Facebook   Twitter
 
«Խոսրովի անտառ» արգելոցում ընթանում են ողնաշարավոր կենդանատեսակների և գիշատիչ թռչունների հաշվառում

«Խոսրովի անտառ» արգելոցում ընթանում են ողնաշարավոր կենդանատեսակների և գիշատիչ թռչունների հաշվառում

13 Ապրիլի 2017 - 17:33
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի գիտական բաժնի կողմից ընթանում են ողնաշարավոր կենդանատեսակների և գիշատիչ թռչունների կենսաէկոլոգիական առանձնահատկությունների ուսումնասիրման և հաշվառման աշխատանքներ:

Կենդանիների պոպուլացիային և միգրացիոն ուղիներին հետևելու համար Վայրի բնության հիմնադրամի /WWF/ հետ համատեղ շարունակվում են տեսա և ֆոտոբռնիչների օգնությամբ կատարվող կենդանական աշխարհի սեզոնային միգրացիային ուղղված աշխատանքներ:

Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Նախարարությունից հայտնում են, որ «Դիլիջան» ազգային պարկում շարունակվում են շուրջօրյա ստուգայցերն ապօրինի ծառահատումների և որսագողության դեպքերը կանխարգելելու և բացահայտելու նպատակով:

Աշխատակիցների կողմից շուրջօրյա շրջայցերի ընթացքում հայտնաբերվել է անտառխախտման 4 դեպք /ապօրինի 11 ծառահատում/, կազմվել են անտառխախտման արձանագրություններ և ուղարկվել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին:

Ազգային պարկի հարակից համայնքների բնակիչներին տրամադրվել է քամատապալ, հողմատապալ փայտանյութից առաջացած 6 խ.մ. վառելափայտ:

Էկոերթուղիների ընթացիկ վիճակին ծանոթանալու նպատակով իրականացվել է շրջայց Պարզ լիճ-Գոշավանք երթուղու սկզբնամասում գտնվող խաչքարերի տարածքում:

Ազգային պարկի աշխատակիցների կողմից էկոտուրիզմի գովազդման նպատակով այցելություններ են իրականացվել Դիլիջան քաղաքում գործող հյուրատներ և բացատրել, որ էկոտուրիզմի սիրահարները կարող են այցելել «Դիլիջան» ազգային պարկ և օգտվել ազգային պարկի կողմից մատուցվող ծառայություններից: Ազգային պարկն ունի 19 երթուղի և մեկ հեծանվային երթուղի, որոնց մեջ ներառվում են պատմամշակութային կոմպլեքսներ, բնության հուշարձաններ: Այցելուները հնարավորություն ունեն նաև տեղադրել վրաններ, ինչպես նաև դիտակետերից հետևել կենդանական աշխարհի շարժին:

ՀՀ բնապահպանության նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տնօրինության տակ գտնվող ԲՀՊՏ-ներում շարունակվում են շուրջօրյա հերթապահությունները, իրականացվում են պարբերական շրջայցեր։

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի գիտության բաժնի աշխատակիցների կողմից կազմակերպվել են ստուգայցներ «Շիկահող» պետական արգելոց մասնաճյուղում, որոնց ընթացքում տարածքում հանդիպել են 4 հատ եվրոպական այծյամ, 1 հատ փորսուղ, 1 հատ աղվես, 6 հատ շնագայլ։ Թռչուններից տարածքում հանդիպել են սև կեռնեխ, սոսնձակեռնեխ, խայտաբղետ փայտփոր, կանաչ փայտփոր, արշալուսիկ, գարնանային գեղգեղիկ, անապատային մորեհավ, գյուղական ծիծեռնակ, քաղաքային ծիծեռնակ, սովորական կարմրատուտ, հոբալ, անտառային աղավնի, սովորական սարյակ, մեծ երաշտահավ, սև երաշտահավ, երկարագի երաշտահավ, երկնագույն երաշտահավ, սև ագռավ, անտառային կաչաղակ, տափաստանային ճոռակ, և անտառաբու։ Թռչուններից գարնանային վերադարձ է գրանցվել գյուղական և քաղաքային ծիծեռնակների, գարնանային գեղգեղիկի և անապատային մորեհավի մոտ:

Կատարվել են «Սոսու պուրակ» պետական արգելավայր մասնաճյուղի տնկարանի ցանքսի շարունակական աշխատանքներ:

