Facebook   Twitter
 
Քաղցրացնել՝ «թունավորելուց» առաջ

Քաղցրացնել՝ «թունավորելուց» առաջ

17 Ապրիլի 2017 - 18:39
Հանրապետության մի շարք բնապահպան-մասնագետներ խիստ վտանգավոր են համարում Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը, ըստ էկոլոգների այն հղի է աղետալի եւ անդառնալի մի շարք հետեւանքներով: Սպասումների մեջ են նաեւ տարածաշրջանի բնակիչները. զբոսաշրջային Ջերմուկ քաղաքի զարգացումը հայտնվել է «ոսկու» մշուշում:
Տեղաբնակները ահազանգում են, պատկան կառույցների ուշադրությունը հրավիրում առկա խնդիրների վրա, մինչդեռ օրեր առաջ հեռուստաընկերությունները Լիդիան Արմենիայի պատվերով նյութ էին պատրաստել, Գնդեվազում խմորեղենի ինչ որ փոքրիկ արտադրամաս էին բացել. «Թունավորելուց առաջ, քաղցրը չէր խանգարի երեւի»:

Զարմանալ կարելի է, մի ողջ տարածաշրջանի ճակատագիր դեռ հարցականի տակ է, ընդամենը 900.000 դրամի խմորեղենի թխման վառարաններ եւ այլ պարագաններ նվիրելով, փորձում են քողարկել կամ ստվերել մոտեցող վտանգը:

Կասկածի տեղիք է տալիս նաեւ աշխատատեղերի մասով ներկայաված թվերը, այն դեպքում, երբ բուն շինաշխատանքները դեռ չեն էլ մեկնարկել:

Առաջիկայում մեր ստեղծագործական խումբը կայցելի Ջերմուկ, Գնդեվազ եւ Գորայք, զրուցելու բնակիչների հետ, կներկայացնենք նաեւ բնապահպանների տեսակետները:

Հ. Գ. Եվս մեկ տարածաշրջան, Հայաստանի գեղատեսիլ մի անկյուն այսօր օգնություն է աղերսում…

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Աղի հիմնական վտանգը պարզվել է
16 Հունվարի 2018 - 19:04
Ամերիկյան գիտնականները պարզել են, որ սնունդի մեջ աղի մեծ քանակության կանոնավոր օգտագործումը, աղիներում իմունային համակարգի փոփոխությունների է բերում, որոնք իրենց հերթին բերում են մարդու կոգնիտիվ ֆունկցիաների դեգրադացիայի:
Վաղվանից Հայաստանի դպրոցներում համաճարակաբանական ֆիլտր կգործի
16 Հունվարի 2018 - 19:02
Հունվարի 17-ից Հայաստանի դպրոցներում համաճարակաբանական ֆիլտր կգործի. մասնագետը (պոլիկլինիկայի բժիշկը կամ դպրոցի բուժքույրը) դպրոցի մուտքի մոտ կզննի բոլոր աշակերտներին եւ հիվանդներին տուն կուղարկի:
Վրաստանում ավազակային հարձակման հետևանքով տուժած ՀՀ քաղաքացին դուրս է գրվել հիվանդանոցից
16 Հունվարի 2018 - 18:58
ՀՀ քաղաքացի Արթուր Սուքիասյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն
Հայաստանի դեսպանն Իրանում քննարկել է էներգետիկ խոշոր ծրագրերը
16 Հունվարի 2018 - 18:49
Հունվարի 15-ին տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի եւ ԻԻՀ էներգետիկայի նախարար, Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի հանդիպումը:
Խորհրդարանական դիվանագիտությունն ավելի ճկուն է եւ ազատ․ Արմեն Աշոտյան
16 Հունվարի 2018 - 18:47
Խորհրդարանական դիվանագիտությունն ունի մի շարք առավելություններ, քանի որ այն ավելի ճկուն է, ազատ, բազմակողմ եւ, միեւնույն ժամանակ, ավելի շատ ռեսուրսներ ունի հասարակության ներգրավման համար:
Ինչպե՞ս նվազեցնել մանկական հանկարծամահության հավանականությունը
16 Հունվարի 2018 - 18:34
ԱՄՆ-ում մանկական հանկարծամահության համախտանիշի կամ քնի մեջ պատահական շմչահեղձության հետեւանքով ամեն տարի 3500 երեխա է մահանում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9335
 
Լրահոս`