Facebook   Twitter
 
էկոկրթության  նկատմամբ պետության վերաբերմունքը զրոյի է հավասար. Լեւոն Գալստյան

էկոկրթության նկատմամբ պետության վերաբերմունքը զրոյի է հավասար. Լեւոն Գալստյան

18 Ապրիլի 2017 - 20:25
Երբ Հայաստանի նման երկրի դեպքում բնապահպանական խնդիրները առաջնային պլան չեն մղվում, մյուս բոլոր տեսակի խնդիրներն ու գործունեությունները դառնում են պրոբլեմատիկ, HayNews.am-ի հետ զրույցում ասաց Լեւոն Գալստյանը:
Ըստ Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության անդամի, կառավարող համակարգի եւ ժողովրդի մոտ տարբեր պատճառներով էկոլոգիական մտածողությունը, բնապահպանական խնդիրների վերաբերյալ գիտակցությունը գտնվում է ցածր մակարդակի վրա, դա էլ հետեւանք է, որ ունենանք մի վիճակ, երբ ցանկացած տեսակի՝ տնտեսական, նույնիսկ կենցաղային գործունեությունը հանգեցնում է էկոլոգիական լուրջ հետեւանքների:

«Չենք կրթել սերունդ որն ունենա էկոլոգիական գիտակցություն: Ըստ էության դա չենք արել ոչ սովետական միության տարիներին, ոչ էլ անկախացումից հետո: Դրա համար էլ որոշում կայացնողների հետաքրքրության շրջանակներից բնապահպանական բաղադրիչը դուրս է»,- ասում է աշխարհագրագետ Լեւոն Գալստյանը:

Հարկավոր է մանկապարտեզից սկսել երեխաների էկոկրթությունը եւ դա պետք է անի պետությունը: Դպրոցականներին հնարավորություն տալ շատ շփվել բնության հետ: Տարբեր խաղերի եւ այլ միջոցներով ծանոթացնել նաեւ հասկացնել, որ մարդու ազդեցությունը բնության վրա պետք է քիչ լինի: «Մեր պետությունը այդ խնդրի վրա խաչ է քաշել, չի զբաղվում: ԶԼՄ-ներով պետք է կարճ ու որակյալ սոցիալական էկոլոգիական հոլովակներ ցուցադրվեն, որոնք ազդեցություն կթողնեն մարդկանց վրա»,- նշում է Լեւոն Գալստյանը:

Ըստ աշխարհագրագետի, էկոխնդիրների վերաբերյալ ժողովրդի կողմից պահանջ եւս չկա, քանի որ նրանք հայտնվել են սոցիալ-կենցաղային այնպիսի ծանր վիճակում, որ բնության խնդիրները առաջնային չեն համարվում: Մարդիկ խնդրին անդրադառնում են միայն այն ժամանակ, երբ հասկանում են, որ դա կարող է ազդեցության ունենալ նաեւ իրենց վրա:

«Ցավոք սրտի ժողովրդի մեծ զանգվածների կողմից բնապահպանական պահանջ չկա: Դրա համար էլ կառավարողները շատ հաճախ այդ ամենը օգտագործում են ի նպաստ իրենց, ասելով՝ 100 կամ 200 հոգի ակտիվիստներով հետաքրքրված եք բնապահպանությամբ, մինչդեռ մեծամասնությանը դա չի հետաքրքրում, ուրեմն խնդիր չկա: Իրականում այդ խնդիրը շատ լուրջ է»,- ասում է Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության անդամը:

Այսօր Հայաստանում ունենք այնպիսի մի վիճակ, որ նույնիսկ տնտեսական գործունեությունը, որ պետք է բնության վրա լուրջ հետեւանքներ չունենա, դարձել է բնության վրա աղետալի ազդեցություն ունեցող գործոն:

Լեւոն Գալստյանը բերում է փոքր ՀԷԿ-երի օրինակը. «Աշխարհում փոքր ՀԷԿ-երը համարվում են վերականգնող էներգետիկա, բնությանը քիչ վնաս հացնող եւ այլն… Բայց մեզ մոտ դրանք այնպիսի անվերահսկելի, ոչ ճիշտ օրենսդրական դաշտում են գործում, որ բերել են գետային էկոհամակարգերի ուղղակի ոչնչացման՝ իր կենսաբազմազանությամբ, ջրային ռեժիմով եւ այլն»:

Աշխարհագրագետը առանձնացրեց բնապահպանական այն հիմնական խնդիրները, որոնք այսօր առկա են Հայաստանում. «Հատկապես մետաղական հանքարդյունահանումը երկարատեւ եւ շատ հաճախ նաեւ անվերջ ազդեցություն է ունենում, թողնելով լուրջ ու անդառնալի հետեւանքներ: Հաջորդը, դա ջրային պաշարների աղտոտումն ու դրանց ոչ ճիշտ օգտագործումն է: Մյուս կարեւորագույն խնդիրը, դա անտառային տարածքների չասեմ ոչնչացումը, բայց իրականում անխնա եւ ոչ ճիշտ մոտեցմամբ ծառահատումներ իրականացնելն է: 4-րդը՝ մեր երկրի աղբի մեջ թաղված լինելու հանգամանքն է»:

