Facebook   Twitter
 
Գալա արտ ցուցասրահը նշում է  իր առաջին ամյակը

Գալա արտ ցուցասրահը նշում է իր առաջին ամյակը

10 Հոկտեմբերի 2013 - 12:21
Երևան, հոկտեմբեր 13, 2013 ժամը 18:00 - 20:00 -ին ԳԱԼԱ ԱՐՏ ՑՈՒՑԱՍՐԱՀՈՒՄ (Բայրոն 12 հասցեում ) տեղի կունենա ցուցասրահի առաջին ամյակին նվիրված պաշտոնական հանդիսությունը, որը նաև նվիրված կլինի Էրեբունի -Երևանի 2795 ամյակին:
Միջոցառմանը ներկա կլինեն բազմաթիվ արվեստագետներ, մշակույթի գործիչներ, մտավորականներ, Գալա Արտ ցուցասրահի ընկերներ, հայտնի կոլեկցիոներներ, արվեստասեր հյուրեր և գործարարներ:

ԳԱԼԱ ԱՐՏ ՑՈՒՑԱՍՐԱՀԻ գործունեությունը ուղղված է հայ մեծանուն գեղանկարիչների և ժամանակակից հայտնի արվեստագետների ճանաչողության ապահովմանն ու նրանց աշխատանքների տարածմանը Հայաստանում և արտերկրում: Գործունեության հիմնական մաս է կազմում նաև երիտասարդ տաղանդավոր արվեստագետների բացահայտումն ու միջազգային ասպարեզում նրանց աշխատանքների տարածումը:

Անցած մեկ տարրվա ընթացքում Գալա Արտը կազմակերպել է հինգ ցուցահանդես, որոնցից վերջինը՝ օգոստոս ամսին կայացած «Հռչակավոր վարպետներ» ցուցահանդեսն էր, որի ընթացքում առաջին անգամ Հայաստանում մասնավոր ցուցասրահում ներկայացվեցին հայ մեծանուն մոդեռնիտների կողքին, համաշխարհային հինգ վարպետների՝ Պիկասո, Դալի,Շագալ, Մատիս, Միրո, օրիգինալ լիտոգրաֆիաներ:

Ցուցասրահի մեկ ամյակի կապակցությամբ հոկտեմբերի 13-ին մեկ ամիս շարունակ հանրությանը կներկայացվեն Գալա Արտ-ի հիմնական արվեստագետների աշխատանքները, ինչպես նաև հայ դասականների գեղանկարներ: Գալա Արտի տնօրինությունը միջոցառման ընթացքին կներկայացնի անցած մեկ տարվա ձեռքբերումներն ու հաջողությունները, կհայտարարի Գալա Արտ-ի «Տարվա երիտասարդ Գեղանկարիչ» կոչմանն արժանացած արվեստագետի անունը, ինչպես նաև կպատվի Գալա Արտ-ի այն արվեստագետին, ով այս տարվա ընթացքին գերազանցել է իր գեղարվեստական ձեռքբերումներով: Պատվոգրերի հանձնմանը կհաջորդի ԳԱԼԱ ԱՆԱԿՆԿԱԼ, որը հաճելի և անսպասելի նորություն կլինի բոլոր ներկաների համար:

ԳԱԼԱ ԱՐՏ ցուցասրահի հիմնադիր տնօրեններն են՝ կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանը և բանաստեղծ Նուշիկ Միքայելյանը, ովքեր իրենց մասնագիտական աշխատանքի հետ միասին, ավելի քան 12 տարի գործում են տեսողական արվեստի ոլորտում, Հայաստանի լավագույն գեղանկարիչներից և քանդակագործներից շատերին, ներկայացնելով մեր և աշխարհի քաղաքացիներին:

HayNews.am


 
Նմանատիպ նորություններ
Եվգենի Պետրոսյանը շամպայնի բաժակով նշել է իր բաժանությունը
18 Նոյեմբերի 2018 - 22:17
Մեծ հնչեղություն ստացած Ելենա Ստեպանենկոյի հետ բաժանությունը Եվգենի Պետրոսյանը որոշել է նշել շամպայնի բաժակով՝ իր փաստաբան Սերգեյ Ժորինի աշխատասենյակում, որին մոսկովյան «վերնախավում» անվանում են «աստղային փաստաբան», դատարանում պաշտպանում է հայտնիների շահերը։
Մերիլին Մոնրոյի «Ոսկե գլոբուսը» վաճառվել է 250 հազար ԱՄՆ դոլարով
18 Նոյեմբերի 2018 - 15:32
Ամերիկացի դերասանուհու անձնական իրերի վաճառքը Լոս Անջելեսում տևեց երկու օր, գրում է korrespondent.net-ը:
Սիրուշոյի երկրպագուների անակնկալը (Տեսանյութ)
18 Նոյեմբերի 2018 - 10:11
Երգչուհի Սիրուշոն տեսանյութ է հրապարակել Facebook-ի իր էջում կատարելով հետևյալ գրառումը.
Գարիկ Մարտիրոսյանը Գարիկ Խարլամովի հազվագյուտ լուսանկար է ցուցադրե
17 Նոյեմբերի 2018 - 23:17
Գարիկ Մարտիրոսյանը ցուցադրել է Գարիկ Խարլամովի հազվագյուտ լուսանկար։ Մարտիրոսյանն իր Instagram-ում հրապարակել է Comedy club-ի ռեզիդենտի լուսանկարը, որը մեկնաբանել է հետեւյալ կերպ․
Ծնվել է Անի Խաչիկյանի և Հայկ Բարսեղյանի առաջնեկը
17 Նոյեմբերի 2018 - 22:49
Դերասանուհի Անի Խաչիկյանի առաջնեկն այսօր լույս աշխարհ է եկել։ Անին որդի է ունեցել։ Ամուսինը` Հայկ Բարսեղյանը, այս մասին հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։
Մահացել երգիչ Եվգենի Օսինը
17 Նոյեմբերի 2018 - 21:35
Մահացել երգիչ Եվգենի Օսինը: Նա 54 տարեկան էր, հաղորդում է Meduza-ն` հղում անելով «Զվեզդա» հեռուստաալիքին:
Մեկնարկում է «ԱրմմոնոPlus» թատերական փառատոնը
17 Նոյեմբերի 2018 - 12:18
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Արմմոնո մշակութային փառատոն» հասարակական կազմակերպությունը նոյեմբերի 19- ից դեկտեմբերի 10-ը Երևանում կանցկացնի «ԱրմմոնոPlus» թատերական փառատոն («Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հավելվածն է): Այն թվով երկրորդն է։
Կամերային երաժշտության տանը կանցկացվի Սուրեն Զուրաբյանի հիշատակին նվիրված համերգ
17 Նոյեմբերի 2018 - 11:05
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի երգիչ Սուրեն Զուրաբյանի հիշատակին նվիրված համերգ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 714
 
Լրահոս`
 
 
 
 
 
Վարչապետը Մարտունիում է
Հասարակություն, Քաղաքական