Facebook   Twitter
 
ԱՀ ՊՆ. Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ՝ արձակելով ավելի քան 500 կրակոց

ԱՀ ՊՆ. Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ՝ արձակելով ավելի քան 500 կրակոց

20 Ապրիլի 2017 - 09:55
Ապրիլի 19-ին և լույս 20-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 500 կրակոց:

Շփման գծի հարավային, արևելյան և հյուսիսային ուղղություններում ադրբեջանական զինուժը կիրառել է տարբեր տրամաչափի դիպուկահար հրացաններ։

Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը։

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պաշտպանություն:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները հանդիպել են ապրիլյան պատերազմում զոհված և վիրավորված ստեփանակերտցի զինծառայողների ընտանիքների հետ
21 Հուլիսի 2017 - 14:00
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության` Արցախի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և Երևանի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Թոքմաջյանը Ստեփանակերտի քաղաքապետարանում հանդիպել են ապրիլյան պատերազմում առաջնագծում զոհված և առավել ծանր վիրավորում ստացած ստեփանակերտի զինծառայողների 15 ընտանիքների հետ:
Պայմանագրային զինծառայողը թմրամիջոց է պատրաստել և պահել իր մոտ. գործն ուղարկվել է դատարան
20 Հուլիսի 2017 - 19:37
ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողը ապօրինի պատրաստել և իր մոտ է պահել թմրամիջոց:
Հայաստանի ԶՈՒ 1-ին բանակային զորամիավորումում անցկացվել է հրամանատարական հավաք
20 Հուլիսի 2017 - 17:58
ՀՀ զինված ուժերում նոր ուսումնական փուլին ընդառաջ` 1-ին բանակային զորամիավորումում անցկացվել է ենթակա զորամասերի գումարտակների ու դիվիզիոնների հրամանատարների եւ հրամանատարների տեղակալների հնգօրյա հավաք:
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ռազմական խորհրդի հերթական նիստը տեղի է ունեցել
20 Հուլիսի 2017 - 16:54
Հուլիսի 20-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ռազմական խորհրդի հերթական նիստը` նվիրված 2017թ. բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակի արդյունքների ամփոփմանը:
Արթուրը շատ վախեցած էր. բանակում ծեծի ենթարկվելու հետեւանքով առողջական խնդիրներ ձեռքբերած զինվորի պաշտպան
20 Հուլիսի 2017 - 11:37
Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր բանակում ծեծի ենթարկվելու հետեւանքով հոգեկան խնդիրներ ձեռքբերած Արթուր Հակոբյանի շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանի բողոքը:
Ապրիլյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Միշա Աղաջանյանը հուլիսի 19-ին կդառնար 21 տարեկան
19 Հուլիսի 2017 - 16:08
Ապրիլյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Միշա Աղաջանյանը հուլիսի 19-ին կդառնար 21 տարեկան:
Ականի պայթյունից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
19 Հուլիսի 2017 - 15:33
Հայաստանի զինված ուժերի Արարատի գնդի պայմանագրային զինծառայողներից մեկն այսօր՝ հուլիսի 19-ին, ժամը 13.00-ի սահմաններում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է:

Արցախում Վիգեն Սարգսյանը հանդիպել է ՊԲ հրամկազմի հետ
18 Հուլիսի 2017 - 12:58
Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների միջև առկա փոխհամագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում հուլիսի 15-ից 17-ը աշխատանքային այցով Արցախում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունը:
Վաղը ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի Օմարի լեռնանցքում
18 Հուլիսի 2017 - 11:19
Հուլիսի 19-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Օմարի լեռնանցքում։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 48
 
Լրահոս`