Facebook   Twitter
 
Հայաստանի 6 մարզում 25 միավոր անշարժ գույքը մրցույթով կօտարվի

Հայաստանի 6 մարզում 25 միավոր անշարժ գույքը մրցույթով կօտարվի

20 Ապրիլի 2017 - 20:10
Կառավարությունն այսօր ընդունել է որոշում պետական սեփականություն հանդիսացող, տարիներ շարունակ չօգտագործվող, ոչ բարվոք վիճակում գտնվող ՀՀ 6 մարզերի 25 միավոր անշարժ գույքը մրցույթով օտարելու մասին որոշում:
Պետական գույքի օտարման կարգի համաձայն, մրցույթի կայացման նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 75 տոկոսի չափը:

Մրցույթի հաղթողը պետք վճարի նաև շենք, շինությունների համար հատկացված հողամասի կադաստրային արժեքը (100 տոկոս):

Որոշմամբ նախատեսվում է նաև առաջին մրցույթով գույքը չօտարվելու դեպքում կազմակերպել նոր մրցույթներ՝ յուրաքանչյուր հերթական մրցույթի ժամանակ նվազագույն գինն իջեցնելով նախորդ մրցույթի գնից՝ 20 տոկոսի չափով, ընդ որում, պետական գույքի օտարման կարգի համաձայն մրցույթները չեն կարող շարունակվել 6 ամսից ավելի: 25 միավոր անշարժ գույքի օտարման դեպքում վաճառքի գումարը կկազմի շուրջ 344 132 389.38 ՀՀ դրամ, ներառյալ օտարվող գույքի համար հատկացված հողամասերի կադաստրային արժեքները` 167 258 365.38 ՀՀ դրամ: Հաշվի առնելով, որ վաճառքի գումարի մնացած 176 874 024 ՀՀ դրամի 30 տոկոսն ուղղվում է համապատասխան համայնքների բյուջե, ՀՀ պետբյուջեի փաստացի մուտքերը վաճառքի դեպքում կարող են կազմել 291070182 ՀՀ դրամ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ առաջարկվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին ամրացված ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Երևանյան փողոց N 103 հասցեում գտնվող շենք շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասն օտարել մրցույթով:

Մարտի 7-ի դրությամբ կատարվել է գույքի շուկայական արժեքի գնահատում, համաձայն որի գույքի գնահատված արժեքը կազմում է 14 008 400 ՀՀ դրամ, սակայն մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը սահմանվել է գնահատված արժեքի 75%-ի չափով` 10 506 300 ՀՀ դրամ:

Նախատեսվում է նաև առաջին մրցույթով գույքը չօտարվելու դեպքում կազմակերպել նոր մրցույթներ՝ յուրաքանչյուր հերթական մրցույթի ժամանակ նվազագույն գինն իջեցնելով նախորդ մրցույթի գնից՝ 20 տոկոսի չափով, ընդ որում, պետական գույքի օտարման կարգի համաձայն մրցույթները չեն կարող շարունակվել 6 ամսից ավելի:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հայտնաբերվել է դի
30 Մայիսի 2017 - 16:29
Մայիսի 30-ին, ժամը 12։22-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ազատության փողոցի թիվ 38 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախագահը մասնակցել է Կրթության գերազանցության ազգային ծրագրին նվիրված միջոցառմանը
30 Մայիսի 2017 - 15:58
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մատենադարանի նիստերի դահլիճում մասնակցել է Կրթության գերազանցության ազգային ծրագրին (ԿԳԱԾ) նվիրված միջոցառմանը, որի ընթացքում ամփոփվել է ծրագրի անցած ճանապարհը, ազդարարվել է «Արարատյան բակալավրիատ» նոր կրթական ծրագրով դպրոցների ցանցի ստեղծման մեկնարկը, և ներկայացվել են այդ ծրագրին միացող առաջին դպրոցները՝ Հանրապետության մարզերից և Արցախից:
Նոր պաշտոնանկություններ կառավարությունում
30 Մայիսի 2017 - 15:51
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Սիմոն Պապյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։

Բնապահպանության նախարարը նոր առաջին տեղակալ ունի
30 Մայիսի 2017 - 15:39
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Էրիկ Գրիգորյանը նշանակվել է Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ:

Ավտոմեքենայից գողացել են պայուսակներ (Տեսանյութ, Լուսանկաներ)
30 Մայիսի 2017 - 14:58
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոմեքենայից գողություն կատարած անձի ինքնությունը։

Բաղդադում մեկ օրում երկրորդ պայթյունն է որոտացել. 7 մարդ է զոհվել
30 Մայիսի 2017 - 14:19
Առնվազն 7 մարդ է զոհվել եւ եւս 30-ը վիրավորվել են Իրաքի մայրաքաղաք Բաղդադում պայթյունի հետեւանքով։ Այս մասին հաղորդում է Al-Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով անվտանգության ծառայությունն ու ականատեսներին։

Գեղեցկագույն երկնային կադրեր՝ «Թռչող հոլանդացու» օդաչուական խցիկից (Լուսանկարներ)
30 Մայիսի 2017 - 14:13
Բոլորը երազում են այնպիսի աշխատանքի մասին, որը ոչ միայն եկամտաբեր, այլ նաև հաճելի կլինի: Այսպես, օդաչուներն աշխատում են ամենաանհավանական տեսարաններն ապահովող «գրասենյակներում». նրանց խցիկներից բացվող տեսարաններն ուղղակի ապշեցնում են իրենց գեղեցկությամբ:

Ճապոնիայում շոգի պատճառով հոսպիտալացվել է 750 մարդ
30 Մայիսի 2017 - 14:06
Ճապոնիայում շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում շուրջ 750 մարդ է հոսպիտալցվել : Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 7487
 
Լրահոս`
 
 
Հայտնաբերվել է դի
Հասարակություն