Facebook   Twitter
 
Արամ Չախոյանին այսօր կտեղափոխեն վնասվածքաբանության բաժանմունք

Արամ Չախոյանին այսօր կտեղափոխեն վնասվածքաբանության բաժանմունք

23 Օգոստոսի 2013 - 13:48
Ռադիոհաղորդավար Արամ Չախոյանն, ով նախօրեին Վրաստանի հանրապետության Գարդաբանի շրջանի Թելեթի գյուղի մոտակայքում վթարի էր ենթարկվել, հիմա գտնվում է Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում:
«Ամեն ինչ կարգին է: Արամի կյանքին վտանգ չի սպառնում, ուղղակի մի քանի վնասվածք ունի, սակայն այդ ամենը անցողիկ է»,- Tesadasht.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռադիոհաղորդավարի մայրը՝ տիկին Սվետլանան:

Զրուցեցինք նաև Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի աշխատակցի հետ, ով չցանկացավ ներկայանալ:

«Այս պահի համար միայն կարող եմ ասել, որ գիտակցությունն առկա է, համապատասխան օգնությունը ցույց է տրված և այսօր Արամին կտեղափոխեն վնասվածքաբանության բաժանմունք»,- մեզ հետ զրույցում նշեց վերակենդանացման բաժանմունքի աշխատակցը:

Թե որքան կտևի Արամ Չախոյանի հետբուժական ընթացքը, աշխատակցն ասաց, որ ինքն իրավասու չէ պատասխանել այդ հարցին:

Հիշեցնենք, որ վթարը տեղի էր ունեցել երեկ առավոտյան՝ ժամը 08.40-ին, Վրաստանի հանրապետության Գարդաբանի շրջանի Թելեթի գյուղի մոտակայքում, որի արդյունքում իրար բախված «Մերսեդես» մակնիշի 06 SO 044 և «Ջիպ» մակնիշի ZGN 105 պետհամարանիշերի ավտոմեքենաներում տուժել են 3 հայ ուղևորներ՝ Էդվարդ Սարգսյանը, Աննա Պողոսյանը և Արամ Չախոյանը:

Աղբյուրը` Tesadasht.am

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ազատության հրապարակում «Վերջին զանգի» տոնական համերգ կլինի
24 Մայիսի 2018 - 18:08
Երևանի քաղաքապետարանը մայիսի 25-ին՝ ժամը 19.00-ին, հրավիրում է շրջանավարտներին Ազատության հրապարակ՝ մասնակցելու «Վերջին զանգին» նվիրված ուրախ տոնական համերգային ծրագրին, որին իրենց մասնակցությունը կունենան հայկական էստրադայի սիրված երգիչները։
Հայտնաբերված ժամկետանց սննդամթերքը տեղում ոչնչացվել է
24 Մայիսի 2018 - 18:05
ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները վերահսկողական գործողություններ են իրականացրել «Պարմա» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետների ցանցում. հայտնաբերվել է թեʹ տեղական արտադրության, թեʹ ներմուծված ժամկետանց կամ թերի մակնշմամբ սննդամթերք:
Բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացման հարցը առաջնային հարցերից է. նախարար
24 Մայիսի 2018 - 18:03
Կառավարության նիստից հետո առողջաահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ դեղերի ներմուծման շուկային: Ըստ նրա` այս ոլորտում մենաշնորհների մասով կզբաղվի ՊԵԿ-ը, իսկ առողջապահության նախարարությունը նոր կարգ կսահմանի դեղերի զուգահեռ ներմուծման համար, երբ նույն դեղը կկարողանան ներմուծել մի քանի ընկերություններ, ինչը թույլ կտա մրցակցային դաշտ և գների իջեցում ապահովել:
«Սասնա ծռերից» Խաչատուր Գիչյանն ազատ չի արձակվի. Միջնորդությունը մերժվեց
24 Մայիսի 2018 - 18:01
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում ընթացող ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստում խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց ամբաստանյալ Խաչատուր Գիչյանի փաստաբան Մարինե Ֆարմանյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը վերացնելու մասին։
Կառավարության շենքի դիմաց բողոքող քաղաքացու հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում. Բիչախչյան
24 Մայիսի 2018 - 17:54
ՀՀ կառավարության շենքի դիմաց Մարդու իրավունքների պաշտպանին մոտեցած քաղաքացու հայտարարությունը, որ մինչ այժմ իրեն անձնագիր չեն տրամադրում հաշվառման հասցե չունենալու պատճառով, չի համապատասխանում իրականությանը։
Քննչական կոմիտեն դիմել է ՀՔԾ
24 Մայիսի 2018 - 17:50
ՀՀ Քննչական կոմիտեն դիմում և առաջարկում է ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ ՀՀ կառավարության շենքի մոտ քաղաքացու հնչեցրած այն հայտարարությանը, թե ՔԿ նախագահը կաշառք է պահանջել։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն:
«Դիլիջան ազգային պարկում» ապօրինի ծառահատումների և անտառամիջյան ապօրինի ճանապարհ բացելու դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր
24 Մայիսի 2018 - 17:46
2018 թ. մայիսի 11-ին Տավուշի մարզի դատախազությունից ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժին է ուղարկվել «hetq.am» լրատվական կայքում տեղադրված ««Դիլիջան ԱՊ ՊՈԱԿ»-ում ծառեր են հատվել» վերնագրով հրապարակումը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով՝ դրանցում առկա տվյալներն ստուգելու և հետագա ընթացքը լուծելու հանձնարարությամբ:
Դիանա Գրիգորյանը հմայիչ լուսանկար է հրապարակել
24 Մայիսի 2018 - 17:45
Սցենարիստ, հաղորդավարուհի, դերասանուհի Դիանա Գրիգորյանը վերջին շրջանում շատ ակտիվ է սոցցանցերում: Սցենարիսն Instagram-ի իր էջի story հավելվածում նոր լուսանկար է հրապարակել:
ՀՅԴ-ն Ազգային ժողովում նոր պատգամավոր ունի
24 Մայիսի 2018 - 17:44
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր արտահերթ նիստում, այսօր՝ մայիսի 24-ին, որոշեց ՀՅԴ պատգամավորի մանդատը վայր դրած Արմեն Բաբայանի փոխարեն պատգամավորական մանդատ տրամադրել ՀՅԴ համամասնական ցուցակում հաջորդ թեկնածուին՝ Սպարտակ Սեյրանյանին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11493
 
Լրահոս`
 
 
 
 
 
Քննչական կոմիտեն դիմել է ՀՔԾ
Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
 
 
 
Սպասվում է անձրև և ամպրոպ
Հասարակություն
 
 
Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարին (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր