Facebook   Twitter
 
Ֆուտբոլ. Նոր ընտրական փուլում Վարդան Մինասյանը չի գլխավորի ազգային հավաքականը

Ֆուտբոլ. Նոր ընտրական փուլում Վարդան Մինասյանը չի գլխավորի ազգային հավաքականը

21 Հոկտեմբերի 2013 - 16:28
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը քիչ առաջ ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է, որ նոր ընտրական փուլում ինքը չի գլխավորելու Հայաստանի ազգային հավաքականը:
«Ես այսօր հանդիպում եմ ունեցել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Քննարկել ենք Հայաստանի ազգային հավաքականի հետ կապված մի շարք խնդիրներ: ՀՖՖ նախագահն ինձ առաջարկել է նոր ընտրական փուլում շարունակել գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը, բայց ես հրաժարվել եմ առաջարկից, իհարկե իմ խորին շնորհակալությունը հայտնելով ՀՖՖ նախագահին վստահության համար: Ինձ համար մեծ պատիվ կլիներ կրկին ստանձնել ազգային հավաքականի ղեկը, բայց ես այս պահին գերադասում եմ իմ կարիերայի այլ շարունակություն: Կան մի շարք առաջարկներ, մասնավորապես արտերկրից, եւ ես ուզում եմ քննարկել այդ առաջարկները»,-ասել է Վարդան Մինասյանը:

Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանի պայմանագիրը ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում ավարտվում է ս.թ. հոկտեմբերի 31-ին:

Օգտվելով առիթից Վարդան Մինասյանը շնորհակալություն է հայտնել ՀՖՖ նախագահին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեին, ՀՖՖ աշխատակազմին:

«Ուզում եմ օգտվելով առիթից իմ շնորհակալությունը հայտնել նախ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, ով անցած չորս տարիներին ինձ վստահեց ազգային հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները: Յուրաքանչյուր մարզչի համար մեծ պատիվ է ազգային հավաքականի մարզիչ լինելը: Ես նույնպես ինձ համար մեծ պատիվ եմ համարել: Ավելի մեծ զգացողություն՝ ներկայացնել երկիրը, պետությունը, կանգնել քո պատվին հնչող պետական հիմնի հնչյունների ներքո, իմ կարծիքով չկա, եւ ես ուրախ եմ, որ այդ հնարավորությունն ազգային հավաքականի հետ ունեցել եմ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ մեր ֆուտբոլի երկրպագուներին: Ես միշտ զգացել եմ նրանց աջակցությունը, նույնիսկ այն պահերին, երբ անխնա քննադատել են ինձ: Վստահ եմ, որ նրանք միշտ կմնան մեր հավաքականի, մեր ֆուտբոլի կողքին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ մեդիայի ներկայացուցիչներին: Ես միշտ անկեղծ եմ եղել նրանց հետ, միշտ ասել եմ այն, ինչ մտածում եմ, միշտ բաց եմ եղել եւ այսուհետ եւս կմնամ մեդիայի բարեկամը, անկախ իմ նկատմամբ նրանց վերաբերմունքից: Եվ ամենակարեւորը, ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ֆուտբոլիստներին: Ինձ համար մեծ հաճույք է եղել նրանց հետ աշխատելը, թե որպես ֆուտբոլիստների, թե որպես մարդկային լավ բնավորություններով օժտված մարդկանց: Նրանց հետ ենք հաղթահարել մեր առջեւ դրված բարդությունները, նրանց հետ ենք անցել մի ճանապարհ, որը կարծում եմ օգտակար է եղել: Նրանք մեծ ներուժ ունեն, պրոֆեսիոնալ են իրենց մոտեցումներում եւ վստահ եմ, որ դեռ շատ բարձրունքներ են նվաճելու: Ես մեծ ձեռքբերում եմ համարում, որ ձեւավորել ենք եւ ունենք միասնական, համերաշխ, միմյանց նկատմամբ հարգանքով թիմ: Հուսով եմ, նաեւ ինչ որ բան ես եմ տվել նրանց այս չորս տարիների ընթացքում»,- ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Վարդան Մինասյանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Եթե քնի ժամանակ թքոտում եք բարձը, ուրեմն դուք հաջողակ եք․ ահա թե ինչու
20 Օգոստոսի 2018 - 00:02
Քունը մեր օրգանիզմի հիմնական գործընթացներից մեկն է։
Վաղն առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելու եմ պաշտոնապես հետևյալ հարցադրումներով. Արմեն Աշոտյան
19 Օգոստոսի 2018 - 23:58
Ծանոթացեք ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի այս շրջաբերականին, որը սահմանափակելու է տեղեկատվության տրամադրման ազատությունը, մամուլի օպերատիվությունը, խոսքի ազատությունը և աշխատակիցների ազատ արտահայտելու իրավունքը։
Չնայած արգելքին` վարորդները խախտումներ են անում․ ճանապարհային ոստիկանությունը դիմել է դատախազություն
19 Օգոստոսի 2018 - 23:43
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հայտնվել է աննախանձելի վիճակում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ քաղաքացիները, որոնք զրկված են եղել մեքենա վարելու իրավունքից, արհամարելով ՃՈ արգելքները` ազատ շրջել են հանրապետությունում:
«Փյունիկը» կարմիր քարտ ստանալուց հետո կամային հաղթանակ տարավ «Արարատ- Արմենիայի» նկատմամբ
19 Օգոստոսի 2018 - 23:42
Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի երրորդ տուրը եզրափակվեց Երեւանի «Հանրապետական» ստադիոնում, որտեղ «Փյունիկը» 3:1 հաշվով տնային հաղթանակ տարավ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ:
Եգիպտոսում փորձագետներին հաջողվել է պարզել երեք կմախքների սեռն ու տարիքը խորհրդավոր սարկոֆագից
19 Օգոստոսի 2018 - 23:39
Եգիպտոսում փորձագետներին հաջողվել է պարզել երեք կմախքների սեռն ու տարիքը, որոնք հուլիս ամսին հայտնաբերվել էին միջերկրածովյան Ալեքսնդրիա քաղաքում՝ սեւ գրանիտե սարկոֆագի մեջ, փոխանցում է AP-ն:
Տաթեւիկ Ադումյանը՝ հումորային կերպարում
19 Օգոստոսի 2018 - 23:37
Հեռուստաէկրաններից հանրությանը հայտնի դարձած դերասանուհի Տաթեւիկ Ադումյանն իր Instagram-ի էջի հետեւորդներին հաճախ է ներկայացնում լուսանկարներ տարբեր ճամփորդություններից, գեղեցիկ լուքեր, հրապուրիչ սելֆիներ:
Ավտովթար Աշտարակում
19 Օգոստոսի 2018 - 23:25
Օգոստոսի 19-ին, ժամը 18:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Ինչպես լավացնել հարաբերությունները սիրելիի հետ. 5 խորհուրդ
19 Օգոստոսի 2018 - 23:08
Ուզում եք, որ Ձեր սիրելիի հետ հարաբերություններն էլ ավելի ջերմ ու գրավի՞չ լինեն, մի թերագնահատեք ինքներդ Ձեզ, ամեն ինչ հենց Ձեր ձեռքերում է: Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կուղղորդեն:
Աֆղանստանի նախագահը հայտարարել է թալիբների հետ հրադադար կնքելու մասին
19 Օգոստոսի 2018 - 23:06
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտարարել է իսլամական Կուրբան Բայրամ տոնակատարությամբ պայմանավորված «Թալիբան» շարժման հետ հրադադար կնքելու մասին և կոչ է արել թալիբներին փոխզիջման գնալ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14495
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
Ավտովթար Աշտարակում
Հասարակություն