Facebook   Twitter
 
«Նա և Նրա». լույս է  տեսել երիտասարդ գրող Դավիթ Սամվելյանի երկրորդ գիրքը

«Նա և Նրա». լույս է տեսել երիտասարդ գրող Դավիթ Սամվելյանի երկրորդ գիրքը

28 Ապրիլի 2014 - 18:55
Մի քանի օր առաջ լույս տեսավ երիտասարդ գրող Դավիթ Սամվելյանի երկրորդ «Նա եւ Նրա» գիրքը:
Դավիթը նոր անուն է գրական ոլորտում: Մասնագիտությամբ աստվածաբան է:

Հարցին, թե ինչո՞ւ Նա եւ Նրա, Դավիթը պատասխանեց. «Որովհետև անունները տարբեր են լինում, բայց բոլորն էլ նույն դերանվանն են պատկանում, նույն դերերն են խաղում: Խուսափել եմ անուններ տալուց, գիրքը հենց նրանց մասին է, ովքեր դարձել են անանուն և այլևս «Նա» են, ում մասին խոսելիս միշտ ասում ենք «Նրա» ու շարունակում միմիայն բազմակետերով: Գիրքը տարիքային, սեռային կամ այլ սահմանափակում չունի, բոլորն էլ կարող են կարդալ, քանի որ յուրաքանչյուրն իր բաժինը, իր մասնիկը կարող է գտնել տողերի մեջ»:

Դավիթը գրում է մարդկային հարաբերությունների, մարդու ներաշխարհի, ապրումների, հույզերի ու զգացմունքների, ներքին մղումների ու պայքարի մասին: Ստեղծագործությունների կիզակետում մարդն է, իսկ լուսանկարներում՝ բնությունը. սիրում է լուսանկարել բնության տեսարաններ:

«Առաջին «լուրջ ստեղծագործությունս» 2004թ. Գրված «Լուսե Երազ» բանասստեղծությունն էր, որի անունով էլ կոչվեց 2010-ին լույս տեսած առաջին գիրքս: Ստեղծագործություններս հիմնականում արձակ բանաստեղծություններ են, բայց կան նաև էսսեներ, նովելներ, նամակագրության մոտ գրվածքներ»,-ասում է գրողը: Դավիթը փոքր տարիքից պահպանված բանաստեղծություններ էլ ունի, որոնք թեև թույլ գործեր են, բայց շատ հարազատ:

Այն հարցին, թե իր կարծիքով երիտասարդությունն այսօր կարդում է, թե՞ ոչ, Դավիթ Սամվելյանը պատասխանեց. «Ցավոք, ոչ միայն երիտասարդությունը, այլև առհասարակ այսօրվա մարդկությունն ընկած է բրենդների, անունների հետևից, ինչը մոդայիկ է համարվում, դա էլ կարդում են՝ թեկուզ հետաքրքրվածությունից դրդված: Բայց իհարկե կա ընթերցողների մի խումբ, որոնք անկախ ժամանակներից կարդում են, կարդում ու գնում են այն, ինչ իրենք են սիրում»:

Նշենք, որ գրքի վաճառքից գոյացած հասույթն օգտագործվելու է բարեգործական նպատակով՝ փոխանցվելու է մանկատան: Գիրքը կարող եք ձեռք բերել միայն Բուկինիստ գրախանութից (Մաշտոցի 20):

Ըստ Books.am-ի

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Օսական ու Կվիտովան առաջին անգամ կխաղան Australian Open-ի եզրափակիչում
24 Հունվարի 2019 - 11:16
Մելբուրնում ավարտին մոտեցող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի հաղթողի կոչումը կվիճարկեն ճապոնացի Նաոմի Օսական ու չեխ Պետրա Կվիտովան:
Մրցույթներ Աջափնյակում եւ Ավանում. Մանկապարտեզի տնօրենի պաշտոնի համար մրցույթում գործող տնօրենը թեստը չի հաղթահարել
24 Հունվարի 2019 - 10:40
Երեւանի քաղաքապետարանը Աջափնյակ եւ Ավան վարչական շրջանների ենթակայության համայնքային ոչ առեւտրային մի շարք կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոնների համար մրցույթ էր հայտարարել:
Երևանում գերեզմանների տարածքները տրվում են անվճար. քաղաքապետարան
24 Հունվարի 2019 - 10:36
Երեւանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Երեւանի վարչական տարածքում գերեզմանների տարածքները տրվում են անվճար:
Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը
24 Հունվարի 2019 - 10:34
Ծանր հիվանդությունից հետո մահացել է ԱԺ նախկին պատգամավոր 77-ամյա Գոհար Ենոքյանը:
ՊԵԿ-ի աստղաբաշխական պարգևատրումները. 9 մլն. 60 000 դրամից մինչև 1 մլն 574 000 դրամ
24 Հունվարի 2019 - 10:27
Պարգևատրումների աղմկահարույց թեման նոր թափ է հավաքում։ Մեզ հասած տեղեկատվության համաձայն՝ Պետական եկամուտների կոմիտեում շարքային աշխատակիցների շրջանում լուրջ դժգոհությունների ալիք է բարձրացրել ՊԵԿ ղեկավարության դեկտեմբերին ստացած պարգևատրումները։ Այս մասին գրում է yerevan.today-ը:
2015-ին մահացած դատապարտյալի գործով վարույթն իրականացնող մարմինը գործողություններ է իրականացնում միայն տուժող կողմի միջնորդելուց հետո. ՀՔԱ
24 Հունվարի 2019 - 10:23
2015թ. ապրիլին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ինքնավնասում կատարելու հետևանքով հիվանդանոցում մահացած դատապարտյալ Սերոբ Գևորգյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ա. Զալյանը 2019թ. հունվարի 10-ին հերթական միջնորդությունն է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին:
Հարկադիր կատարման ծառայությունը տնտեսել և բյուջե է վերադարձրել ավելի քան 26 մլն դրամ, նյութական խրախուսման համակարգի զարգացման միջոցներից տնտեսել է 230 մլն դրամ. Ա. Զեյնալյան
24 Հունվարի 2019 - 10:14
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2018թ պետական բյուջեով հատկացված գումարից տնտեսել է 26 մլն 173 հազար դրամ և վերադարձրել է ՀՀ պետական բյուջե, իսկ նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցներից տնտեսել է 230 մլն 131 հազար 779 դրամ:
Գահից հրաժարվելուց հետո Մալայզիայի թագավորն ամուսնալուծվում է «Միսս Մոսկվա»-ից
24 Հունվարի 2019 - 10:13
Գահից հրաժարված Մալայզիայի թագավոր Մուհամադ V-ն ամուսնալուծվում է «Միսս Մոսկվա-2015» մրցույթի հաղթողից՝ Օքսանա Վոևոդինայից:
ԱՄՆ-ում բյուջետային ճգնաժամը կարող է մինչև գարուն շարունակվել
24 Հունվարի 2019 - 10:07
ԱՄՆ-ի կառավարությունում աղբյուրները չեն բացառում, որ «շաթդաուն»-ը կարող է շարունակվել մինչև 2019-ի ապրիլ, գրում է The Washington Post-ը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15128
 
Լրահոս`