Facebook   Twitter
 
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ (Լուսանկարներ)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ (Լուսանկարներ)

19 Ապրիլի 2017 - 17:42
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Հանրապետության Նախագահը գյուղատնտեսության, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարների, Արարատի մարզպետի ուղեկցությամբ այցելել է «Գրինհաուզ» ընկերություն, ծանոթացել ընկերության զարգացման և ներդրումային ծրագրերի շնորհիվ արձանագրված հաջողություններին՝ ինտենսիվ այգիների ընդլայնման և ջերմոցաշինության ոլորտում իրականացված ներդրումներին, ընկերության գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով ստեղծված ենթակառուցվածքներին, կատարված ներդրումների արդյունքում ստեղծված աշխատատեղերին և 2017 թվականի գործունեության ուղղություններին:
Ջերմոցային տնտեսությունում շրջայցից հետո Նախագահը «Գրինհաուզի» վարչական շենքում ծանոթացել է ընկերության ղեկավարության ներկայացրած տարեկան հաշվետվությանը և առաջիկա ծրագրերին:

Նախագահն այսօր այցելել է նաև տարածաշրջանի առաջատար ագրոհոլդինգի՝ «Սպայկա» ընկերության Երևանում գտնվող գլխամաս: Սերժ Սարգսյանը եղել է «Վոլվո» ընկերության բեռնատարների տեխսպասարկման նորագույն սարքավորումներով հագեցած կենտրոնում և «Սպայկա»-ի հյութերի ու պահածոների արտադրության գործարանում՝ ծանոթացել ընկերության ձեռքբերումներին, այդ թվում՝ արտահանման ծավալներին ու զարգացման ծրագրերին:

Ընկերության պատասխանատուները ներկայացրել են, որ 2016թ. դրությամբ «Սպայկա»-ի ուղղակի ներդրումները կազմել են 86 մլն ԱՄՆ դոլար, ընկերությունն ունեցել է 926 մշտական աշխատատեղ, իսկ 2017թ. տարեվերջին ներդրումների ընդհանուր չափը կկազմի 154 մլն ԱՄՆ դոլար, մշտական աշխատատեղերի քանակը կհասցվի 1 316-ի:

«Սպայկա» ընկերության պատասխանատուների հավաստմամբ, 2017 թվականին ընկերությունը զարգացնում է կաթի արտադրության և վերամշակման ուղղությունը՝ շարունակելով ներդրումները ինտենսիվ այգիների ու ջերմոցաշինության ոլորտում: «Սպայկա»-ի ծրագրերից է նաև հայկական ապրանքների օնլայն խանութի՝ «Արմզոն» ծրագրի իրականացմամբ այնպիսի հարթակի կազմակերպումը, որը հնարավորություն կտա Հայաստանի բոլոր արտադրողներին առանց միջնորդների ու սուպերմարկետների անմիջականորեն մուտք ունենալ ՌԴ հիմնական քաղաքներ` կարճ ժամկետում և մատչելի գներով ռուսաստանյան սպառողին հասցնելով վերոնշյալ օնլայն հարթակում նրա ընտրած հայկական ապրանքատեսակները:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Գլխի մասում հրազենային վնասվածքով «Աստղիկ» բուժկենտրոն է տեղափոխվել 23-ամյա քաղաքացի. կրակողը եղել է հերթափոխի պետը
22 Հունիսի 2017 - 21:50
Երեւանում հունիսի 21-ին, կրակոցներ են հնչել: Բաբաջանյան փողոցի 108/7 հասցեում գործող խանութի մոտ կրակոցներ են հնչել:

Մխիթարյանը վաղը առցանց ֆեյսբուքյան ասուլիս կտա
22 Հունիսի 2017 - 21:18
Hey everyone, stay tuned to my Facebook page because this Friday at 16.00 CET I will be here LIVE answering your questions! Let's get started...Just comment below and we meet tomorrow for our chat
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վաղը` հունիսի 23-ին, ժամը 19:00-ին ֆեյսբուքյան ասուլիս կտա երկրպագուների համար։

Բաց նամակ վարչապետ Կարեն Կարապետյանին
22 Հունիսի 2017 - 21:14
Հարգելի վարչապետ, այս տարվա հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովում Ամուլսարի ոսկու հանքի շահագործման էկոլոգիական վտանգների առնչությամբ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և ԱԺ «Ծառուկյան» պատգամավորական խմբակցության անդամ Շաքե Իսայանի հարցին, Դուք հայտնելով Ձեր կարծիքը, որ մենք այստեղ բնապահպանական ճգնաժամ, բնապահպանական նորմերի խախտում, չլուծվող, բնակչին, մեզ բոլորիս էկոլոգիայի տեսակետից չբավարարող լուծումներ չենք ունենալու, ասել եք նաև.
Սպորտսմենուհի, կոմսոմոլուհի և պարզապես գեղեցկուհի. Նատալյա Վառլեյը նշում է ծննդյան 70-ամյակը (լուսանկարներ)
22 Հունիսի 2017 - 21:07
Կրկեսային և էստրադային արվեստի ուսումնարանի շրջանավարտ Նատալյա Վառլեյը կինոյում է հայտնվել պատահաբար. կրկեսային հարթակում նրան նկատել է Գեորգի Յունգվալդ Խիլկևիչն ու առաջարկել նկարահանվել իր «Ծիածանի բանաձևը» ֆիլմում:
Աշխատանքս թափանցիկ է, գումարների տնօրինումը՝ նպատակային. Վահանի գյուղապետ
22 Հունիսի 2017 - 21:04
«Ճանապարհների ասֆալտապատում, 1992 թ.-ից չաշխատող մանկապարտեզի վերանորոգում և շահագործում, փողոցների լուսավորություն, խաղահրապարակի կառուցում, դպրոցի սանհանգույցի վերանորոգում, ահա 9 տարվա ղեկավարմանս կարևոր արգասիքը»,-HayNews.am-ի հետ զրուցում ասաց Գեղարքունիքի մարզի Վահանի համայնքապետը:
Եկե´ք պայքարենք միասին…
22 Հունիսի 2017 - 20:24
Կոռուպցիա. դարի, տարվա, ժամի, րոպեի, վարկյանի չարիք… Աշխատանքի ես ուզում տեղավորվել, ինչ որ գործ ես ուզում նախաձեռնել, փոքրիկիդ նախակրթարան ես ուզում տեղավորել, քննություն ես ուզում ստանալ, ուզում ես հեղինակությունդ բարձրացնել…, շարքն այս կարելի է շարունակել:
Ինչպես հաղթահարել վախերն ու ֆոբիաները (Լուսանկար)
22 Հունիսի 2017 - 19:30
Յուրաքանչյուրս օրվա ընթացքում գոնե մեկ անգամ վախի զգացում ենք ունենում և երբմեն առանց հիմանվորման: Ըստ հոգեբանների՝ վախը նեքին հոգեվիճակ է, որը պայմանավորված է իրական կամ ենթադրյալ վտանգով:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է քաղաքացիների ընդունելություն
22 Հունիսի 2017 - 19:12
Հունիսի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին ընդունել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Սեզոնային մինչև 50% զեղչ «BALDI» խանութ-սրահներում
22 Հունիսի 2017 - 19:04
«BALDI» խանութ-սրահներում արդեն մեկնարկել է սեզոնային մինչև 50% զեղչը՝ նշված տեսականու համար: Զեղչը գործում է Երևանում գործող բոլոր «BALDI» խանութ-սրահներում և տարածվում կանացի, տղամարդու և մանկական հավաքածուների վրա:

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 7695
 
Լրահոս`
 
 
 
Բաց նամակ վարչապետ Կարեն Կարապետյանին
Հասարակություն, Քաղաքական, Բնապահպանություն
 
 
 
 
 
 
 
Եկե´ք պայքարենք միասին…
Հասարակություն, Կոռուպցիան չարիք է
 
 
 
 
 
 
Արտահոսք գազի խողովակից
Հասարակություն