Facebook   Twitter
 
«Սերն ամեն ինչի շարժիչ ուժն է». Ռոման Բաբայան

«Սերն ամեն ինչի շարժիչ ուժն է». Ռոման Բաբայան

17 Նոյեմբերի 2013 - 22:35
Ռոման Բաբայանը հեռուստադիտողին հայտնի դարձավ «Կյանքի կարուսել» նախագծից, սակայն նա նաև Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան է: Tatron.info-ն զրուցել է Ռոման Բաբայանի հետ, նրա՝ դեպի թատրոնն ունեցած սիրո և մի շարք այլ հարցերի շուրջ:
- Սկսվել է «Կյանքի կարուսել»-ի նոր եթերաշրջանը, ի՞նչ փոփոխություններ ու նորություններ են սպասվում հեռուստադիտողին:

- «Կյանքի կարուսել»-ի նկարահանումներն արդեն ընթանում են, և ըստ էության` էական փոփոխություններ չեն եղել, կարող եմ ասել՝ փոփոխությունները միայն տեխնիկական են: Մնացածը շուտով հեռուստադիտողն ինքը կտեսնի, հիմա չեմ կարող ոչինչ ավել ասել:

-Ի՞նչ տվեց Ձեզ այս դադարը:

-Կարծում եմ` այս դադարը մասնագիտական ինքնակատարելագործման առումով անհրաժեշտ էր. երբ նման դադարներ են լինում, դու ժամանակ ես ունենում մտածելու և վերլուծելու՝ ինչ ես դու անում և ինչպես, այնպես որ ստեղծագործական դադարն, ամեն դեպքում, չի կարող անիմաստ անցնել, իհարկե, այն պետք է չափի մեջ լինի:

-Միշտ այնքան մեծ սիրով եք խոսում թատրոնի մասին, ի՞նչ է Ձեզ համար թատրոնը:

- Թատրոնն ինձ մոտ միշտ ընտանիքի հետ է ասոցացվում. մարդն իր ընտանիքում անցնում է տարբեր փուլերով՝ ուրախություն, տխրություն, դժվարություններ, փոթորիկներ, խաղաղություն, ձեռքբերումներ, մի խոսքով այն ամենն, ինչ մարդը կարող է զգալ ու ապրել իր ընտանիքում, բայց չնայած այդ ամենին՝ սիրել ու մնալ հավատարիմ նվիրյալ այդ ընտանիքին, թատրոնն ինձ համար հենց այդ ընտանիքն է:

-Իրական կյանքում մարդու հետ ունեցած փոխհարաբերությունները Ձեզ կարո՞ղ են խանգարել կամ օգնել աշխատավայրում:

-Կոնկրետ ինձ՝ ո´չ: Ես կարողանում եմ բեմն ու կյանքը իրարից տարանջատել: Եթե կյանքում ինչ-որ մեկի հետ խնդիրներ ունենամ, ապա նրա հետ բեմում կամ նկարահանման հրապարակում գտնվելով՝ կմոռանամ այդ խնդիրների մասին. նա ինձ համար կլինի ուղղակի կերպար, կերպար կլինեմ նաև ես:

- Ձեր մասնագիտական բնագավառում խուսափել քննադատությունից, կարելի է ասել` անհնար է, ինչպե՞ս եք վերաբերում քննադատություններին առհասարակ:

-Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ-որ գործ անես, ու մարդիկ այդ մասին չխոսեն: Առանց այդ քննադատությունների ու խոսակցությունների չեմ կարծում՝ հետաքրքիր կլինի, այլ հարց է՝ առողջ են այդ քննադատությունները, թե` ոչ: Մեզ մոտ երևի գերակշռում է չհիմնավորված ու անառողջ քննադատությունը, իսկ երբ քննադատությունն առողջ է, կա ասելի, ինչո՞ւ չէ` նաև ինչ-որ օգտակար բան քաղելու,սովորելու բան, դրա համար կարող եմ միայն ուրախ լինել ու շատ նորմալ ընդունել այդպիսի քննադատությունը:

