Facebook   Twitter
 
«Սմերչ», «Գրադ», այլ զինատեսակների ցուցադրություն` «Ազգ-բանակ 2017» համաժողովի շրջանակում (Տեսանյութ)

«Սմերչ», «Գրադ», այլ զինատեսակների ցուցադրություն` «Ազգ-բանակ 2017» համաժողովի շրջանակում (Տեսանյութ)

20 Ապրիլի 2017 - 20:28
«Ազգ-բանակ 2017» համաժողովի շրջանակներում համալիրի տարածքում ցուցադրված էին մի շարք զինատեսակներ, այդ թվում ՝«Սմերչ», «Գրադ»:
Ցուցահանդեսի ընթացքում ցուցադրված էին նաև զորավարժությունների համար նախատեսված մի շարք համակարգեր:

Tert.am-ի հետ զրույցում ցուցահանդեսին մասնակցող սերժանտ Գեղամ Հովհաննիսյանը ներկայացրեց «Մայլս» համակարգը:

«Նախատեսված է դաշտային պայմաններում տակտիկական զորավարժությունների համար։ Նպատակն է թիրախին ճիշտ խոցել, ինչպես նաև ճիշտ թաքնվել՝ խոցելի չլինելու համար, մարտի ժամանակ վիրավորվելուց հետո հնարավորություն ունենալ մարտը շարունակելու, եթե կարող ես օգտագործել տեխնիկական միջոցները, աշխատում է փողի լազերային ուղղորդիչից»,- մանրամասնեց նա:

Ցուցահանդեսին ներկայացված էին նաև կրթական, ռազմակրթական հաստատությունների տաղավարներ, Արցախից ներկայացուցիչներ ևս կային:

Տաղավարներ ունեին նաև պատանի երկրապահները: Tert.am-ի հետ զրույցում Մարգարիտա Խաչատրյանն ընդգծեց, որ իրենց կառույցում աղջիկները ոգևորվել են՝լսելով այն մասին, որ զինված ուժերում կանանց ներգրավվածությունն ավելանալու է:

«Բոլորս էլ ամեն հարցում պատրաստ ենք կանգնել մեր եղբայրների կողքին, պաշտպանել մեր հայրենիքը»,- շեշտեց նա:

Մարգարիտա Խաչատրյանը նաև ցուցադրեց զենք օգտագործելու ունակությունները, վստահեցրեց, որ աղջիկները բոլոր վարժանքներին, դասընթացներին վերաբերում են պատասխանատվությամբ:

Բժշկական համալսարանի ուսանողներն էլ առաջին բուժօգնության նրբություններին էին ներկայացնում և այն, թե դաշտային պայմաններում ինչպես կարող են եղած ռեսուրսներով հիվանդին երկար ժամանակ խնամել, հիվանդանոց տեղափոխման խնդիր կա ՝ ճանապարհի, կրակոցների գործոնով պայմանավորված:

Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում։
 
Նմանատիպ նորություններ
Հունիսի 21-ին Երեւանում ծնվել է 68 երեխա
22 Հունիսի 2017 - 17:50
Հունիսի 21-ին Երեւանում ծնվել է 68 երեխա՝ 35 տղա եւ 33 աղջիկ:

Տուլայի շրջանում վթարված Երեւան-Մոսկվա միկրոավտոբուսի վարորդը երկու ամսով կալանավորվել է
22 Հունիսի 2017 - 17:43
Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում հունիսի 18-ին վթարված Երեւան-Մոսկվա միկրոավտոբուսի վարորդ Կարապետ Մողրովյանը երկու ամսով կալանավորվել է: Այս մասին տեղեկացնում են Ռուսաստանում ՀՀ դեսպանատնից:
ՀՀ-ում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասին ընդունել է Դավիթ Լոքյանը
22 Հունիսի 2017 - 17:36
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:

Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
22 Հունիսի 2017 - 17:31
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 23-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Սարմի, Ավանեսովի, Տիտոգրադյան փողոցների, Խաղաղ Դոնի փող. 2-ից-28 զույգ համարների, Նոր Արեշի 127/2, 127/3, 35-րդ փողոցի 125/3 համարների, «Էրեբունի» հիվանդանոցի ջրամատակարարումը:
Այսօր Արցախում հիդրոէներգետիկայի ոլորտում առկա է ակտիվ ներդրումային հոսք. Արայիկ Հարությունյան
22 Հունիսի 2017 - 17:24
Արցախում, այսօր հիդրոէներգետիկայի ոլորտում առկա է ակտիվ ներդրումային հոսք, եւ կառավարությունը նախատեսում է բնագավառի ամբողջ ներուժը յուրացնել առաջիկա տարիներին: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, Արցախի կառավարության նիստի ժամանակ նշել է Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Դոլարը շարունակում է արժեզրկվել
22 Հունիսի 2017 - 17:17
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 22-ին, կազմել է 480.22 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.22 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Ծեծկռտուք Երևանի կենտրոնում՝ կանանց մասնակցությամբ . 5 մասնակիցները բերման են ենթարկվել. shamshyan.com
22 Հունիսի 2017 - 17:09
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 03։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդանանց փողոցի թիվ 22 շենքի մոտ վիճաբանություն է տեղի ունենում և մի քանի հոգի մի աղջկա քաշքշում են։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 7743
 
Լրահոս`
 
Թաքնված տեսախցիկ (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր