Facebook   Twitter
 
Էլինա Դանիելյանը դարձյալ մոտեցավ երկու առաջատարներին

Էլինա Դանիելյանը դարձյալ մոտեցավ երկու առաջատարներին

20 Ապրիլի 2017 - 22:33
Ռիգայում տեղի ունեցող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում այսօր կայացան 9-րդ տուրի պարտիաները:

Մեր առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանը սպիտակներով հաղթեց վրացուհի Նինո Բաթիաշվիլուն, վաստակեց 6,5 միավոր եւ ընդհուպ մոտեցավ մրցաշարի երկու առաջատարներին՝ Նանա Ձագնիձեին եւ Ալեքսանդրա Գորյաչկինային, որոնք 7-ական բալ ունեն:

Այս տուրում հաջող հանդես եկավ նաեւ մեր մյուս առաջատարը՝ Լիլիթ Մկրտչյանը, որը սեւերով առավելության հասավ Ուկրաինան ներկայացնող հայազգի գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովայի նկատմամբ: Նա այժմ ունի 5,5 միավոր եւ լավ հնարավորություն ունի պայքարելու աշխարհի 14 ուղեգրերից մեկի համար:

Լիլիթ Գալոյանը միավորը կիսեց գերմանուհի Սարա Հոոլտի հետ մրցախաղում, իսկ Մարիա Գեւորգյանը սպիտակներով տանուլ տվեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալմիրա Սկրիպչենկոյին: Նրանք վաստակել են համապատասխանաբար 5 եւ 4 միավոր:

Վաղը տեղի կունենա նախավերջին՝ 10-րդ տուրը: Էլինա Դանիելյանը ուժերը կչափի գերմանուհի Ելիզաբեթ Պաեցի հետ: Լիլիթ Մկրտչյանի մրցակիցը կլինի հունգարուհի Սիդոնիա Լազարնեն:
 
Նմանատիպ նորություններ
ՊՍԺ-ի կիսապաշտպանը՝ Տոտենհեմի գլխավոր տրանսֆերային նպատակ
20 Հունվարի 2018 - 13:19
Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Մոուրան Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր տրանսֆերային նպատակն է,- հաղորդում է Goal.com-ը:
Գանձասար-Կապանի ֆուտբոլիստները հանդիպել են ակումբի դպրոցի սաների հետ
20 Հունվարի 2018 - 12:17
Հունվարի 20-ին «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստներ Գևորգ Կասպարովը, Ալեն Կարապետյանն ու Լուբամբո Մուսոնդան հանդիպել են կապանյան թիմի պատանի խաղացողների հետ։
Մարսելը երկու անպատասխան գնդակ ուղարկեց Կանի դարպասը
20 Հունվարի 2018 - 11:20
«Մարսելը» Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրում հյուրընկալվեց «Կանին» և հաղթեց 2:0 հաշվով:
Հայտնի է, թե ում համար է Բարսելոնան պահել 7 համարի խաղաշապիկը
20 Հունվարի 2018 - 10:53
Կատալոնական «Բարսելոնան» 7 համարի խաղաշապիկը չի տվել թիմի նորեկ Ֆիլիպե Կոուտինյոյին, քանի որ այն պահում է Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի համար,- հաղորդում է AS-ը:
Ռոմայի ֆուտբոլիստներ Ջեկոն և Պալմիերին ընդունել են Չելսիի առաջարկը
20 Հունվարի 2018 - 10:39
«Ռոմայի» պաշտպան Էմերսոն Պալմիերին և հռոմեական թիմի հարձակվող Էդին Ջեկոն ընդունել են «Չելսիի» առաջարկը, և հիմա ակումբների ներկայացուցիչները քննարկում են կրկնակի գործարքի պայմանները:
Մայքլ Կերիկը կավարտի կարիերան և կընդգրկվի ՄՅՈւ-ի մարզչական շտաբում
20 Հունվարի 2018 - 10:36
Անգլիական «Մանեչսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հաստատել է, որ կիսապաշտպան Մայքլ Կերիկն ամռանը կավարտի կարիերան և կընդգրկվի թիմի մարզչական շտաբում:
Օրվա հանդիպումների անոնս
20 Հունվարի 2018 - 09:27
Ֆուտբոլի Անգլիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի առաջնություններում հունվարի 20-ին տեղի կունենան հերթական տուրերի հանդիպումները:
Հենրիխ Մխիթարյանը հրժեշտ է տվել թիմակիցներին
20 Հունվարի 2018 - 09:20
Հայաստանի ազգային ընտրանու և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Քարինգթոն մարզաբազայում հրժեշտ է տվել թիմակիցներին: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Ինչ հանդիպումներ կարելի է դիտել ֆուտբոլային weekend-ին
20 Հունվարի 2018 - 00:20
Առաջիկա ֆուտբոլային weekend-ը հագեցած է հրաշալի հանդիպումներով:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1583
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Էս ու՞ր ես սենց շտապում
Հասարակություն