Facebook   Twitter
 
Նկարահանվել է «Եվրատեսիլ»-ի հայաստանյան տեսաբացիկը

Նկարահանվել է «Եվրատեսիլ»-ի հայաստանյան տեսաբացիկը

21 Ապրիլի 2017 - 11:06
Նկարահանվել է «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող տեսաբացիկը, որը եթեր կհեռարձակվի Արծվիկի եվրատեսիլյան ելույթից անմիջապես առաջ:
Մրցույթի կազմակերպիչների որոշմամբ՝ այս տարի տեսանյութերը նկարահանել են մասնակից երկրների Հանրային հեռուստաընկերությունների ստեղծագործական խմբերը:

Տեսաբացիկներն այս տարի կներկայացնեն մրցույթի մասնակիցների զգացողությունները բեմ բարձրանալուց անմիջապես առաջ, ինչպես նաեւ մի քանի ակնթարթներ, որոնք առավելագույնս տպավորել են արտիստներին:

Հայաստանյան տեսաբացիկում ներկայացված կլինեն Արծվիկի կյանքի ամենահիշարժան եւ տպավորիչ ակնթարթը՝ հաղթանակը «Դեպի եվրատեսիլ»-ում: Բացի այդ, տեսանյութում կլինի Արծվիկի՝ օդապարիկով թռիքը, որը, ինչպես «Եվրատեսիլ»-ին մասնակցելը, տարիներ շարունակ եղել է նրա երազանքը: Հայաստանյան պատվիրակին թռիչքի ընթացքում ուղեկցել են մրցութային “Fly with me” երգի հեղինակներ Ավետ Բարսեղյանը եւ Լիլիթ Նավասարդյանը, ովքեր ինչպես երգում, այնպես էլ տեսաբացիկում կոչ են անում եվրատեսիլյան երկրպագուներին «թռչել» Արծվիկի հետ: «Ես անմոռանալի տպավորություն ստացա թռիչքիցս: Աննկարագարելի է, թե ինչ ես զգում, երբ գտնվում ես երկրի ու երկնքի միջեւ՝ ամպերին այդքան մոտ: Հույս ունեմ, որ տեսաբացիկի միջոցով էմոցիաներս կկարողանամ փոխանցել երկրպագուներիս»,- նշում է Արծվիկը:

Տեսաբացիկում, որպես Հայաստանը ներկայացնող հետաքրքիր եւ յուրահատուկ վայր, ընտրվել է Նորավանքը:
Բացի այդ, ներկայացվում է նաեւ ընկերական ջերմ հանդիպում գինու շուրջ, որտեղ Արծվիկին ուղեկցում են նաեւ բեք-վոկալիստներ Անուշիկ Տեր-Ղուկասյանը, Ամալյա Մարգարյանը, Վիկտորիա Պողոսյանը եւ երգի համահեղինակ Դավիթ Ծերունյանը: Երիտասարդների հանդիպումը խորհրդանշում է խնջույքներին հայկական գինեխմության ավանդույթը:
Նկարահանումներին աջակցել են “Skyball” ընկերությունն ու «Մալոկո» սրճարանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Չհամարձակվեք հանկարծ բռնություն, ուժ կամ զենք կիրառել մեր հայրենակիցների նկատմամբ․ Տիգրան Ներսիսյան
22 Ապրիլի 2018 - 18:22
Դերասան Տիգրան Ներսիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Մկրտիչ Արզումանյանը՝ Մկոն, հրաժարվում է Սերժ Սարգսյանի տված կոչումից
22 Ապրիլի 2018 - 17:16
Դերասան Մկրտիչ Արզումանյանն իր աջակցությունն է հայտնել Երևանում տեղի ունեցող բողոքի ակցիաների մասնակիցներին և կատարել հետևյալ գրառումը․

Հրաժարվում եմ ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչումից․ Նիկա Բաբայան
22 Ապրիլի 2018 - 16:29
«Կադանս» երաժշտության կենտրոնի հիմնադիր և գործադիր տնօրեն Նիկա Բաբայանը ֆեյբուքյան իր էջում գրել է․
Էռնա Յուզբաշյանը հրաժարվում է վաստակավոր արտիստի կոչումից
22 Ապրիլի 2018 - 16:26
Երգչուհի Էռնա Յուզբաշյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հրաժարվում է վաստակավոր արտիստի կոչումից.
Ազնավուրը հրավիրում է բոլոր կողմերին հավաքվել քննարկումների սեղանի շուրջ
21 Ապրիլի 2018 - 21:20
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի կոչին:
Իշխանությանը կոչ եմ անում սթափվել, քանի դեռ ուշ չէ. Հովհաննես Ազոյան
21 Ապրիլի 2018 - 21:09
Հովհաննես Ազոյանը ՀՀ իշխանություններին կոչ է անում սթափվել: Դերասանը, որը «Քայլ արա» շարժմանը միացել է առաջին օրերից, իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Տիգրան Մանսուրյանը կողմերին հորդորում է խնդիրը հարթել խոսքի ուժի միջոցով
21 Ապրիլի 2018 - 18:50
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, անդրադառնալով Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին, խնդիրը հարթելու ամենազորեղ միջոցն է համարում խոսքին և խոսքի ուժին դիմելը: Այս մասին նա ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում։
Արվեստի գործիչները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների միակ լուծում համարում են երկխոսությունը
21 Ապրիլի 2018 - 18:43
Արվեստի գործիչները Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի միակ լուծումը տեսնում են երկխոսության միջոցով: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն ասաց.
Ցավում եմ, որ այս պահին Հայաստանում չեմ. Սեւակ Խանաղյան
21 Ապրիլի 2018 - 13:48
Ի թիվս այլ արտիստների՝ հայաստայան ցույցերին անդրադարձ է կատարել նաեւ «Եվրատեսիլ 2018» մրցույթում մեր երկրի ներկայացուցիչ Սեւակ Խանաղյան: Երգիչն իր Instagram-ում գրել է.
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 548
 
Լրահոս`