Facebook   Twitter
 
Պարզաբանում. Տոնավաճառներում առաջացած բողոքն ուղղորդված է. Տուգանելու փոխարեն ՊԵԿ-ը նախազգուշացնում է

Պարզաբանում. Տոնավաճառներում առաջացած բողոքն ուղղորդված է. Տուգանելու փոխարեն ՊԵԿ-ը նախազգուշացնում է

21 Ապրիլի 2017 - 12:02
Պետական եկամուտների կոմիտեն օրերս հայտարարություն է տարածել այն մասին, որ բիզնեսի համար հավասար դաշտ ապահովելու նպատակով օրենքը շրջանցողների նկատմամբ հսկողական լայնածավալ գործողություններ է իրականացնելու:
Զանգվածային լրատվության որոշ միջոցներ կոմիտեի կողմից օրենքի շրջանակում տոնավաճառներում մեկնարկած ստուգայցերը մեկնաբանել են իբրև «տեռոր»՝ անհիմն ենթադրություններով կապեր ստեղծելով «կառուցվող նոր առևտրի կենտրոնի» և վարչապետի հետ: Անհրաժեշտ ենք համարում հստակեցնել, որ կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացվող ստուգայցերը ոչ թե պատժելու, այլ կանխարգելման նպատակ ունեն և բխում են այն տրամաբանությունից, որի մասին նախապես կոմիտեն հայտարարել էր՝ քննարկելով նաև հասարական կառույցների հետ: Եվս մեկ անգամ շեշտենք, որ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարությամբ դեռևս նախորդ տարվա նոյեմբերից բիզնեսի հետ ոլորտային հանդիպումներ են մեկնարկել: Կոմիտեն ներկայացրել է ռիսկերն ու անհատական վերլուծությունների համակարգի հիման վրա կազմել յուրաքանչյուր ընկերության ստվերի անձնագիրը՝ բիզնեսին առաջարկելով ինքնակամ վերանայել հարկային վարքագիծը:

Այդ ընթացքում կոմիտեն զերծ է մնացել պատժիչ միջոցառումից, ավելին՝ երկխոսության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ներգրավել է նաև հասարակական կազմակերպություններին: Չնայած արձանագրված դրական արդյունքներին՝ այդուհանդերձ, կան որոշ տնտեսվարողներ, որոնք վարքագծի փոփոխման պատրաստակամություն չեն դրսևորել: Նրանց նկատմամբ ՊԵԿ-ը, ինչպես նախապես տեղեկացրել էր, նախազգուշացումից անցնում է հսկողական գործողությունների՝ հասարակական կազմակերպություններին ևս առաջարկելով ներգրավվել աշխատանքներում: Տոնավաճառում գործունեություն իրականացնողները բիզնես շղթայի մասն են, որը պետք է օրենքի դաշտում գործի, որպեսզի չհարկվող շրջանառության դեմ հսկողությունը լիարժեք լինի: Ընդգծենք, որ կոմիտեի կողմից իրականացվող գործողություններն ուղղված են այն խոշոր տնտեսվարողների դեմ, որոնք օրենքը շրջանցելով քողարկվում են փոքրի դաշտում:

Միջոցառումներն ուղղված չեն ՓՄՁ-ի դեմ, այլ նպատակաուղղված են տոնավաճառների կազմակերպիչների գործունեության կանոնակարգմանը:
Հստակ նկատելի է, որ առաջացած բողոքն ուղղորդված է: Անձնական շահերից ելնելով հրահրվող բողոքի դրսևորումներն ապարդյուն են լինելու. կոմիտեն վճռականորեն գնալու է մինչև վերջ: ՊԵԿ-ը դիտակետում է պահելու անբարեխիղճ տնտեսվարողներին՝ շարունակելով նախազգուշացնել հարկային պարտավորությունները պատշաճ կատարելու վերաբերյալ: Իրականացվելու է հասցեական հսկողություն՝ բոլորի համար հավասար մրցակցային միջավայր ապահովելու նպատակով: Միաժամանակ օրինապահ հարկ վճարողները կարող են վստահ լինել, որ կոմիտեն որևէ կերպ չի միջամտելու իրենց գործունեությանը:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Շուշան Պետրոսյանն ամուսնալուծվել է
20 Մայիսի 2018 - 21:20
Վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում է երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը, եւ նրա անձնական կյանքը։
Պաղեստինի նախագահը հիվանդանոցում է
20 Մայիսի 2018 - 21:15
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասն ականջի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իսրայելական «Կան» ռադիոկայանը:
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ՝ Գրետա մայրիկի հոգեհանգստի արարողությանը (Տեսանյութ)
20 Մայիսի 2018 - 21:15
Այսօր ժամը 17-ից սկսվել է սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը:
Արցախում զինծառայող է զոհվել
20 Մայիսի 2018 - 21:08
Մայիսի 20-ին` ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Համլետ Նորայրի Գրիգորյանը:
Հանդիպում-զրույց Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հետ (Տեսանյութ)
20 Մայիսի 2018 - 21:05
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հետ LOFT-ում հանդիպում-զրույց է ընթանում։
20-ամյա աղջիկը հատել է Դավիթաշեն կամրջի վտանգավոր եզրագիծը եւ սպառնում է ցած նետվել. Ինքնասպանությունը կանխվել է
20 Մայիսի 2018 - 21:00
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 20-ին, ժամը 18:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Դավթաշենի կամրջի ստորին հատվածում նկատվում է քաղաքացի, ով ցանկանում է ինքնասպանության փորձ կատարել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11421
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ԱՄՆ-ում կատվառյուծը հոշոտել է հեծանվորդին
Միջազգային, Հասարակություն