Facebook   Twitter
 
Բնակիչները դատարան են դիմում, կառավարությունը արտոնություն է տրամադրում

Բնակիչները դատարան են դիմում, կառավարությունը արտոնություն է տրամադրում

20 Ապրիլի 2017 - 18:11
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց հերթական զարմանալի որոշումներից մեկը՝ հարկային արտոնություններ տալով Լիդիան Արմենիա ընկերությանը, որն ինչպես հայտնի է իրականացնում է Ամուլսարի ոսկու հանքավայրի կառուցումն ու շահագործումը:
Խոսքը մոտ 2 մլն ունցիա ոսկու եւ 3 մլն ունցիա արծաթի մասին է, որն ամբողջությամբ նախատեսվում է արտահանել երկրից: Գումարի վերածած դա կազմում է մոտ 2.5 միլիարդ ԱՄՆ դոլար:

Այդքան մեծ գումարի ակնկալիքով գործունեություն իրականացնող ընկերություն ինչո՞ւ չպետք է վճարի այս տարվա համար նախատեսված հարկային մոտ 5 միլիարդ դրամը, առավել եւս, որ մեր բյուջեի համար խիստ անհրաժեշտ է այդ գումարը:

Ի վերջո, Լիդիան Արմենիան արտահանելու է մեր երկրի ընդերքի հարստությունը՝ ապահովելով հսկայական շահույթ: Դեռ որքան պետք է «բարեկամաբար» վերաբերվենք այն կազմակերպություններին, որոնք մեր երկրի հարստությունների հաշվին կարողություններ են դիզում:

Ինչո՞ւ 3 տարվա արտոնություն, երբ ընդամենը օրեր առաջ Լիդիան Արմենիան հայտարարեց, որ 2018թ.-ին կունենա առաջին արտադրանքը: Արդյո՞ք հանքարդյունաբերությամբ զբաղվող այս ընկերությունը իր գործունեության շահույթի հաշվին չի ապահովի խոստացած ներդրումները:

Հ. Գ. Այս օրերին Ամուլսարի հարակից բնակավայրերի բնակիչները սպասվելիք բնապահպանական աղետների մասին ահազանգում են այս ու այն պատական մարմիններին, անգամ էկոլոգներն են խնդրի մասին մասնագիտական մտահոգություններ հնչեցնում: Ձայն բարբառո հանապատի…

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հայտնաբերվել է դի
30 Մայիսի 2017 - 16:29
Մայիսի 30-ին, ժամը 12։22-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ազատության փողոցի թիվ 38 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Երևան և Ստեփանակերտ. Էդվարդ Նալբանդյան
30 Մայիսի 2017 - 16:16
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մոտ տասը օրից կայցելեն Երևան և Ստեփանակերտ. Երևանում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ նշելով, թե չի կարող ասել, ադրբեջանական կողմը պատրաստ կլինի այդ հանդիպմանը, թե՝ ոչ:

Նախագահը մասնակցել է Կրթության գերազանցության ազգային ծրագրին նվիրված միջոցառմանը
30 Մայիսի 2017 - 15:58
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մատենադարանի նիստերի դահլիճում մասնակցել է Կրթության գերազանցության ազգային ծրագրին (ԿԳԱԾ) նվիրված միջոցառմանը, որի ընթացքում ամփոփվել է ծրագրի անցած ճանապարհը, ազդարարվել է «Արարատյան բակալավրիատ» նոր կրթական ծրագրով դպրոցների ցանցի ստեղծման մեկնարկը, և ներկայացվել են այդ ծրագրին միացող առաջին դպրոցները՝ Հանրապետության մարզերից և Արցախից:
Նոր պաշտոնանկություններ կառավարությունում
30 Մայիսի 2017 - 15:51
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Սիմոն Պապյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։

Բնապահպանության նախարարը նոր առաջին տեղակալ ունի
30 Մայիսի 2017 - 15:39
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Էրիկ Գրիգորյանը նշանակվել է Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ:

Ավտոմեքենայից գողացել են պայուսակներ (Տեսանյութ, Լուսանկաներ)
30 Մայիսի 2017 - 14:58
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոմեքենայից գողություն կատարած անձի ինքնությունը։

Բաղդադում մեկ օրում երկրորդ պայթյունն է որոտացել. 7 մարդ է զոհվել
30 Մայիսի 2017 - 14:19
Առնվազն 7 մարդ է զոհվել եւ եւս 30-ը վիրավորվել են Իրաքի մայրաքաղաք Բաղդադում պայթյունի հետեւանքով։ Այս մասին հաղորդում է Al-Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով անվտանգության ծառայությունն ու ականատեսներին։

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8566
 
Լրահոս`
 
 
Հայտնաբերվել է դի
Հասարակություն