Facebook   Twitter
 
էներգետիկ շուկայի ազատականացման ծրագիր-ժամանակացույցը շուտով կներկայացվի կառավարության հաստատմանը

էներգետիկ շուկայի ազատականացման ծրագիր-ժամանակացույցը շուտով կներկայացվի կառավարության հաստատմանը

21 Ապրիլի 2017 - 11:45
Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման և միջպետական առևտրի խթանման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակներում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փորձագետների հետ համատեղ մշակված միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը մինչև 2017թ. մայիսի 31-ը կներկայացվի կառավարության հաստատման։
Այն նախատեսում է էներգետիկ շուկայի աստիճանական ազատականացում, որը պետք է իրականացվի առաջիկա 3-4 տարիների ընթացքում։ Դրանով շուկայի մի մոդելից անցում է կատարվելու մեկ այլ մոդելի, որտեղ ներմուծվելու են ազատականացման տարրեր։ Ակնկալվում է, որ այն նպաստավոր ազդեցություն կունենա ինչպես շուկայի մասնակիցների ծախսերի կրճատման, այնպես էլ սակագների ձևավորման վրա։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանի փոխանցմամբ, Հայաստանում նոր էլեկտրաէներգետիկական շուկա ձևավորելու նախաձեռնությունը պայմանավորված է ներքին շուկայի պահանջներով, դրա կատարելագործման, ինչպես նաև Վրաստանի հետ առևտրի հնարավորություններն արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությամբ: Նրա խոսքով, միջսահմանային առևտուրը ընձեռում է փոխշահավետ հնարավորություններ և նպաստում է ներքին շուկայի արդյունավետության բարելավմանը:

Հայկ Բադալյանի տեղեկացմամբ, միաժամանակ աշխատանքներ են տարվում նաև էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացմանն ու միջպետական առևտրի զարգացմանը նպաստող իրավական պայմանների ստեղծման և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և այլ պետական մարմինների գործառույթների հստակեցման նպատակով «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ուղղությամբ: Ինչպես շուկայի ազատականացման ծրագիր-ժամանակացույցը, այնպես էլ դրանից բխող «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկվել է շուկայի մասնակիցների հետ: Փաստաթղթերը ուղարկվել են շահագրգիռ գերատեսչություններին.

-Ստացված դիտողությունների և առաջարկությունների ամփոփումից հետո, վերջնական տարբերակը մինչև հաջորդ ամսվա վերջ կներկայացվի կառավարության հաստատմանը,- նշել է Հ.Բադալյանը։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Շուշան Պետրոսյանն ամուսնալուծվել է
20 Մայիսի 2018 - 21:20
Վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում է երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը, եւ նրա անձնական կյանքը։
Պաղեստինի նախագահը հիվանդանոցում է
20 Մայիսի 2018 - 21:15
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասն ականջի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իսրայելական «Կան» ռադիոկայանը:
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ՝ Գրետա մայրիկի հոգեհանգստի արարողությանը (Տեսանյութ)
20 Մայիսի 2018 - 21:15
Այսօր ժամը 17-ից սկսվել է սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը:
Արցախում զինծառայող է զոհվել
20 Մայիսի 2018 - 21:08
Մայիսի 20-ին` ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Համլետ Նորայրի Գրիգորյանը:
Հանդիպում-զրույց Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հետ (Տեսանյութ)
20 Մայիսի 2018 - 21:05
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հետ LOFT-ում հանդիպում-զրույց է ընթանում։
20-ամյա աղջիկը հատել է Դավիթաշեն կամրջի վտանգավոր եզրագիծը եւ սպառնում է ցած նետվել. Ինքնասպանությունը կանխվել է
20 Մայիսի 2018 - 21:00
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 20-ին, ժամը 18:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Դավթաշենի կամրջի ստորին հատվածում նկատվում է քաղաքացի, ով ցանկանում է ինքնասպանության փորձ կատարել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11421
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ԱՄՆ-ում կատվառյուծը հոշոտել է հեծանվորդին
Միջազգային, Հասարակություն