Facebook   Twitter
 
«Ջո՞ւր, թե՞ ցիանիդ», «No mining in Amulsar!». Դատական նիստը՝ պաստառներով. (Ֆոտոշարք)

«Ջո՞ւր, թե՞ ցիանիդ», «No mining in Amulsar!». Դատական նիստը՝ պաստառներով. (Ֆոտոշարք)

18 Ապրիլի 2017 - 22:25
Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի 12 բնակիչներ, «Էկոլոգիական իրավունք» եւ «Էկոդար» բնապահպանական հասարակական կազմակերպությունները արդեն մեկ տարուց ավելի է հայցով դիմել են դատարան եւ պահանջում են չեղարկել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթերը:
Այսօր վարչական դատարանում հերթական դատական նիստն էր, որին բնապահպանները ներկայացել էին «Ջո՞ւր, թե՝ ցիանիդ». «No mining in Amulsar!» պաստառներով:

Հայցվոր կողմը նոր փորձաքննություն իրականացնելու պահանջով միջնորդություն էր ներկայացրել: Միջնորդության հիմքում դրված էր մի քանի հարցեր՝ արդյոք հանքի շահագործման նախագծի իրագործումը չի խաթարում էկոլոգիական համակարգերի հավասարակշռությունը, եթե այո, ապա՝ ինչպե՞ս եւ ինչո՞ւ, նախատեսվո՞ւմ է օգտագործել ջրային օրգանիզմների համար բարձր տոքսիկություն ունեցող նյութեր, սննդային շղթաներով փոխանցվող եւ բույսերի ու կենդանիների օրգանիզմներում կուտակվող ոչ բարձր տոքսիկություն ունեցող նյութեր, Սեւանա լճի եւ նրա մեջ թափվող գետերի, աղբյուրների ջրերում դանդաղ քայքայվող բարձր եւ ոչ բարձր տոքսիկություն ունեցող նյութեր, Սեւանա լճի էկոհամակարգի համար վտանգավոր, սակայն կենսահամակարգից արագ հեռացվող նյութեր, թույլատրելի նորմերը գերազանցող կենսածին տարրեր, ծանր մետաղներ կամ նրանց միացություններ: Միջնորդությամբ նաեւ հարց է բարձրացվում՝ հանքի շահագործման տարածքում արդյոք առկա են Հայաստանի բույսերի Կարմիր գրքում գրանցված տեսակների աճելավայրեր, եւ որոնք են այդ բուսատեսակները, ծրագրով նախատեսված գործողությունները բավարա՞ր են այդ բուսատեսակների թվաքանակի կրճատումը եւ դրանց աճելավայրերի վատթարացումը կանխելու համար, եւ մի շարք այլ հարցեր: Հանքի շահագործման թույլտվություն ստացած «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Սայադ Բադալյանը դատարանում պնդեց, որ միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ այն վերացական բնույթի, փաստական հիմնավորումներից զուրկ: Ըստ Բադալյանի, հայցվորը նշում է, որ օրենք է խախտվում, բայց չի նշում օրենքի որ դրույթը, նշում է վտանգավոր նյութի մասին, սակայն չի նշում, թե կոնկրետ ինչ նյութի մասին է խոսքը, ուստի սրանց առնչությամբ վեճ լինել չի կարող: Դատավորն առաջարկեց հայցվոր կողմն իր նախաձեռնությամբ փորձաքննություն իրականացնի եւ եզրակացությունը ներկայացնի դատարան, որպեսզի այն համեմատվի ներկայումս առկա եւ վիճարկվող պետական փորձաքննության եզրակացության հետ: Հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանն էլ հակադարձելով «Լիդիան Արմենայի» պնդմանը, նկատեց՝ «Որպեսզի կարողանանք ապացուցել, որ, ասենք՝ օգտագործվելիք նյութերը վտանգավոր են, բայց կենսահամակարգից արագ հեռացվող նյութեր են, կամ Սեւանա լիճ թափվող ջրերում բարձր կամ ոչ բարձր տոքսիկ նյութեր են առկա, անհրաժեշտ է փորձաքննություն»: Ալումյանի խոսքերով՝ «Մենք կարող ենք մասնագիտական կարծիքներ ներկայացնել, բայց եթե բերենք, դատարանում կարող են կասկածներ առաջանան, եւ կրկին փորձաքննություն պահանջվի»: Ալումյանին ի պատասխան դատավորն էլ ասաց. «Իսկ գուցե կասկածներ չլինեն, այլ համընկնի»: Հայկ Ալումյանը վստահեցրեց, որ 3 շաբաթից կարող են դատարան ներկայացնել մասնագիտական կարծիքներ: Դատավորը հաջորդ դատական նիստի օր նշանակեց մայիսի 15-ը, ժամը 11:00-ին: Aravot.am-ի հետ զրույցում «Էկոլոգիական իրավունք»-ի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանն ասաց, որ պատասխանողների այն փաստարկը, որ նոր փորձաքննական եզրակացությունն անդրադարձել է բարձրացված հարցերին, իրականությանը չի համապատասխանում.«Նոր փորձաքննությունը չի անդրադարձել կենսաբազմազանության, Սեւանա լճի վրա եւ ջրային պաշարների վրա