- Ձեզ գիտենք` որպես դերասան, իսկ ինչպիսի՞ն է Ռոման Բաբայանը տանը, առօրյայում:

-Կենցաղային հարցերում շատ բծախնդիր եմ, չեմ սիրում թափթփվածություն, շուրջս պետք է ամեն ինչ դասավորված լինի, իսկ երբ քաղցած հասնում եմ տուն, պետք է հենց այդ պահին ինձ ուտելիք տան (ծիծաղում է):

-Իսկ ինքներդ կպատրաստե՞ք:

-Պատրաստում եմ, ու ասում են՝ շատ լավ է ստացվում:

-Ձեր տված հարցազրույցներից նկատել ենք, որ կարևորում եք կնոջ դերը տղամարդու կյանքում, իսկ կասե՞ք՝ ինչպես եք վերաբերում ղեկավար կանանց, ի՞նչ եք կարծում` կինը նման դեպքերում չի՞ կորցնում իր կանացիությունը:

-Ամեն ինչ պետք է իր չափն ունենա, հիմա ամեն ինչ մի տեսակ քաոսային է դարձել, շատ արժեքներ են փոխվել, այո´, կան կանայք, ովքեր ընկնում են ծայրահեղությունների մեջ, կարևորում միայն կարիերան, ղեկավարում՝ դառնալով խիստ ու կոպիտ: Սա էլ է հասկանալի. հակառակ դեպքում չեն կարողանա ղեկավարել, բայց, ցավոք, հենց այդ ժամանակ էլ կորցնում են իրենց կանացիությունն ու ժամանակի ընթացքում սկսում են իրենց վրա վերցնել մի շարք պարտականություններ, որոնք տղամարդու համար են, իսկ կանայք հաճելի են իրենց հեզությամբ, կանացիությամբ, ուստի պետք է աշխատեն չափը պահել ու չկորցնել այն, ինչն ամենաշատն է իրենց հմայք հաղորդում:

-Ռոմա´ն, Ձեր ծնողներին երբևէ դպրոց կանչե՞լ են, ինչպիսի՞ աշակերտ եք եղել:

-Ո´չ, կարծեմ՝ ծնողներիս դպրոց չեն կանչել ինձանից բողոքելու համար, չարաճճի եմ եղել, բայց բանը դրան չի հասել, բողոքներ հայտնում էին ծնողական ժողովներին (ծիծաղում է): Ես դեռ այն ժամանակվանից, կարելի է ասել`զբաղվում էի իմ մասնագիտությամբ, և դա պատճառ էր դարձել՝ չարաճճիություններիս շատ ուշադրություն չդարձնեն,միշտ զգացել եմ իմ տնօրենի՝ տիկին Կարպետյանի, ինչպես նաև հայոց լեզվի և գրականության ուսուցչուհու՝ ընկեր Խաչատրյանի օգնությունն ու աջակցությունը, որոնց խորապես շնորհակալ եմ: Ընկեր Խաչատրյանն այն մարդն էր, ով բեմադրում էր ներկայացումները, ու ինձ հետ աշխատում` սրտացավորեն ու այնքան հետևողական:

-Ի՞նչն է Ձեզ առաջ մղում, ուժ տալիս:

-Մարդն, ամեն դեպքում, պետք է առաջ ընթանա, հաղթահարի այն բոլոր դժվարությունները, որոնց կբախվի, կոփվի այդ ամենից, հաճույք ստանա անգամ այդ գործընթացից ու շարունակի իր ճանապարհը, իսկ ուժ տալիս է հանդիսատեսը` քեզ սիրող ու քո մուտքիդ սպասող հանդիսատեսը, եթե անգամ մեկ մարդ քեզ սպասում է հանդիսատեսի շարքերում,ապա դու կարող ես քեզ երջանիկ համարել ու ստանալ այդ ուժը:

-Իդեալական ընտանիքի Ձեզ տեսլականը:

-Ամեն ինչի շարժիչ ուժն ու ամեն ինչին շունչ հաղորդողը ՍԵՐՆ է: Կարծում եմ՝ եթե ընտանիքում սեր լինի, ապա այդ ընտանիքը, եթե ոչ իդելական, ապա գոնե իդելականին մոտ կլինի:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Թոնրատան տանիքում 50-ից ավելի փամփուշտ է գտել ու հանձնել իրավապահներին
26 Ապրիլի 2019 - 00:00
«Զինանոց-2019» կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 23-ին բաժին է ներկայացել Գառնիկ Հ.-ն եւ հանձնել 53 հատ տարբեր տրամաչափի ինքնաձիգի փամփուշտներ եւ հայտնել, որ գտել է իրենց թոնրատան տանիքում մաքրման աշխատանքներ կատարելիս:
Շրի Լանկայում պայթյունների զոհերի թիվը ավելի քան 100-ով քիչ է նախկինում հայտարարվածից․ ԶԼՄ-ներ
25 Ապրիլի 2019 - 23:49
Շրի Լանկայի իշխանությունները կրկին վերահաշվարկել են կիրակի օրը տեղի ունեցած պայթյունների շարքի զոհերի թիվը՝ հայտնում է Reuters-ը։
«Վերնիսաժից» ոսկյա շղթա ու խաչ էր գողացել․ Ստյոպան խոստավանել է
25 Ապրիլի 2019 - 23:44
Հունվարի 5-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները «Վերնիսաժ» տոնավաճառի մոտից ոստիկանության Կենտրոնական բաժին էին ներկայացրել մի տղամարդու, ով հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ին, «Վերնիսաժ» տոնավաճառի մոտ անհայտ անձը նայելու պատրվակով խաբեությամբ իրենից վերցրել է ոսկյա շղթան՝ խաչով, և դիմել փախուստի:
30-ամյա Արմենուհի Այդինյանը որոնվում է որպես անհետ կորած
25 Ապրիլի 2019 - 23:37
Ոստիկանության Իջեւանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում ապրող 30-ամյա Արմենուհի Այդինյանը։
Սալմա Հայեկը գրավիչ սելֆիով ցույց է տվել «գաղտնի դաջվածքը»
25 Ապրիլի 2019 - 23:17
Դերասանուհի Սալմա Հայեկը երկրպագուների հետ կիսվել է լուսանկարով, որը փոքր-ինչ պատկերացում է տալիս «Մարդասպանի կնոջ թիկնապահը» նոր ֆիլմում իր կերտած կերպարի մասին:
Արդյո՞ք բջջային հեռախոսները կարող են առաջ բերել ուղեղի քաղցկեղ. նոր գիտական տվյալներ
25 Ապրիլի 2019 - 23:13
Կարո՞ղ են արդյոք բջջային հեռախոսները ուղեղի քաղցկեղ առաջացնել։ Այս հարցը արդեն երկար տարիներ հուզում է ոչ միայն սպառողներին, այլեւ գիտնականներին:
Քրիստինա Եղոյանի գրավիչ լուսանկարը
25 Ապրիլի 2019 - 23:04
Երգչուհի, «Ֆուլ Հաուս» սիթքոմից եւ «Դեպի երազանք» հեռուստասերիալից հայտնի դերասանուհի Քրիստինա Եղոյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացրել է գրավիչ կերպարում։
«Ես չէի գնա նման ստոր քայլի, մենք լավ ընկերներ ենք»․ Սարոն` Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութը տարածելու մասին
25 Ապրիլի 2019 - 22:54
Օրեր առաջ համացանցում տարածում գտավ մի տեսանյութ, որտեղ երգիչ սպիտակցի Հայկոն հայհոյում էր ու քաշքշուկի մեջ էր։
Կապան-Քաջարան ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ-2106»-ը, «ՎԱԶ-2107»-ը և «ԿամԱԶ»-ը. կան տուժածներ
25 Ապրիլի 2019 - 22:52
Ապրիլի 25-ին` ժամը 14:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16083
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ՀՀ նախագահը ստորագրել է մի քանի օրենքներ
Հասարակություն, Քաղաքական