Facebook   Twitter
 
Գայլերը հարձակվել են ու վնասել մարդկանց

Գայլերը հարձակվել են ու վնասել մարդկանց

17 Հոկտեմբերի 2013 - 09:25
«Հրապարակ»-ում կարդում ենք.
«Անցնող շաբաթ գայլերի հարձակման հերթական դեպքն է գրանցվել Լոռու մարզում։ Սակայն, ի տարբերություն նախորդ դեպքերի, գայլերն այս անգամ հարձակվել են գյուղի վրա ու վնասել ոչ թե անասուններին, այլ՝ մարդկանց։

Դեպքը տեղի է ունեցել Լոռու մարզի Կաթնաջուր համայնքում։ Ականատեսների պատմելով, գայլն ուշ երեկոյան հարձակվել է նախ մի բնակչուհու վրա, կծել ձեռքը, ապա կնոջ գոռգոռոցներից փախուստի է դիմել ու իջել արդեն գյուղի կենտրոն, որտեղ հարձակվել է մեկ այլ բնակչի՝Յուրա Առուշանյանի տան վրա ու սկսել կրծոտել դուռը։ Տանտերը, որոշ ժամանակ անց լսելով շների հաչոցները, դուրս է եկել բակ, որտեղ և արդեն գայլը հարձակվել է նրա վրա։ Յուրան ձեռքի փայտով փորձել է վնասել ու հեռացնել գայլին, սակայն չի հաջողվել, և սկսվել է գայլի ու մարդու կռիվը։ Յուրայի բղավոցները լսելով, օգնության է հասել եղբայրը, ու երկու եղբայր միասին մենամարտի են բռնվել գայլի հետ, որն արդեն հասցրել էր վնասել Յուրայի երկու ձեռքը։ Բահով և ոտքերով եղբայրները սկզբում մի քանի հարված են հասցրել գիշատչին, որն ընկել է՝ տպավորություն թողնելով, թե սատկել է։ Յուրա Առուշանյանին տեղափոխել են հիվանդանոց ու զանգահարել գյուղապետին՝ վերջինիս միջոցով գյուղի որսորդին կատարվածի մասին տեղյակ պահելու և գայլին վերջնականապես վերացնելու համար, սակայն քիչ հետո պարզվել է, որ գայլն իրականում սատկած է ձևացել ու մարդկանց հեռանալուց հետո դիմել է փախուստի։ Երկար որոնումներից հետո վերջապես նրանց հաջողվել է գտնել ու կրակել գայլին՝ կրկին Առուշանյանների տան բակում, որտեղ և գիշատիչը դարանակալել էր։

Մեզ հետ զրույցում կաթնաջուրցիները պատմեցին, որ գյուղում իսկական քաոս է, և բնակիչները, վախեցած լինելով այս դեպքից, երեկոյան ժամերին տնից դուրս չեն գալիս, երեխաներն էլ բավականին վախեցած են, մտածում են, որ նույնիսկ վառարանի խողովակներով է գայլը գալու։ Գյուղապետ Արմեն Պապոյանի փոխանցմամբ, գյուղի լուսավորված լինելու փաստն անգամ գայլին չի խանգարել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 01։02-ի դրությամբ
10 Դեկտեմբերի 2018 - 01:02
Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները 971 ընտրատեղամասերից:
Սիրիայում գնդակոծության հետևանքով զինծառայող է զոհվել
10 Դեկտեմբերի 2018 - 00:55
Սիրիական Լաթաքիա նահանգում ու Հալեպ քաղաքում զինված խմբավորումների իրականացրած գնդակոծությունների հետևանքով զոհվել է մեկ սիրիացի զիվորական, ևս մեկը՝ վիրավորվել:
Վթար Արին Բերդի խճուղու և Արցախի պողոտայի խաչմերուկի մոտակայքում
10 Դեկտեմբերի 2018 - 00:53
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 21:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի խճուղու և Արցախի պողոտայի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 24:00 -ի դրությամբ թիվ 9 ընտրատարածքի ամփոփ տեղեկություն
10 Դեկտեմբերի 2018 - 00:45
Ժամը 24:00 -ի դրությամբ թիվ 9 ընտրատարածքի ամփոփ տեղեկություն․
«Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչները գրանցամատյաններում կատարել են ավելի քան 150 գրառում՝ կապված տարբեր բնույթի խախտումների հետ․ Դանիել Իոաննիսյան
10 Դեկտեմբերի 2018 - 00:42
«Անկախ դիտորդի» ներկայացուցիչները գրանցամատյաններում կատարել են 150-ից ավելի գրառում՝ կապված տարբեր բնույթի խախտումների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը։
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 00։31-ի դրությամբ
10 Դեկտեմբերի 2018 - 00:34
Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները 825 ընտրատեղամասերից:
ԱԺ ընտրությունների նախնական տվյալները 185 տեղամասերից. առաջին եռյակում են «Իմ քայլ»-ը, ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստանը»
10 Դեկտեմբերի 2018 - 00:30
ԿԸՀ-ն սկսել է ամփոփել այսօր կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
3/04 ընտրատեղամասի արդյունքները հայտնի են
10 Դեկտեմբերի 2018 - 00:26
Զաքարյան քանաքեռցու թիվ 3/04 ընտրատեղամասում ընտրությունների արդյունքների նախնական պատկերն այսպիսին է.
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15414
 
Լրահոս`
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 01։02-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
«Իմ քայլը» դաշինքի մամլո ասուլիսը (Տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
 
Ժամը 24:00 -ի դրությամբ թիվ 9 ընտրատարածքի ամփոփ տեղեկություն
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 00։31-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
3/04 ընտրատեղամասի արդյունքները հայտնի են
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժ. 00։19-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
 
 
Քվեարկության նախնական արդյունքները ժամը 00։01-ի դրությամբ
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
Դովրուս գյուղում առաջատարը ՀՅԴ-ն է
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018
 
 
 
ԿԸՀ-ն 120-ից ավելի հեռախոսազանգեր է ստացել. Արտառոց որևէ դեպք չկա
Հասարակություն, Քաղաքական, ԱԺ Ընտրություններ - 2018