Աղբյուր՝ aravot.am
 
Նմանատիպ նորություններ
Ցրտահարությունների վտանգ այլեւս չկա. Գագիկ Սուրենյան
28 Ապրիլի 2017 - 12:04
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրում է․
8 օրինապահ հարկ վճարողի ՊԵԿ-ը հավաստագիր է հանձնել
28 Ապրիլի 2017 - 11:55
Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման 6-րդ փուլի արդյունքները: Այս մասին տեղակացնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Արցախում մեկնարկել է «Արվեստը հանուն խաղաղության» խորագրով միջազգային նախագիծ
28 Ապրիլի 2017 - 11:52
ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ այսօր Արցախում մեկնարկել է «Արվեստը հանուն խաղաղության» (Arts for Peace) խորագրով միջազգային նախագիծ:
ԱՀ ՊՆ. Հակառակորդի կրակոցից զինվոր է մահացել
28 Ապրիլի 2017 - 11:47
Ապրիլի 28-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Մհեր Ֆելիքսի Արզումանյանը:
Մյասնիկյան պողոտայի մինչև Հերացի փողոցն իջնող հատվածում երթևեկը միակողմանի փակ կլինի
28 Ապրիլի 2017 - 11:33
Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 28-ին, 29-ին, 30-ին ժամը 22-00-ից մինչև հաջորդող օրերի ժամը 07:00-ն Մյասնիկյան պողոտայի (Ավան վարչական շրջանի ուղետարից) մինչև Հերացի փողոցն իջնող հատվածում երթևեկը միակողմանի փակ կլինի:

Դիարբեքիրի Սուր շրջանում պատրաստվում են երկու թաղամաս ավերել
28 Ապրիլի 2017 - 11:18
Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Դիարբեքիրի Սուր շրջանում պատրաստվում են երկու թաղամասի ավերմանը, այս մասին հայտնում է BBC-ի թուրքական ծառայությունը:

Մարզային ներդրումային 4 ծրագրի ֆինանսավորման արդյունքում կստեղծվի շուրջ 50 աշխատատեղ
28 Ապրիլի 2017 - 11:03
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մարզային այցելություններից հետո ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն ներկայացված ներդրումային ծրագրերից եւս 2 ծրագիր ֆինանսավորվել է, ինչի արդյունքում նախատեսվում է ստեղծել 20-ից ավելի աշխատատեղ. Օրեր առաջ էլ ֆինանսավորում ստացած 2 ծրագրի մեկնարկով շուրջ 30 աշխատատեղ կստեղծվի:

Ամերիկացի զինվորների կյանքը թուրքիան վտանգի տակ է դրել. Մարկ Թոներ
28 Ապրիլի 2017 - 10:23
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոները, քննադատելով թուրքական ԶՈւ-ի կողմից Իրաքի և Սիրիայի հյուսիսային տարածքների վրա իրականացված ավիահարձակումները, նշել է, որ Թուրքիան իր քայլերով վտանգի է ենթարկել նաև ամերիկացի զինծառայողներին, հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

Հրդեհ Մամիկոնյանց փողոցում
28 Ապրիլի 2017 - 10:12
Ապրիլի 28-ին, ժամը 07:06-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 27ա շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 7015
 
Լրահոս`
 
 
8 օրինապահ հարկ վճարողի ՊԵԿ-ը հավաստագիր է հանձնել
Տնտեսություն, Հասարակություն, Քաղաքական
 
 
ԱՀ ՊՆ. Հակառակորդի կրակոցից զինվոր է մահացել
Հասարակություն, Հայոց Բանակ - 25
 
 
 
Նավթի համաշխարհային գներն աճում են
Միջազգային, Տնտեսություն