Facebook   Twitter
 
Իրադրությունը սահմանում

Իրադրությունը սահմանում

21 Ապրիլի 2017 - 09:49
Ապրիլի 20-ին և լույս 21-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց:

Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ադրբեջանական զինուժը կրակել է Բաղանիսի եւ Կոթիի վրա
29 Ապրիլի 2017 - 17:16
Ադրբեջանական զինուժն ապրիլի 28-ին կրակել է Տավուշի մարզի Բաղանիս եւ Կոթի գյուղերի վրա: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշում է, որ հայկական կողմի պատասխան գործողություններից հետո հակառակորդը հարկադրված լռել է:

Իրադրությունը շփման գծում
29 Ապրիլի 2017 - 09:56
Ապրիլի 28-ին և լույս 29-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 350 կրակոց:

Մոսկվայում ընթանում է Հայ-ռուսական ռազմարդյունաբերական համաժողովը
28 Ապրիլի 2017 - 18:44
Ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է Հայ-ռուսական ռազմարդյունաբերական համաժողովի աշխատանքներին և հանդես եկել ելույթով, որում հույս է հայտնել, որ համաժողովը կարևոր քայլ կդառնա հայ-ռուսական ռազմավարական համագործակցության հետագա զարգացման ճանապարհին։
Մհեր Արզումանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
28 Ապրիլի 2017 - 17:12
Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 28-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Մհեր Արզումանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Հայաստանում է ՌԴ ՊՆ պատվիրակությունը
28 Ապրիլի 2017 - 16:13
Ապրիլի 26-ից 28-ը Հայաստանի Հանրապետությունում էր ՌԴ ՊՆ պատվիրակությունը` ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի գլխավորությամբ:
ՀՀ Տավուշի մարզում անցկացվել է հերթական դիտարկումը
28 Ապրիլի 2017 - 16:10
Ապրիլի 27-ին, ՀՀ Տավուշի մարզի Կայան բնակավայրի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հերթական դիտարկումը:
Զոհված Մհեր Արզումանյանը Սյունիքի Առաջաձոր գյուղից էր՝ բազմազավակ ընտանիքից
28 Ապրիլի 2017 - 15:55
Հակառակորդի կրակոցից այսօր` ապրիլի 28-ին, զոհված ժամկետային զինծառայող Մհեր Արզումանյանը Սյունիքի մարզի Առաջաձոր գյուղից էր: Նա մեկ տարվա ծառայող էր: Այս մասին HayNews.am-ին տեղեկացրեց Առաջաձորի համայնքապետ Դավիթ Մովսեսյանը:
ԱՀ ՊՆ. Հակառակորդի կրակոցից զինվոր է մահացել
28 Ապրիլի 2017 - 11:47
Ապրիլի 28-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Մհեր Ֆելիքսի Արզումանյանը:
Իրադրությունը սահմանում
28 Ապրիլի 2017 - 09:38
Ապրիլի 27-ին և լույս 28-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 440 կրակոց:

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 25
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ռուսաստանում 31-ամյա ադրբեջանցու են սպանել
Միջազգային, Հասարակություն