Facebook   Twitter
 
 «Դիլիջան Ազգային Պարկ»-ում 100 ծառերի հատման հետևանքով պետության պատճառվել է շուրջ 19 մլն դրամի վնաս. Գլխավոր դատախազություն

«Դիլիջան Ազգային Պարկ»-ում 100 ծառերի հատման հետևանքով պետության պատճառվել է շուրջ 19 մլն դրամի վնաս. Գլխավոր դատախազություն

20 Ապրիլի 2017 - 17:32
ՀՀ Տավուշի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Անտառային ֆոնդի տարածքներում՝ բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան Ազգային Պարկ» ՊՈԱ կազմակերպության «Հաղարծին» տեղամասի 6-րդ պահաբաժնում առանձնապես խոշոր չափի ապօրինի ծառահատում կատարելու դեպքի առթիվ:

Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

«ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան Ազգային Պարկ» ՊՈԱ կազմակերպության կողմից սպասարկվող տարածքում ապօրինի ծառահատումների վերաբերյալ «Դիլիջան ազգային պարկի հատված ծառերը» հրապարակման հիման վրա դատախազի հանձնարարությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ վերոնշյալ տարածքում ապօրինի հատվել են 100 տարբեր տեսակի և տրամագծի ծառեր, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 18.906.474 ՀՀ դրամ վնաս:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ, Տավուշի մարզի դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը հանձնարարվել է ՔԿ-ին:


ՀՀ գլխավոր դատախազությունը բարձր է գնահատում ինչպես ԶԼՄ-ների, այնպես էլ՝ քաղաքացիների ակտիվ համագործակցությունը ՀՀ դատախազության հետ՝ ապօրինությունների բացահայտման ու կանխարգելման նպատակով օբյեկտիվ ու ամբողջական տեղեկատվություն տրամադրելու հարցում»,–ասվում է հաղորդագրությունում:
 
Նմանատիպ նորություններ
Հետծննդաբերական դեպրեսիան երգեցողությունն օգնում է հաղթահարել
16 Հունվարի 2018 - 19:06
Երգեցողությունը կանանց օգնում է հաղթահարել հետծննդաբերական դեպրեսիայի ախտանիշները: Այս մասին հայտնում են Centre for Performance Science-ի (Լոնդոն, Մեծ Բրիտանիա) գիտնականները:
Աղի հիմնական վտանգը պարզվել է
16 Հունվարի 2018 - 19:04
Ամերիկյան գիտնականները պարզել են, որ սնունդի մեջ աղի մեծ քանակության կանոնավոր օգտագործումը, աղիներում իմունային համակարգի փոփոխությունների է բերում, որոնք իրենց հերթին բերում են մարդու կոգնիտիվ ֆունկցիաների դեգրադացիայի:
Վաղվանից Հայաստանի դպրոցներում համաճարակաբանական ֆիլտր կգործի
16 Հունվարի 2018 - 19:02
Հունվարի 17-ից Հայաստանի դպրոցներում համաճարակաբանական ֆիլտր կգործի. մասնագետը (պոլիկլինիկայի բժիշկը կամ դպրոցի բուժքույրը) դպրոցի մուտքի մոտ կզննի բոլոր աշակերտներին եւ հիվանդներին տուն կուղարկի:
Վրաստանում ավազակային հարձակման հետևանքով տուժած ՀՀ քաղաքացին դուրս է գրվել հիվանդանոցից
16 Հունվարի 2018 - 18:58
ՀՀ քաղաքացի Արթուր Սուքիասյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն
Հայաստանի դեսպանն Իրանում քննարկել է էներգետիկ խոշոր ծրագրերը
16 Հունվարի 2018 - 18:49
Հունվարի 15-ին տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի եւ ԻԻՀ էներգետիկայի նախարար, Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի հանդիպումը:
Խորհրդարանական դիվանագիտությունն ավելի ճկուն է եւ ազատ․ Արմեն Աշոտյան
16 Հունվարի 2018 - 18:47
Խորհրդարանական դիվանագիտությունն ունի մի շարք առավելություններ, քանի որ այն ավելի ճկուն է, ազատ, բազմակողմ եւ, միեւնույն ժամանակ, ավելի շատ ռեսուրսներ ունի հասարակության ներգրավման համար:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9335
 
Լրահոս`