Facebook   Twitter
 
Հայ շնորհալիները՝ ՌԴ Սուզդալ քաղաքում կայացած «Նոր անուններ» 21-րդ միջազգային ամառային ստեղծագործական դպրոցում

Հայ շնորհալիները՝ ՌԴ Սուզդալ քաղաքում կայացած «Նոր անուններ» 21-րդ միջազգային ամառային ստեղծագործական դպրոցում

21 Օգոստոսի 2013 - 18:44
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ 2013 թ. հուլիսի 26-ից օգոստոսի 9-ը Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի անդամ, միջազգային և հանրապետական մրցույթ-փառատոնների դափնեկիր, Վ. Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի կրթաթոշակառու, Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի սան Անդրանիկ Աղաջանյանը և Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի անդամ, Միքայել Մալունցյանի անվան արվեստի դպրոցի սան Ռուբիկ Սարգսյանը մասնակցել են ՌԴ Սուզդալ քաղաքում կայացած «Նոր անուններ» 21-րդ միջազգային ամառային ստեղծագործական դպրոցի 2-րդ դասաշրջանին:
Այս տարի ամառային դպրոցին մասնակցել է ԱՊՀ երկրների շուրջ 240 երեխա:
Թավջութակի դասընթացները վարել է ՌԴ վաստակավոր արտիստ, Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ալեքսեյ Սելեզնյովը: Շնորհալի պատանիները կարճ ժամանակահատվածում սովորել և ներկայացրել են նոր ստեղծագործություններ:

Անդրանիկ Աղաջանյանը մասնակցել է նաև ՌԴ վաստակավոր արտիստ Թամարա Օգանեզովայի վարպետության դասընթացներին և «Նոր անուններ» 21-րդ միջազգային ամառային ստեղծագործական դպրոցի 2-րդ դասաշրջանի եզրափակիչ համերգին:

HayNews.am


 
Նմանատիպ նորություններ
ԱՄՆ-ում բյուջետային ճգնաժամը կարող է մինչև գարուն շարունակվել
24 Հունվարի 2019 - 10:07
ԱՄՆ-ի կառավարությունում աղբյուրները չեն բացառում, որ «շաթդաուն»-ը կարող է շարունակվել մինչև 2019-ի ապրիլ, գրում է The Washington Post-ը:
«Հրապարակ». Ընդդեմ խաղային բիզնեսի. իշխող ուժն առաջիկայում հերթական «ցավոտ» նախաձեռ­նությամբ հանդես կգա
24 Հունվարի 2019 - 10:05
«Իշխող ուժն առաջիկայում հերթական «ցավոտ» նախաձեռ­նությամբ հանդես կգա. քայլն ուղղված է շահումով խաղերի և բուքմեյբերական ընկերությունների դեմ:
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ
24 Հունվարի 2019 - 09:55
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:
«Հրապարակ». Երբ վատ ապրող մարդուն ասում ես՝ դու ես իշխանությունը, պետք է պատրաստ լինես հաշվի նստել նրա հետ ամեն անգամ «պրեմիա» գրելիս
24 Հունվարի 2019 - 09:54
«Իրավացի են նրանք, ովքեր վրդովվում են վերջին օրերին ծագած աղմուկից՝ տարեվերջյան պարգևատրումների հետ կապված:
«Ժողովուրդ». Գարիկ Սարգսյանի խորհրդականը պարգեւատրվել է մարզպետին ներքաղաքական խորհուրդներ տալու համար
24 Հունվարի 2019 - 09:52
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզպետարանի աշխատողներին, այդ թվում` իրեն, պարգեւատրումներ է արել` խախտելով օրենքով սահմանված դրույքաչափը: Պարգեւատրվողների ցանկում եղել է նաեւ մարզպետի խորհրդական Արմենակ Բաղիրյանը:
Ուղեբեռի «տոչկա». Նախկինում այս բիզնեսը պատկանում էր միայն Նազիկ Ամիրյանին. «Ժամանակ»
24 Հունվարի 2019 - 09:45
«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանից «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին հայտնվել են ուղեբեռի փաթեթավորման կետեր, որտեղ ուղեբեռի փաթեթավորման արժեքը 2 հազար դրամ է:
Միասեռական քաղաքապետը հայտարարել է 2020թ․ ընտրություններում ԱՄՆ նախագահ առաջադրվելու մասին
24 Հունվարի 2019 - 09:41
Դեմոկրատ Փիթ Բութիջիչը՝ Ինդիանայում Սաութ Բենդի քաղաքապետը, չորեքշաբթի օրը հայտարարել է 2020թ․ ընտրություններում ԱՄՆ նախագահ առաջադրվելու մասին՝ հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Այսօր էսկիմոյի միջազգային օրն է
24 Հունվարի 2019 - 09:38
Հունվարի 24-ին նշվում է «քաղցր» տոն՝ Էսկիմոյի միջազգային օրը (International Eskimo Pie Day)։ Տոնը հռչակելու օրն ընտրվել է այն պատճառով, որ 1922 թվականին հենց այս օրը ԱՄՆ Այովա նահանգի Օնավա քաղաքի քաղցրավենիքի խանութի սեփականատեր Քրիստիան Նելսոնը արտոնագրեց էսկիմո պաղպաղակը։
«Քանի դեռ էս ԱԺ-ն իր մտավոր կարողությունների ողջ ծավալը ցույց չի տվել, որտեղի՞ց իմանանք». «Հրապարակ»
24 Հունվարի 2019 - 09:37
«Քանի դեռ էս ԱԺ-ն իր մտավոր կարողությունների ողջ ծավալը ցույց չի տվել, որտեղի՞ց իմանանք». «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր պառլամենտի աշխատանքի մեկնարկի օրերին ԱԺ միջանցքներում աշխույժ եռուզեռի-շփումների մեջ էր «Ժառանգության» նախկին պատգամավոր, այժմ ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը, որը նոր պատգամավորների թրեյնինգների «համահեղինակներից» է:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14806
 
Լրահոս`