21-րդ դարում Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխանող աղբավայր չկա, մեր երկրում աղբի տեսակավորում եւս չի իրականացվում:

Բնապահպանական մի շարք օրենքներ ու ենթաօրենսդրական ակտեր այդպես էլ թղթի վրա կմնան, կյանքի չեն կոչվի այնքան ժամանակ, քանի դեռ որոշում կայացնողների մոտ առաջնային է համարվում միմիայն տնտեսական շահը եւ ներդրումները:

Լեւոն Գալստյանի հետ բնապահպանական, մասնավորապես՝ Ամուլսարի խնդիրների վերաբերյալ հարցազրույցը կհրապարակենք առաջիկայում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Փաստաբանը հաղթել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, ՀՀ տրանսպորտային տեսչությանը.վարչական ակտը ճանաչվել է անվավեր
18 Նոյեմբերի 2017 - 00:22
Թիվ ՎԴ/7067/05/17 վարչական գործով ըստ հայցի Մարտիրոս Իշխանյանի (ներկայացուցիչ Արկադի Հովհաննիսյան) ընդդեմ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ՀՀ տրանսպորտային տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից 28.12.2016թ. ընդունված <<Վարչական պատասխանատվության ենթարկելու մասին>> թիվ 003088-Ն/1 որոշումը բեկանվել է:
Ջիգարխանյանի կինը խլել է նրա ունեցվածքը, իսկ թատրոնը նրան բաժին չի հասնի. Արթուր Սողոմոնյան (Տեսանյութ)
17 Նոյեմբերի 2017 - 22:18
Վերջին ժամանակներս թատրոնի եւ կինոյի հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը բարդ վիճակում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է գործարար, հայկական «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը, ով մտերիմ հարաբերություններ ունի Արմեն Ջիգարխանյանի հետ:

Լուսանկար. Շուշանը մի կողմից ցուցադրում է իր գեղեցկությունը, մյուս կողմից՝ փնթիությունը
17 Նոյեմբերի 2017 - 21:53
Boomnews.am-ը գրում է. Այն, որ Շուշան Երիցյանը գեղեցկուհի է դա չի քննարկվում, ավելին՝ Շուշանը հնարավորինս փորձում է չթաքցնել իր գեղեցկությունը, իսկ ժամանակ առ ժամանակ նույնիսկ չի թաքցնում իր մարմնի մի քանի մասերը։
Լիլուն ցուցադրել է սլացիկ ոտքերը
17 Նոյեմբերի 2017 - 21:08
Մինչ մենք Երևանում պատրաստվում ենք ձմռանը, արևոտ Լոս Անջելեսում բնակվող Լիլուն հերթական սադրիչ լուսանկար է հրապարակել:
Բուլղարիայում ոստիկանները XII դարի ոսկե գանձ են գտել
17 Նոյեմբերի 2017 - 20:30
Բուլղարիայում ոստիկանական հատուկ գործողության ժամանակ գանձ է հայտնաբերվել։ Գտածոն իրենից ներկայացրել է XII դարի ոսկե արտեֆակտներ՝ 3 կգ ընդհանուր քաշով։
Երևանը Մոնթե Մելքոնյանի և Լեոնիդ Ազգալդյանի անունները կրող փողոցներ կունենա
17 Նոյեմբերի 2017 - 20:24
Երևանի քաղաքապետարանի Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են Երեւանի մի շարք փողոցների վերանվանման հարցերը:
«Չկա տղամարդ, չկա պրոբլեմ». Էվա Խաչատրյանի կարծիքով ներկայացումը երկար կյանք է ունենալու
17 Նոյեմբերի 2017 - 19:51
Երեւանի պետական կամերային թատրոնում դերասանուհիներ Էվա Խաչատրյանը, Նոնա Գրիգորյանը, Արմինե Նազարի-Դեխնավինրին, Սոֆյա Սողոմոնյանը հուշում են`«Չկա տղամարդ, չկա պրոբլեմ»: Սա թատրոնի նոր ներկայացումն է, որտեղ կանայք քննարկում եւ բարձրաձայնում են այնպիսի թեմաներ ու խնդիրներ, որոնց մասին առօրյայում հաճախ են կանայք խոսում: Թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ ներկայացման հեղինակ Արա Երնջակյանի մտահղացմամբ`աղջիկները համախմբվել եւ որոշել են ստեղծել մայրիշխանություն՝ իրենց շարժումն անվանելով ՀՀՖՇ (Հայաստանի հանրապետության ֆեմինիստական շարժում):
Յուրաքանչյուր հինգշաբթի մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվում են բնակիչների ընդունելություններ
17 Նոյեմբերի 2017 - 19:40
Երևանցիներին հուզող խնդիրները քննարկելու և օրենքի սահմաններում դրանց լուծումներ տալու նպատակով յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8562
 
Լրահոս`