Facebook   Twitter
 
«Գրքարվեստ» մրցույթի դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

«Գրքարվեստ» մրցույթի դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

09 Ապրիլի 2014 - 19:07
Ս. թ. ապրիլի 9-ին, ժամը 15։00-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Կոմիտասի սրահում կայացել է «Գրքարվեստ» հանրապետական և միջազգային մրցույթների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են հրատարակիչներ, գրողներ, արվեստի գործիչներ:
Միջոցառման ընթացքում հնչել են Կոմիտասի ստեղծագործությունները, ցուցադրվել են Մարտիրոս Սարյանի գրքային ձևավորումները։

«Գրքարվեստ» հանրապետական և միջազգային մրցույթների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը։
Դիպլոմները հանձնվել են հետևյալ անվանակարգերում՝
«Գլխավոր մրցանակ» անվանակարգ - տրվել է Մ. Սարյանի տուն-թանգարանին՝ Ռուզան Սարյանի «Մարտիրոս Սարյանի գրքարվեստը» գրքի հրատարակման համար /«Տիգրան Մեծ» տպագրատուն/,
«Իմ հայրենիքը» անվանակարգ.
I մրցանակ – տրվել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությանը` Սամվել Դիլանյանի «Հայոց սրբազան լեռները» գրքի հրատարակման համար,
II մրցանակ – տրվել է «Գասպրինտ» հրատարակչությանը` Հասմիկ Ստեփանյանի «Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում» գրքի հրատարակման համար,
III մրցանակ – ա/ տրվել է «Զանգակ-97» հրատարակչությանը` Արտակ Մովսիսյանի «10 հայ ականավոր արքաներ» գրքի հրատարակման համար, բ/ տրվում է ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությանը` «Դիվան հայ վիմագրության» գրքի հրատարակման համար։
«Մեր ժամանակակիցը» անվանակարգ.
I մրցանակ – տրվել է «Զանգակ-97» հրատարակչությանը` Գրիգոր Գուրզադյանի «Էսսեներ» գրքի հրատարակման համար,
II մրցանակ – տրվել է Սամվել Մկրտչյանին /հեղինակային հրատարակչություն/` «Հայ պոետներ, ընտրանի» գրքի հրատարակման համար,
III մրցանակ – տրվել է «Նաիրի» հրատարակչությանը` Դերենիկ Դեմիրճյանի «Ընտրանի» գրքի հրատարակման համար։
«Գիրք գրքի մասին» անվանակարգ՝
I մրցանակ – տրվել է «Անտարես» հրատարակչությանը` Ռաֆայել Իշխանյանի «Հայ գրքի պատմություն» գրքի հրատարակման համար,
II մրցանակ – տրվել է «Տիգրան Մեծ» հրատարակչությանը` «Վարդգես Սուրենյանցի գրքային նկարազարդումները» գրքի հրատարակման համար,
III մրցանակ – ա/ տրվել է «Ոսկան Երևանցի» հրատարակչությանը` Հովհաննես Ղուկասյանի «Ոսկան Երևանցի» գրքի հրատարակման համար, բ/ տրվում է «Գիրք» հրատարակչությանը` «Հայաստանի ազգային գրադարան» պատկերագրքի հրատարակման համար։
«Գիրք երեխաներին» անվանակարգ.
I մրցանակ – տրվել է «Զանգակ-97» հրատարակչությանը` Լուիսա Մեյ Էլքոթ, Ռոբերտ Լյուիս Սթիվենսոն, Լ. Ֆրենք Բաում, Յոհաննա Սպայրի «Դասական մատենաշար» գրքի հրատարակման համար,
II մրցանակ - ա/ տրվել է «Արևիկ» հրատարակչությանը` Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» գրքի հրատարակման համար,
բ/ տրվել է «Ծիծեռնակ» հրատարակչությանը` «Հայոց բանակը մանուկների աչքերով» գրքի հրատարակման համար,
III մրցանակ –տրվել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությանը` Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» գրքի հրատարակման համար։
«Արվեստի գիրք» անվանակարգ.
I մրցանակ – տրվել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությանը` «Կարեն Սմբատյան» պատկերագրքի հրատարակման համար,
II մրցանակ – տրվել է«Նաիրի» հրատարակչությանը`«Արևելքի գեղագրությունը և մանրանկարչությունը» ալբոմի հրատարակման համար,
III մրցանակ – տրվել է «Ամրոց գրուպ» հրատարակչությանը` «Ձայնագրեալ երգեցողութիւնք Սրբոյ Պատարագի» գրքի հրատարակման համար։
«Գրքի ձևավորման համար» անվանակարգ.
I մրցանակ – տրվել է Սամվել Մկրտչյանին /հեղինակային հրատարակչություն/`Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» գրքի հրատարակման համար,
II մրցանակ – տրվել է «Անտարես» հրատարակչությանը` Ֆիրդուսու «Շահնամե» գրքի հրատարակման համար,
III մրցանակ – տրվել է «Անտարես» հրատարակչությանը` «Ռուս պոեզիա. արծաթե դար» անթոլոգիայի հրատարակման համար։
ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» միջազգային մրցույթում հայկական գրքերը ներկայացվել են բոլոր յոթ անվանակարգերում և արժանացել վեց դիպլոմի.
«Համագործակցություն» անվանակարգում երրորդ կարգի դիպլոմի է արժանացել «Արևելքի գեղագրությունը և մանրանկարչությունը» ալբոմը /«Նաիրի» հրատարակչություն/,
«Մշակույթ, գիտություն, կրթություն» անվանակարգում երրորդ կարգի դիպլոմի է արժանացել Գրիգոր Գուրզադյանի «Էսսե, հարցազրույց» գիրքը /«Զանգակ-97» հրատարակչություն/,
«Արվեստի գիրք» անվանակարգում երրորդ կարգի դիպլոմի է արժանացել Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» գիրքը /Սամվել Մկրտչյան, հեղինակային հրատարակչություն,
«Տպագրվել է Համագործակցությունում» անվանակարգում երկրորդ կարգի դիպլոմի է արժանացել «Մարտիրոս Սարյանի գրքարվեստը» գիրքը /«Տիգրան Մեծ» տպագրատուն/,
«Գիրք երեխաների և պատանիների համար» անվանակարգում երրորդ կարգի դիպլոմի է արժանացել Լուիսա Մել Էլքոթ, Ռոբերտ Լյուիս Սթիվենսոն, Ֆրենք Բաում, Յոհաննա Սպայր «Դասական մատենաշարը»՝ չորս գրքով /«Զանգակ-97» հրատարակչություն/,
«Գրան-պրի» անվանակարգում նոմինանտի դիպլոմի է արժանացել Հասմիկ Ստեփանյանի «Հայերի ներդրումն օսմանյան կայսրությունում» գիրքը /ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ, «Գասպրինտ» տպագրատուն/:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Յանուկովիչը հիվանդանոցում է հայտնվել
18 Նոյեմբերի 2018 - 17:46
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը շուրջ երեք ամիս կգտնվի հիվանդանոցում եւ պետական դավաճանության գործով դատարանում վերջին խոսք չի ասի, հայտնել է «112 Ուկրաինան»՝ վկայակոչելով նրա փաստաբան Ալեքսանդր Գորոշինսկոյին։
Նազենի Հովհաննիսյանի եւ Խորեն Լեւոնյանի ջերմ լուսանկարը
18 Նոյեմբերի 2018 - 17:38
Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը աշխատանքից եւ նկարահանուներից զատ՝ հասցնում է նկատել նաեւ իր շրջապատում կատարվող ամեն ինչ եւ իրեն շրջապատող մարդկանց տրամադրությունը:
Հրդեհ Երևանի Բաղրամյան պողոտայում գտնվող բնակարանում, կա տուժած. փրկարարները դեպքի վայրում են
18 Նոյեմբերի 2018 - 17:32
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 14:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Օրբելի փողոցի խաչմերուկի շենքերից մեկի 6-րդ հարկից կրակ է նկատվում:
Երևանյան բնակարաններից մեկում փրկարարները դի են հայտնաբերել
18 Նոյեմբերի 2018 - 17:12
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նանսենի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինքն ընդամենը ցանկացել էր պաշտպանել ինձ՝ հեռացնելով դահլիճից. Մարինա Խաչատրյանը սիրով ընդունել է Գոռ Վարդանյանի հրավերը՝ հաշտվելով նրա հետ
18 Նոյեմբերի 2018 - 17:11
«Երկիր Ծիրանի» կուսակցության արդեն նախկին անդամ և «Արժանապատիվ Հայաստան» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Մարինա Խաչատրյանը հայտնի ծեծկռտուքի միջադեպից հետո հաշտվել է սպորտսմեն, դերասան, Տարոն Մարգարյանի նախկին խորհրդական Գոռ Վարդանյանի հետ:
ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային
18 Նոյեմբերի 2018 - 17:06
Սույն թվականի նոյեմբերի 18-ից 21-ը Դուբայում (ԱՄԷ) անցկացվում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեան, որի աշխատանքներին մասնակցում է ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ:
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է երկկողմանի փակ մնալ, Ադրբեջանում գերեվարվածի հարազատները սպասում են Կառավարության ներկայացուցչին
18 Նոյեմբերի 2018 - 17:04
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է երկկողմանի փակ մնալ. Այս մասին Tert.am-ին ասաց Նոյեմբերյանի տարածաշրջանի ղեկավար Սմբատ Մուղդուսյանը:
Քեթրին Զետա Ջոնսը՝ երկնագույն, խորը դեկոլտեով զգեստով
18 Նոյեմբերի 2018 - 17:02
Դատելով ամեն ինչից տարիքը Քեթրին Զետա Ջոնսի վրա չի ազդում։ Նոր՝ «Ամերիկայի թագուհին» հումորային ժանրի սերիալի պրեմիերայի ժամանակ լրագրողները նրանից աչք չէին կտրում։
Ձորաղբյուրում բախված մեքենաները ջարդոնի են վերածվել
18 Նոյեմբերի 2018 - 16:52
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14352
 
Լրահոս`