Facebook   Twitter
 
Արտակ Զաքարյանը և Արտակ Դավթյանը ՊՆ փոխնախարար կնշանակվեն ներկայիս ԱԺ լիազորությունների ավարտին. Վիգեն Սարգսյան

Արտակ Զաքարյանը և Արտակ Դավթյանը ՊՆ փոխնախարար կնշանակվեն ներկայիս ԱԺ լիազորությունների ավարտին. Վիգեն Սարգսյան

21 Ապրիլի 2017 - 11:34
Այսօր կայացած մամուլի ասուլիսին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Զաքարյանը և Արտակ Դավթյանը, ովքեր նույնպես ներկա էին ասուլիսին, լիարժեք ներգրավված են Պաշտպանության նախարարության աշխատանքներին:

«Շատ ուրախ եմ, որ մեզ հետ այստեղ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ և տեղակալ նշանակվելիք Արտակ Զաքարյանը և Արտակ Դավթյանը:

Նրանք արդեն շատ ակտիվ ներգրավված են, նրանց նշանակման հարցը լուծված է որպես այդպիսին, ուղղակի վերջնական նշանակումը ակնկալում ենք մինչև ներկայիս Ազգային ժողովի լիազորությունների ավարտը, որից հետո կկատարվի ֆորմալ նշանակում»,- նշեց Վիգեն Սարգսյանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Նյու Յորքում ցուցադրվել են զուգարանի թղթից պատրաստված հարսանեկան զգեստներ (Լուսանկարներ)
21 Հուլիսի 2017 - 14:30
Նյու Յորքի Մանհեթան թաղամասում կազմակերպվել է նորաձևության բացառիկ ցուցադրություն, որի շրջանակում ներկայացվել են սովորական զուգարանի թղթից պատրաստված ինքնատիպ հարսանեկան զգեստներ ու այլ թեմատիկ պարագաներ:
Արցախի կառավարությունը 2017թ. 169 մլն դրամի ծառայողական մեքենաներ է ձեռք բերել
21 Հուլիսի 2017 - 14:25
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը հրապարակել է 2017 թ-ի ընթացքում պետական կառավարման մարմինների համար ձեռք բերված տրանսպորտային միջոցների մասին տեղեկությունը, ըստ որի՝ Արցախի կառավարությունը շուրջ 169 միլիոն դրամի նոր ծախսեր է կատարել ծառայողական մեքենաներ ձեռք բերելու համար:
Պուտինի և Ալիևի հանդիպումը կկայանա այսօր
21 Հուլիսի 2017 - 14:12
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ուրբաթ Սոչիում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ձերբակալվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի աշխատակցուհին՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց փոխադրելու կասկածանքով
21 Հուլիսի 2017 - 14:06
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի տնտեսական ապահովման բաժնի աշխատակցուհին, կոչումով՝ արդարադատության ենթասպա՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց փոխադրելու կասկածանքով։
Ucom-ի «Ինտերնետ ռոմինգում» փաթեթների գները նվազել են
21 Հուլիսի 2017 - 13:57
Ucom-ի այն բաժանորդները, ովքեր ամառվա արձակուրդը պատրաստվում են վայելել Վրաստանում, ԱՄՆ-ում, Եգիպտոսում կամ Եվրոպայում, այսօրվանից կկարողանան ակտիվացնել «Ինտերնետ ռոմինգում» փաթեթներն արդեն ավելի մատչելի սակագներով:
Երևանից ժամանած բժիշկները բուժծառայություններ են մատուցել Ստեփանակերտի բուժհաստատություններում
21 Հուլիսի 2017 - 13:53
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության՝ Արցախի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում այս անգամ ևս Ստեփանակերտ էին այցելել Երևանի բուժհաստատությունների անվանի բժիշկ-մասնագետներ, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ծաղկաձորում ավարտվեց «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը (Լուսանկարներ)
21 Հուլիսի 2017 - 13:50
ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթն հատեց եզրագիծը: Այս մասին տեղեկացնում է aravot.am-ը:
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Հրաչյա Հարությունյանին
21 Հուլիսի 2017 - 13:50
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, այդ թվում նաև բժիշկ-մասնագետը այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու հուլիսի 20-ին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանին:
Արևմուտքը վարկ է տալիս, որ վճարենք իր մասնագետներին, որ սովորեցնեն՝ ինչպես քանդել երկիրը. Աշոտ Մանուչարյան
21 Հուլիսի 2017 - 13:46
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ հայերենի պահպանման խնդրին և նշեց, որ նախ խնդիր է համարում, երբ Երևանում տեսնում է հայատառ, բայց անգլերեն լեզվով ցուցափեղկեր:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8965
 
Լրահոս`