Facebook   Twitter
 
ԱՎԾ տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.6 տոկոս

ԱՎԾ տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.6 տոկոս

21 Ապրիլի 2017 - 09:25
«Ժողովուրդ»-ը գրում է.
«Պաշտոնական վիճակագրությունը կրկին գործի է դրել թվանկարչական հմտությունները: և այսպես՝ ԱՎԾ տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 6.6 տոկոս է կազմել. հիմնական աճը եղել է արդյունաբերության ոլորտում՝ 16.1 տոկոս, նաև էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում՝ 9.3 տոկոս:
Իսկ ահա գյուղատնտեսական արտադրության ծավալները նվազել են 1.5 տոկոսով, շինարարությունը՝ 13.6 տոկոսով: Միաժամանակ ներքին առևտրաշրջանառությունն ավելացել է 11.3, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 17.4 տոկոսով: Այս տարի ևս ներմուծման ծավալները գերազանցել են արտահանման ծավալներին. ներմուծման ոլորտում աճը կազմել է 17.9, արտահանման ոլորտում՝ 16.5 տոկոս: Ի դեպ, այս թվերը տոկոսային հարաբերությամբ առաջին հայացքից բավական խոսուն են թվում, բայց երբ նկատի ենք ունենում նախորդ տարիներին գրանցված լուրջ անկումները, ապա աճը դեռ երկար պետք է շարունակվի, որ հասնի միջճգնաժամային վիճակին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Հրապարակ». ԱԺ-ին կհատկացնի 6 մլն 225 հազար դրամ՝ վարչական սարքավո­րումներ գնելու համար
22 Հուլիսի 2017 - 09:37
«Հայաստանի կառավարությունը պահուստային ֆոնդի հաշվին առաջիկայում ԱԺ-ին կհատկացնի 6 մլն. 225 հազար դրամ: Այս նախագիծը հաստատվեց կառավարության վերջին նիստում: Ազգային ժողովը նշված գումարով մտադիր է ձեռք բերել առանձին վարչական սարքավո­րումներ՝ համակարգիչ, անխափան սնուցման աղբյուր, տպիչ:

«Փաստ». Լեւոն Հայրապետյանի դեմ ցուցմունք տված, ցմահ դատապարտված սենատորին կարող են ներել, իսկ Հայրապետյանի՞ն
22 Հուլիսի 2017 - 09:24
«Փաստ» թերթը գրում է. Ռուսական արդարադատությունն «անխոցելի» է: Պատվիրված սպանությունների, ահաբեկչության կազմակերպման, հարկերից խուսափելու եւ այլ ծանր հանցանքների համար ցմահ ազատազրկման դատապարտվածին կարող են ներել, իսկ ահա խիստ կասկածելի եւ մինչ օրս չապացուցված փաստերի հիման վրա 4 տարվա ազատազրկման դատապարտված մարդուն, ով կյանքի հետ անհամատեղելի հիվանդությունների մի ամբողջ փունջ ունի, շարունակել պահել բանտում՝ անմարդկային պայմաններում:
«Առավոտ». Շիրակի դաշնակցական մարզպետի նորամուծությունը. դիմավորում են Մհեր Մկրտչյանն ու Գալյա Նովենցը
22 Հուլիսի 2017 - 09:20
«Առավոտ» թերթը գրում է.
«Շիրակի նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանը մարզպետարան ոտք դնելուն պես անգույն պատերը զարդարել է սիրելի դերասանների լուսանկարներով, որոնք հիմնականում վերցված են Գյումրիում նկարահանված հայտնի ֆիլմերից։
«Հրապարակ». Ալեքսանյանը գնել է Հովիկ Աբրահամյանի ընկերությունները. վերջինս կապիտալը տեղափոխում է Գերմանիա
22 Հուլիսի 2017 - 09:18
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մենք գրել էինք, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը գնում է Հովիկ Աբրահամյանին պատկանող գույքի մի մասը, մասնավորապես՝ «Արտաշատի տրիկոտաժի ֆաբրիկան»։ Երեկ մեր լուրը պաշտոնապես հաստատեցին:
«Հրապարակ». Բանակում չծառայած բարձրաստիճան պաշտոնյաների որդիների սկանդալը կարող է 2-րդ սերիա ունենալ
22 Հուլիսի 2017 - 09:17
«Հրապարակ» թերթը գրում է.
«Այս օրերին տարբեր շրջանակներում ուսումնասիրում են «դասալիքների»՝ զինծառայությունից խուսափածների ցանկը, թե ովքեր կարող են հաջորդիվ հայտնվել մամուլի ուշադրության կենտրոնում։ Անգամ պատկան մարմիններին հարցումներ են ուղարկում։
«ՀԺ». Ո՞վ է «ժուչոկ» դրել տնօրենի մոտ
22 Հուլիսի 2017 - 09:15
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Armtimes.cօm-ը դեռ ապրիլի 25-ին տեղեկություն էր հրապարակել, որ Շիրակի մարզի Արթիկի թիվ 4 մանկապարտեզի արդեն նախկին տնօրեն Հասմիկ Աջամօղլյանի աշխատասենյակում հայտնաբերվել է գաղտնալսող սարք:
«Հրապարակ». ՀՀԿ-ում քննարկում են «Ծառուկյան դաշինքի» պահվածքը. Իրենց «ճիշտ» չեն պահել
22 Հուլիսի 2017 - 09:10
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ առաջին նստաշրջանից հետո իշխող ՀՀԿ-ում քննարկում են «Ծառուկյան դաշինքի» պահվածքը։ Հանրապետականները կարծում են, որ դաշինքը տեղ-տեղ իրեն «ճիշտ» չի պահում, օրինակ՝ կառավարության հաշվետվության քվեարկության ժամանակ։

«Առավոտ». Երևանի քաղաքապետարանը մի շարք օբյեկտներ է վաճառքի հանել
21 Հուլիսի 2017 - 10:00
«Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է Իսակովի պողոտայի 52/27 հասցեում մրցույթով օտարել իրեն պատկանող հասարակական սպասարկման օբյեկտ, որի ընդհանուր մակերեսը 158.76 քմ է, նույնքան էլ հողի մակերեսն է:
Հոսանքազրկում՝ Երեւանում եւ մարզերում
21 Հուլիսի 2017 - 09:33
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 21-ին` պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 972
 
Լրահոս`