Facebook   Twitter
 
Չանախ պանրում աղիքային ցուպիկ է հայտնաբերվել. վարչապետ

Չանախ պանրում աղիքային ցուպիկ է հայտնաբերվել. վարչապետ

08 Նոյեմբերի 2012 - 12:06
Կառավարության այսօրվա նիստում հայտարարվեց, որ սննդամթերքի անվտանգության ոլորտում ստեղծվել է մոնիտորինգի համակարգ, որը ստուգումներ է իրականացնելու խախտումներ հայտնաբերելու ուղղությամբ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով` սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին պանրի արտադրությամբ զբաղվող 59 տնտեսվարողների մոտ ուսումնասիրություն է իրականացվել, արդյունքում դրանցից 18-ի գործունեությունը կասեցվել է. «Չանախ տեսակի պանրի մեջ աղիքային ցուպիկ է հայտնաբերվել: Կես տոննա պանիրը ոչնչացվել է և ընկերությունը ենթարկվել է 10 մլն 450 հազար դրամի վարչական տուգանքի: Կասեցված մյուս ընկերություններում ևս սանիտարահիգիենիկ նորմերը պահպանված չեն եղել, ինչպես նաև եղել են մակնշման հետ կապված խնդիրներ»:

Վարչապետն առաջարկեց հրապարակային դարձնել նշված բոլոր ձեռնարկությունների անունները, որպեսզի քաղաքացիներն այդ ընկերություններից չօգտվեն:
Գյուղնախարարության Սննդի անվտանգության տեսչության պետ Աբրամ Բախչագուլյանն էլ նշեց, որ պանրի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները, որոնց գործունեությունը կասեցված է, հսկողության տակ են. «Վերջիններս պետք է ապահովեն սանիտարահիգիենիկ պայմանները, որից հետո կրականացվի փորձնական արտադրանք և վերջնական արդյուքում նոր շուկա դուրս կբերվեն»:

Վարչապետի այն հարցին` արդյո՞ք խոշոր ընկերություններում աղիքային ցուպիկի հայտնաբերման դեպքեր եղել են, Բախչագուլյանը նշեց, թե խոշորներն ավելի բարեխիղճ են: Նա նաև հավելեց, որ պատժամիջոցների խստացման անհրաժեշտություն կա. «Մենք չենք կարողանում խախտումներ հայտնաբերելու դեպքում կասեցնել այդ ընկերությունների գործունեությունը, քանի որ միայն վտանգավոր սննդի հայտնաբերման դեպքում ենք իրավասու դադրեցնել: Մինչև տարեվերջ 70 ընկերություններում պլանային ստուգումներ են իրականացվելու, այդ թվում մսամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերություններում»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հայաստանի կառավարությունը դեռեւս չի չեզոքացրել բացասական երեւույթները ներդրումների համար. փորձագետ
23 Ապրիլի 2019 - 13:50
Հայաստանի կառավարությունը դեռեւս չգիտի, թե ինչ խոչընդոտներ կան ներդրումների համար, ինչպես նվազեցնել դրանց աճի վրա բացասական ազդեցությունը։
Նախագահը ստորագրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի փոփոխությունները
23 Ապրիլի 2019 - 13:34
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը:
Կապան-Քաջարան ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է. քարաթափման հետևանքները վերացվել են
23 Ապրիլի 2019 - 13:23
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի 313-րդ կմ-ում` Կապան-Քաջարան հատվածում տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են։
Հայուհին մահացել է Մոսկվա-Երեւան չվերթի ժամանակ
23 Ապրիլի 2019 - 13:21
Nordwind Airlines ավիաընկերության Մոսկվա-Երեւան չվերթի ուղեւորներից մի կնոջ ինքնազգացողությունը թռիչքի ժամանակ վատթարացել է, օդանավն արտահերթ վայրէջք է կատարել Դոնի Ռոստովի Պլատով օդանավակայանում:
«Հարցուպատասխանից էլ չեք փախնի». «Լույսի»-ի անդամը՝ Հայկ Մարությանին
23 Ապրիլի 2019 - 13:02
Հեռուստատեսային հաղորդման ժամանակ ես հարց բարձրացրեցի, թե ինչու 9 ձնամաքրող մեքենաները չգնվեցին կառավարության որոշմամբ, Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը հակադարձեց եւ խորհուրդ տվեց «գուգլել» եւ տեսնել, որ նման որոշում կա:
2018 թ. ՔԿ-ում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված 1233 քրեական գործ. ամփոփում
23 Ապրիլի 2019 - 12:41
ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են 2018 թվականի ընթացքում ՀՀ ՔԿ տարբեր ստորաբաժանումների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության ընթացքի և արդյունքների վիճակագրական տվյալները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Մենք չենք ուզում, որ Երեւանը դառնա աղբաքաղաք». Նաիրա Զոհրաբյանը՝ Երեւանի քաղաքապետարանում
23 Ապրիլի 2019 - 12:40
Մենք չենք ուզում, որ Երեւանը դառնա աղբաքաղաք։
Խոշոր ավտովթար Երևանում. Հերացի թունելի սկզբնամասում բախվել են Kia Forte-ն ու Lexus Subaru-ն
23 Ապրիլի 2019 - 12:21
Այսօր՝ ապրիլի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Հերացի փողոցի թիվ 1 հասցեի դիմաց, դեպի Խանջյան փողոց տանող թունելի սկզբնամասում, բախվել են Սարգիս Եղիազարյանի վարած Kia Forte մակնիշի 35 ZD 911 համարանիշի և Հարություն Վարդանյանի վարած Subaru Lexus V4 մակնիշի 35 QT 061 համարանիշի ավտոմեքենաները։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16473
 
Լրահոս`