ՀՀ բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոց-ի աշխատակիցների կողմից «Խոսրովի անտառ» պետական արգելոց, «Խոր Վիրապ», «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրերի միջոցառումները պատշաճ իրականացնելու համար իրականացվել են շուրջօրյա հերթապահություններ և շրջագայություններ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Միշել Լեգրանը, Օրնելլա Մուտին, Մարկո Խանն ու այլ հայտնիներ Երեւանում մասնակցեցին տոնական համերգի (ֆոտո/վիդեո)
19 Սեպտեմբերի 2017 - 23:19
Միշել Լեգրանը, Օրնելլա Մուտին, Մարկո Խանը, Ռոզի Արմենը, Կարո Փալյանն ու հայտի այլ դեմքեր Երեւան են ժամանել: Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրում նրանք մասնակցել ենՀայաստանի անկախության 26-ամյակին եւ «Ծագումով հայերը» հաղորդաշարի 10-ամյակին նվիրված տոնական համերգին:
Ամերիկուհին վեճից հետո սպանել է բոյֆրենդին ու կտրատել նրա մարմինը
19 Սեպտեմբերի 2017 - 23:07
ԱՄՆ Թեխաս նահանգում ոստիկանները կալանավորել են մի կնոջ, ում կասկածում են բոյֆրենդի վայրագ սպանության մեջ, հայտնում է New York Post-ը։
«Վայրի հրեշտակ»-ի գլխավոր հերոսները 20 տարի անց համատեղ լուսանկար են հրապարակել
19 Սեպտեմբերի 2017 - 22:57
Արգենտինական արտադրության «Վայրի հրեշտակ»-ը համարվում է 1990-ականների վերջի-2000-ականների սկզբի ամենասիրված ու հայտնի սերիալներից մեկը, որի գլխավոր զույգի՝ աղախին Միլագրոսի և հարուստ ընտանիքից Իվոյի սիրավեպին հետևում էին միլիոնավոր դեռահասներ:
Սոնա Շահգելդյանը ներկայացել է բոլորովին նոր կերպարներով (Լուսանկարներ)
19 Սեպտեմբերի 2017 - 22:50
Սոնա Շահգելդյանը նոր ֆոտոշարքով է հանդես եկել: Երգչուհին այս ֆոտոշարքում ներկայացել է նորովի նոր կերպարներով:
Վիգեն Սարգսյան. «Դժվարանում եմ ասել, թե ինչպիսի պետություն կլինեինք մենք, եթե հակառակորդը չզգոնացներ մեզ»
19 Սեպտեմբերի 2017 - 22:45
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթը Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում սեպտեմբերի 18-ին կայացած «Ազգ-բանակ. հավաքական ներուժի զարգացման մոդել» խորագրով անցկացված նիստի ընթացքում



Ես նրանց հավանեցի առաջին իսկ հայացքից. սերմնահեղուկի դոնորն առաջին անգամ հանդիպել է 19 կենսաբանական երեխաների հետ (Լուսանկարներ, տեսանյութ)
19 Սեպտեմբերի 2017 - 22:41
Սերմնահեղուկի 57-ամյա դոնոր Մայք Ռուբինոն առաջին անգամ հանդիպել է իր՝ աշխարհի տարբեր անկյուններում բնակվող 19 կենսաբանական երեխաների հետ, որոնց մեծ մասին նա նախկինում չէր տեսել: Բազմազավակ հայրը նկատել է, որ այս իրադարձությունն իր համար շատ հուզիչ ու մի քիչ անիրական է թվում:
Սերենա Ուիլյամսը պատմել է ծննդաբերությունից 2 շաբաթ անց նիհարելու մասին (Lուսանկարներ)
19 Սեպտեմբերի 2017 - 22:17
Ընդամենը երկու շաբաթ առաջ մայրիկ դարձած թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն արդեն «Snapchat»-ում ջինսե շորտերով լուսանկար է հրապարակել: Լուսանկարում Սերենան բարեկազմ տեսք ունի և գոհ է իր մարմնից: Կարելի է ասել, որ նա նույնիսկ չի դադարել սպորտով զբաղվել:
Աննա Հարությունյանը հիմա էլ Միքայել Պողոսյանի հե՞տ է
19 Սեպտեմբերի 2017 - 20:41
Դերասանուհի Աննա Հարությունյանի նախորդ չստաված սիրավեպի մասին կարծում եմ շատերն են հիշում, երբ դերասանուհին հանդիպում էր ամուսնացած տղամարդու հետ, դե իսկ վերջին արդյունքում ամուսնացավ մեկ այլ կնոջ հետ: Աննան էլ մնաց կոտրած տաշտակի առաջ:
Առեղծվածային դեպք՝ Երևանում. ամուսինը կնոջը SMS հաղորդագրություն է ուղարկել. «Կյանքն իմ համար չէ, այսօր իմ վերջին օրն է».
19 Սեպտեմբերի 2017 - 20:22
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8081
 
Լրահոս`