Facebook   Twitter
 
Ֆուտբոլ. Արցախ-Աբխազիա 3:0

Ֆուտբոլ. Արցախ-Աբխազիա 3:0

21 Հոկտեմբերի 2012 - 23:20
Այսօր Ստեփանակերտի «Շահումյանի» անվան հանրապետական մարզադաշտում կայացել Արցախի և Աբխազիայի հավաքականների ընկերական հանդիպումը։
Այս հանդիպմանը ներկա են գտնվել բազմաթիվ երկրպագուներ։ Մարզադաշտում են եղել նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը։

Խաղն ավարտվել է մեր տղաների հաղթանակով՝ 3։0 հաշվով։ Առաջին գոլի հեղինակ է դարձել Անդրանիկ Սահակյանը, երկրորդ գոլը խփել է Դավիթ Պետրոսյանը, երրորդը՝ Սեմյոն Ղուկասյանը։

Հավաքականի գլխավոր մարզիչ Մհեր Ավանեսյանը SportArmenia-ի հետ զրույցում ասաց, որ շատ գոհ է տղաների խաղից, նրանք բոլոր կատարել են մարզչական շտաբի առաջադրանքը։ Ավանեսյանը նշեց, որ արդեն մշակված է հաջորդ հանդիպումների նախապատրաստական աշխատանքների ծրագիրը։ Նա հատուկ շեշտեց երկրպագուների աջակցության փաստը, նշելով, որ մարզադաշտում իրենք ստացան այնպիսի աջակցություն, ինչպիսին ստանում է Հայաստանի ազգային հավաքականը Երևանում։

Աբխազիայի պատվիրակության կազմում է եղել նաև այդ երկրի հերոս Գալուստ Տրապիզոնյանը, ում շնորհվել է Հայրենիքի պաշտպան մեդալը, փոխանցում է SportArmenia.com-ը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Օսական ու Կվիտովան առաջին անգամ կխաղան Australian Open-ի եզրափակիչում
24 Հունվարի 2019 - 11:16
Մելբուրնում ավարտին մոտեցող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի հաղթողի կոչումը կվիճարկեն ճապոնացի Նաոմի Օսական ու չեխ Պետրա Կվիտովան:
Երբ զգում ես Մեսսիի պակասը. Սևիլիան ուժեղ էր Բարսելոնայից
24 Հունվարի 2019 - 10:28
Իսպանիայի Գավաթի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Սևիլիան» «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Բարսելոնայի» դարպասը:
Իգուային. Միշտ ցանկացել եմ ինձ դրսևորել ԱՊԼ-ում
24 Հունվարի 2019 - 10:09
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Չելսին» հայտարարել է արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուայինի հետ պայմանագիր կնքելու մասին:
Ֆրանսիայի Գավաթ. ՊՍԺ-ն դուրս եկավ 1/8 եզրափակիչ
24 Հունվարի 2019 - 09:06
ՊՍԺ-ն նվաճեց Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի ուղեգիր: Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը տանն առավելության հասավ «Ստրասբուրգի» նկատմամբ: Աչքի ընկան ուրուգվայցի Էդինսոն Կավանին եւ արգենտինացի Անխել Դի Մարիան:
«Սեւիլիայի» վստահ հաղթանակը «Բարսելոնայի» նկատմամբ
24 Հունվարի 2019 - 08:43
Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Սեւիլիան» տանը մրցեց «Բարսելոնայի» հետ եւ հաղթանակ տարավ 2:0 հաշվով:
«Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Ինչո՞ւ եք դուք ծիծաղում». Բոատենգ
23 Հունվարի 2019 - 23:57
«Բարսելոնայի» կիսապաշտպան Քևին-Պրինս Բոատենգն աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է անվանել Լիոնել Մեսսիին:
Արցախը հաստատեց. Աղեկյանը փորձաշրջան է անցնում Բելառուսում
23 Հունվարի 2019 - 23:26
Հայաստանի երիտասարդական հավաքականի և «Արցախի» 22-ամյա հարձակվող Գրիգոր Աղեկյանը փորձաշրջան է անցնում բելառուսական «Իսկոչում»:
Սալահը հեռացրել է իր էջերը սոցիալական ցանցերում
23 Հունվարի 2019 - 23:14
Անգլիական «Լիվերպուլի» եւ Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը հեռացել է սոցիալական ցանցերից:
Gibraltar Masters. Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Մարիա Մուզիչուկի հետ
23 Հունվարի 2019 - 22:33
Gibraltar Masters մրցաշարի երկրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով մրցել է ուկրաինացի Մարիա Մուզիչուկի հետ: 44-րդ քայլում գրոսմայստերները համաձայնել են ոչ ոքի արդյունքի:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2358
 
Լրահոս`