![]() Փոքր գյուղացիական տնտեսությունների զարգացումը շարունակում է հրատապ խնդիր մնալ Հայաստանում19 Ապրիլի 2017 - 14:39
2017թ.ի ապրիլի 19 – Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում կատարվող կարևոր բարեփոխումներին զուգահեռ փոքր ֆերմերային և ընտանեկան գյուղացիական տնտեսությունների հզորացումը դասվում է առաջնահերթ խնդիրների շարքին։
Կարևորելով նրանց դերը՝ Միավորված ազգերի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) ապրիլի 19-ին տարածաշրջանային ծրագրի շրջանակում կազմակերպում է աշխատաժողով՝ խնդրին առնչվող նախարարությունների, միջազգային և տեղական կազմակերպությունների, ԳԱՄԿ-երի, ֆերմերների և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ:
1990-ական թվականներին Հայաստանում տեղի ունեցած հողի սեփականաշնորհման արդյունքում ձևավորվել են 340,000 փոքր գյուղացիական տնտեսություններ՝ միջինում 1,4 հա հողատեսքով։ Մշակաբույսերի արտադրությունն իրականացվում է մասնատված հողակտորների վրա, ինչի արդյունքում առաջանում են բազմաթիվ խնդիրներ ինչպես մշակության, այնպես էլ ինքնարժեքի գոյացման հարցերում։ «Աջակցություն տարածաշրջանային նախաձեռնության իրականացմանը՝ ուղղված փոքր ֆերմերային և ընտանեկան գյուղացիական տնտեսությունների հզորացմանը» ծրագրի նպատակն է հավաքագրել բավարար գիտական հիմք նրանց կարիքների, խոչընդոտների և մարտահրավերների վերաբերյալ։ Ծրագիրն իրականացվում է տարածաշրջանի 7 երկրներում։ «Այս աշխատաժողովը հնարավորություն է տալիս բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցել քննարկմանը և ներկայացնել իրենց տեսակետը այն հարցի վերաբերյալ թե ինչպես պետք է զարգանան փոքր ֆերմերային և ընտանեկան գյուղացիական տնտեսությունները։ Աշխատաժողովի ընթացքում կուսումնասիրվեն այն քաղաքականությունները, որոնք պետք է հետագայում մշակվեն։»,- նշում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Հայաստանյան ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը։ Աշխատաժողովի հիմնական նպատակն է բարձրացնել շահագրգիռ կողմերի իրազեկվածությունը և նրանց հետ քննարկել փոքր ֆերմերային եւ ընտանեկան գյուղացիական տնտեսությունների զարգացման խոչընդոտները և մարտահրավերները, ինչպես նաև դրանց վերաբերող և ներկայումս գործող քաղաքականությունը: HayNews.am ![]() 21 Ապրիլի 2018 - 18:45
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է այն մասին, թե որքան գինի է պետք խմել օրական։
![]() 21 Ապրիլի 2018 - 18:31
Չինաստանի հարավ-արեւելքում Ֆուչժոուի կենդանաբանական այգու այցելուները գլաքարեր են նետել կենգուրուների վրա, ինչի հետեւանքով նրանցից մեկը սատկել է, մյուսը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է The Straits Times-ը:
![]() 21 Ապրիլի 2018 - 16:31
Խակասիայում երկու մարդ է զոհվել թեթեւաշարժ ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետեւանքով։ Այս մասին հաղորդել են Ալթայի շրջանի Խակասիի միասնական կարգավարական ծառայությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
![]() 21 Ապրիլի 2018 - 15:03
Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է երկրի նախագահի՝ արտաքին քաղաքականության հարցերով օգնական Նովրուզ Մամեդովի թեկնածությունը վարչապետ դառնալու հարցում: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
![]() 21 Ապրիլի 2018 - 13:21
Մեքսիկայում ցուցադրելու համար այնտեղ տարված ՈՒԵՖԱ-ի գավաթը գողացել են անհայտ անձինք։ Այն գտել են Գուանախուատո քաղաքում, հաղորդում է The Guardian-ը։
![]() 21 Ապրիլի 2018 - 13:13
Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ ատոմային էներգիայի ազգային գործակալությունը «սպասելի և անսպասելի» արձագանքի տարբերակներ ունի, եթե ԱՄՆ-ն որոշի դուրս գալ միջուկային գործարքից։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
![]() 21 Ապրիլի 2018 - 10:44
Հնդկաստանում ընտանիքը Youtube- ի վիրուսային հոլովակի շնորհիվ գտել է անհետ կորած ազգականին: Ընտանիքի վերամիավորումը տեղի է ունեցել 40 տարի անց, հաղորդում է DW-ն:
![]() 21 Ապրիլի 2018 - 10:03
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ՀՀ իշխանություններին կոչ անելով անհապաղ երկխոսություն սկսել ցուցարարների հետ:
![]() 21 Ապրիլի 2018 - 09:52
ԿԺԴՀ-ն միանում է միջազգային ջանքերին, որոնք ուղղված են միջուկային փորձարկումների ամբողջական դադարեցմանը։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը՝ Կորեայի Աշխատանքային կուսակցության ԿԿ լիագումար նիստի արդյունքներով։
|
Լրահոս`
![]()
Կա՛ երրորդ ուղի․ Էդմոն Մարուքյան
Հասարակություն, Քաղաքական ![]()
Ձերբակալվել է Արմեն Գրիգորյանը
Հասարակություն ![]()
Սալահը կրկնեց Ռոնալդուի, Շիրերի և Սուարեսի ցուցանիշը
Սպորտ, Հասարակություն ![]()
Ադրբեջանն այսօր սկսել է ակտիվորեն խախտել հրադադարի ռեժիմը. Արցախի ՊՆ
Հասարակություն, Հայոց Բանակ - 25 ![]()
Տիգրան Մանսուրյանը կողմերին հորդորում է խնդիրը հարթել խոսքի ուժի միջոցով
Մշակույթ, Հասարակություն ![]()
Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես է պետք խմել
Միջազգային ![]()
Էդվարդ Նալբանդյանը Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ քննարկել է ներհայաստանյան իրավիճակը
Հասարակություն, Քաղաքական ![]()
Ինչ սխալներ են անում մարզասրահ այցելող գեր մարդիկ
Հասարակություն ![]()
Կարմիր գինու օգտակար հատկությունները
Հասարակություն ![]()
Երևանում կանայք «Իմ քայլին» միացել են մանկասայլակների մեջ նստած փոքրիկների հետ (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր ![]()
Ռաֆաել Նադալը մտել է Մոնտե-Կառլոյի մրցաշարի եզրափակիչ
Հասարակություն ![]()
Չինաստանում կենդանաբանական այգու այցելուների հարվածների պատճառով կենգուրուն սատկել է
Միջազգային, Հասարակություն |