Facebook   Twitter
 
«Ազգ-բանակ-2017» համաժողովի շրջանակում կգործի նաեւ ցուցահանդես

«Ազգ-բանակ-2017» համաժողովի շրջանակում կգործի նաեւ ցուցահանդես

18 Ապրիլի 2017 - 11:43
ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ ապրիլի 20-ին, Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կազմակերպում է «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողով` նվիրված ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին:
Համաժողովին կմասնակցեն պաշտպանական և կրթական գերատեսչությունների պատասխանատուներ, հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներ, ուսուցիչներ, դասախոսներ, զինղեկեր, գիտական կենտրոնների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Ազգ-բանակ-2017» համաժողովի շրջանակում Մարզահամերգային համալիրի տարածքում, ապրիլի 21-ից 23-ը կգործի ցուցահանդես, որտեղ կրթական ոլորտի մի շարք առաջատար հաստատություններ կծանոթացնեն իրենց ուսումնական պայմաններին, արձանագրած հաջողություններին և կրթական ծրագրերին: Առանձին հարթակներում և տաղավարներում ներկայացված կլինեն սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշներ, ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի արտադրատեսակներ:

Համաժողովի շրջանակում նախատեսված է հագեցած մրցութային ծրագիր, սահմանված են հատուկ մրցանակներ հաղթողների համար: Կկազմակերպվեն նաև հանդիպումներ Արցախյան ազատամարտի վետերանների ու ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների հետ:

«Ազգ-բանակ-2017» համաժողովը կմեկնարկի ապրիլի 20-ին, ժամը 10.00-ին:

Ցուցահանդեսը կգործի ապրիլի 21-ին և 22-ին` ժամը 11.00-ից 18.00-ն, և ապրիլի 23-ին՝ ժամը 10.00-ից 15.00-ն։

Համաժողովի աշխատանքները լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչներին անհրաժեշտ է մինչև ապրիլի 19-ը` ժամը 18.00-ն, գրանցվել 010 29-46-38, 010 29-46-99, 093 47-84-74, 091 50-26-10 հեռախոսահամարներով կամ modpress@mil.am հասցեով:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ցրտահարությունների վտանգ այլեւս չկա. Գագիկ Սուրենյան
28 Ապրիլի 2017 - 12:04
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրում է․
8 օրինապահ հարկ վճարողի ՊԵԿ-ը հավաստագիր է հանձնել
28 Ապրիլի 2017 - 11:55
Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման 6-րդ փուլի արդյունքները: Այս մասին տեղակացնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Արցախում մեկնարկել է «Արվեստը հանուն խաղաղության» խորագրով միջազգային նախագիծ
28 Ապրիլի 2017 - 11:52
ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ այսօր Արցախում մեկնարկել է «Արվեստը հանուն խաղաղության» (Arts for Peace) խորագրով միջազգային նախագիծ:
ԱՀ ՊՆ. Հակառակորդի կրակոցից զինվոր է մահացել
28 Ապրիլի 2017 - 11:47
Ապրիլի 28-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Մհեր Ֆելիքսի Արզումանյանը:
Մյասնիկյան պողոտայի մինչև Հերացի փողոցն իջնող հատվածում երթևեկը միակողմանի փակ կլինի
28 Ապրիլի 2017 - 11:33
Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 28-ին, 29-ին, 30-ին ժամը 22-00-ից մինչև հաջորդող օրերի ժամը 07:00-ն Մյասնիկյան պողոտայի (Ավան վարչական շրջանի ուղետարից) մինչև Հերացի փողոցն իջնող հատվածում երթևեկը միակողմանի փակ կլինի:

Դիարբեքիրի Սուր շրջանում պատրաստվում են երկու թաղամաս ավերել
28 Ապրիլի 2017 - 11:18
Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Դիարբեքիրի Սուր շրջանում պատրաստվում են երկու թաղամասի ավերմանը, այս մասին հայտնում է BBC-ի թուրքական ծառայությունը:

Մարզային ներդրումային 4 ծրագրի ֆինանսավորման արդյունքում կստեղծվի շուրջ 50 աշխատատեղ
28 Ապրիլի 2017 - 11:03
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մարզային այցելություններից հետո ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն ներկայացված ներդրումային ծրագրերից եւս 2 ծրագիր ֆինանսավորվել է, ինչի արդյունքում նախատեսվում է ստեղծել 20-ից ավելի աշխատատեղ. Օրեր առաջ էլ ֆինանսավորում ստացած 2 ծրագրի մեկնարկով շուրջ 30 աշխատատեղ կստեղծվի:

Ամերիկացի զինվորների կյանքը թուրքիան վտանգի տակ է դրել. Մարկ Թոներ
28 Ապրիլի 2017 - 10:23
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոները, քննադատելով թուրքական ԶՈւ-ի կողմից Իրաքի և Սիրիայի հյուսիսային տարածքների վրա իրականացված ավիահարձակումները, նշել է, որ Թուրքիան իր քայլերով վտանգի է ենթարկել նաև ամերիկացի զինծառայողներին, հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

Հրդեհ Մամիկոնյանց փողոցում
28 Ապրիլի 2017 - 10:12
Ապրիլի 28-ին, ժամը 07:06-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 27ա շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 7024
 
Լրահոս`
 
8 օրինապահ հարկ վճարողի ՊԵԿ-ը հավաստագիր է հանձնել
Տնտեսություն, Հասարակություն, Քաղաքական
 
 
ԱՀ ՊՆ. Հակառակորդի կրակոցից զինվոր է մահացել
Հասարակություն, Հայոց Բանակ - 25
 
 
 
Նավթի համաշխարհային գներն աճում են
Միջազգային, Տնտեսություն
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Իրադրությունը սահմանում
Հասարակություն, Հայոց Բանակ - 25