեւանի ավագանու նիստում ընդմիջումից հետո քվորում չկար
23 Ապրիլի 2019 - 14:57
Երեւանի ավագանու այսօրվա՝ ապրիլի 23-ի նիստում ընդմիջումից հետո քվորում չկար:
Ինչպես է Քրիստինե Պեպելյանը նշել ծննդյան օրը
23 Ապրիլի 2019 - 14:51
Երգչուհի Քրիստինե Պեպելյանը երեկ նշում էր ծննդյան տարեդարձը։ Երգչուհին, որն ամիսներ առաջ մայր է դարձել, այդ առիթով երեկո է կազմակերպել, որին մասնակցել են նաեւ հայտնիներ։
Կիպրոսում ձերբակալել են երկրի առաջին սերիական մարդասպանին
23 Ապրիլի 2019 - 14:27
Կիպրոսում, երեք մարդ սպանելու կասկածանքով, զինվոր է ձերբակալվել: Տղամարդուն երկրի առաջին սերիական մարդասպան են անվանում, գրում է Daily Mail-ը:
Իտալիայի Պադովա քաղաքում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
23 Ապրիլի 2019 - 14:26
Իտալիայի հյուսիսային Պադովա քաղաքում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կանցկացվեն, գրում է padovando.com-ը:
Բաբաջանյանի երաժշտության ներքո ԱԺ այգում բացվեց հայ-ռուսական բարեկամության ծառուղի
23 Ապրիլի 2019 - 14:23
Ազգային ժողովի այգում այսօր՝ ապրիլի 23–ին, բացվեց հայ-ռուսական բարեկամության ծառուղի։
Քաղաքապետարանի ամբողջ անձնակազմը եռամսյակային պարգեւավճարներ կստանա, բացի քաղաքապետից. Մարության
23 Ապրիլի 2019 - 14:17
Լինելու են եռամսյակային պարգեւավճարներ ամբողջ անձնակազմի համար, բնականաբար, բացի քաղաքապետից: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ կատակով հաելելով. «եվ բացի ավագանուց»:
Դավաճանե՞լ է, թե ոչ. ինչ է կատարվում «Иванушки Int.»-ի անդամի ընտանիքում
23 Ապրիլի 2019 - 14:15
Նախորդ շաբաթ համացանցում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ «Иванушки International» խմբի մենակատար Անդրեյ Գրիգորեւ-Ապոլոնովից հեռացել է կինը։
Հայաստանի կառավարությունը դեռեւս չի չեզոքացրել բացասական երեւույթները ներդրումների համար. փորձագետ
23 Ապրիլի 2019 - 13:50
Հայաստանի կառավարությունը դեռեւս չգիտի, թե ինչ խոչընդոտներ կան ներդրումների համար, ինչպես նվազեցնել դրանց աճի վրա բացասական ազդեցությունը։
Նախագահը ստորագրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի փոփոխությունները
23 Ապրիլի 2019 - 13:34
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16401
 
Լրահոս`
 
Ինչպես է Քրիստինե Պեպելյանը նշել ծննդյան օրը
Հասարակություն, Տեսանյութեր