Facebook   Twitter
 
Շրջակա միջավայրի պաշտպանության հարցում Հայաստանը կհամագործակցի ճապոնական ընկերության հետ

Շրջակա միջավայրի պաշտպանության հարցում Հայաստանը կհամագործակցի ճապոնական ընկերության հետ

14 Ապրիլի 2017 - 16:25
ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոն և «Environmental Control Center Co» ճապոնական առաջատար բազային ընկերությունը կհամագործակցեն շրջակա միջավայրի պաշտպանության գործում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունը:
Համագործակցության համաձայնությունը ձեռք է բերվել ապրիլի 10-ին տեղի ունեցած տեսակոնֆերանսի ժամանակ: Մեկ ամսվա ընթացքում կմշակվի և կձևավորվի երկու կողմերի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմատիկային նվիրված նախագիծ` նպատակաուղղված ճապոնական առաջավոր փորձի` Հայաստանի էկոհամակարգի պահպանության գործընթացում ներդրմանը։

Ճապոնական «Environmental Control Center Co» ընկերությունը մասնագիտացված է հողի, ջրի, օդային ավազանի մշտադիտարկումների և հետազոտությունների իրականացման գործում։

Տեսակոնֆերանսի ժամանակ մասնավորապես քննարկվել է շրջակա միջավայրի պաշտպանությունը սնդիկի և նրա միացությունների անտրոպոգեն արտանետումներից Սնդիկի մասին Մինամատայի կոնվենցիայի շրջանակներում:

«Environmental Control Center Co» ընկերության հետ քննարկմանը մասնակցել են ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության, ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչներ։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ցրտահարությունների վտանգ այլեւս չկա. Գագիկ Սուրենյան
28 Ապրիլի 2017 - 12:04
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրում է․
8 օրինապահ հարկ վճարողի ՊԵԿ-ը հավաստագիր է հանձնել
28 Ապրիլի 2017 - 11:55
Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման 6-րդ փուլի արդյունքները: Այս մասին տեղակացնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Արցախում մեկնարկել է «Արվեստը հանուն խաղաղության» խորագրով միջազգային նախագիծ
28 Ապրիլի 2017 - 11:52
ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ այսօր Արցախում մեկնարկել է «Արվեստը հանուն խաղաղության» (Arts for Peace) խորագրով միջազգային նախագիծ:
ԱՀ ՊՆ. Հակառակորդի կրակոցից զինվոր է մահացել
28 Ապրիլի 2017 - 11:47
Ապրիլի 28-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Մհեր Ֆելիքսի Արզումանյանը:
Մյասնիկյան պողոտայի մինչև Հերացի փողոցն իջնող հատվածում երթևեկը միակողմանի փակ կլինի
28 Ապրիլի 2017 - 11:33
Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 28-ին, 29-ին, 30-ին ժամը 22-00-ից մինչև հաջորդող օրերի ժամը 07:00-ն Մյասնիկյան պողոտայի (Ավան վարչական շրջանի ուղետարից) մինչև Հերացի փողոցն իջնող հատվածում երթևեկը միակողմանի փակ կլինի:

Դիարբեքիրի Սուր շրջանում պատրաստվում են երկու թաղամաս ավերել
28 Ապրիլի 2017 - 11:18
Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Դիարբեքիրի Սուր շրջանում պատրաստվում են երկու թաղամասի ավերմանը, այս մասին հայտնում է BBC-ի թուրքական ծառայությունը:

Նավթի համաշխարհային գներն աճում են
28 Ապրիլի 2017 - 11:06
Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, հաղորդում է Gazeta-ն:

Մարզային ներդրումային 4 ծրագրի ֆինանսավորման արդյունքում կստեղծվի շուրջ 50 աշխատատեղ
28 Ապրիլի 2017 - 11:03
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մարզային այցելություններից հետո ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն ներկայացված ներդրումային ծրագրերից եւս 2 ծրագիր ֆինանսավորվել է, ինչի արդյունքում նախատեսվում է ստեղծել 20-ից ավելի աշխատատեղ. Օրեր առաջ էլ ֆինանսավորում ստացած 2 ծրագրի մեկնարկով շուրջ 30 աշխատատեղ կստեղծվի:

Իրանական գազի հնարավոր գնումների մասին տեղեկությունը մեկնաբանել է Վրաստանի էներգետիկայի նախարարությունը
28 Ապրիլի 2017 - 10:53
Իրանից Վրաստան գազամատակարարումը տեսականորեն հնարավոր է, և դրա համար կան անհրաժեշտ ենթակառուցվածքներ, սակայն պետական ընկերությունների միջև այդ պայմանագրերը չեն կնքվել: Այդ մասին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտնել է Վրաստանի էներգետիկայի նախարարի տեղակալ Մարիամ Վալիշվիլին:

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 7280
 
Լրահոս`
 
 
8 օրինապահ հարկ վճարողի ՊԵԿ-ը հավաստագիր է հանձնել
Տնտեսություն, Հասարակություն, Քաղաքական
 
 
ԱՀ ՊՆ. Հակառակորդի կրակոցից զինվոր է մահացել
Հասարակություն, Հայոց Բանակ - 25
 
 
 
Նավթի համաշխարհային գներն աճում են
Միջազգային, Տնտեսություն