Facebook   Twitter
 
Հայրենասիությունը չի սահմանափակվում մեկ առարկայով. Լ. Մկրտչյան

Հայրենասիությունը չի սահմանափակվում մեկ առարկայով. Լ. Մկրտչյան

21 Ապրիլի 2017 - 12:14
Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվել է ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին նվիրված «Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովը: Բացման պաշտոնական արարղությունից հետո տեղի է ունեցել քննարկում՝ «Ռազմական կրթության հնարավորություններն ու հեռանկարները ՀՀ-ում» թեմայով, որի ընթացքում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը պատասխանել է քննարկման մասնակիցների հարցերին:
Նախարարը մասնավորապես անդրադարձել է «Ռազմագիտություն» առարկայի ուսուցման արդյունավետթյան բարձրացման ուղղությամբ նախատեսվող քայլերին, դրանից բխող կրթական ծրագրերում և չափորոշիչներում հնարավոր փոփոխություններին.

«Ռազմահայրենասիրական դաստիարակությունը բազմաշերտ գործընթաց է, որը չի սկսվում և ավարտվում դպրոցում կամ չի սահմանափակվում մեկ առարկայով: Այն փոխանցվում է ոչ միայն ռազմագիտության, այլ բոլոր առարկաների միջոցով և միջառարկայական կապերի ակտիվ փոխգործակցությամբ: Այս գործընթացում յուրաքանչյուրն ունի իր ուրույն դերակատարումը: Հայրենասիությունը բացարձակ արժեք է, որն ընդգրկում է բոլոր ոլորտները»,- ընդգծել է Լևոն Մկրտչյանը :

ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը ներկայացրել է նախարարության կողմից 2016 թվականին մշակված և շրջանառության մեջ դրված «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության» հայեցակարգը, որի նպատակն է նպաստել ՀՀ պաշտպանության ամրապնդմանը և կատարելագործմանը, խաղաղության ապահովմանը, քաղաքացիական հասարակության կայացմանը, հայրենիքի պաշտպանությանը հոգեպես և ֆիզիկապես պատրաստ քաղաքացու ձևավորմանը:

«Աճող սերնդի մոտ ինչպես հայրենիքի վերաբերյալ պատկերացումների, հայրենասիրական գաղափարների և նվիրվածության, այնպես էլ ընտանիքի, դպրոցի, համայնքի, քաղաքի, պետության և ազգի հանդեպ իր պարտքը կատարելու պատրաստակամության ձևավորումը, ինչպես նաև սփյուռքի հայկական ուսումնական հաստատությունների հզորացումը մեր գլխավոր խնդիրներն են»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը: Դ. Սահակյանի խոսքով՝ ՀՀ ԿԳ նախարարության գործունեությունը «Նախնական զինվորական պատրաստության» ոլորտում հիմնականում ուղղված է եղել ոլորտի բարելավմանը, ուսումնական ծրագրերի և ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված աշխատանքների ակտիվացմանը:

Մշակման փուլում է ուսումնական հաստատությունների զինվորական ղեկավարների (ՆԶՊ ուսուցիչների) թափուր տեղի համար անցկացվող մրցույթի նոր կարգը:

Նախնական զինվորական պատրաստության ծրագրին աջակցություն են բերում նաև արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատությունները, մասնավորապես ՀՀ ԿԳՆ ենթակայության հրաձգության հանրապետական մարզադպրոցը: «ԿԳ նախարարության գործունեությունը «Նախնական զինվորական պատրաստության» ոլորտում հիմնականում ուղղված է եղել ոլորտի բարելավմանը, ուսումնական ծրագրերի և ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված աշխատանքների ակտիվացմանը: Աշխատանքներ են տարվում ոլորտը կարգավորող իրավական ակտերի արդիականացման ուղղությամբ»,- նշել է Դ. Սահակյանը:
Քննարկման ժամանակ ցուցադրվել է նաև տեսաֆիլմ՝ դպրոցներում Նախնական զինվորական պատրաստություն առարկայի դասավանդման փորձի մասին :

Նշենք, որ «Ազգ-բանակ 2017» համաժողովի շրջանակում մարզահամերգային համալիրի տարածքում, մինչև ապրիլի 23-ը գործելու է ցուցահանդես, որտեղ կրթական ոլորտի մի շարք առաջատար հաստատություններ ներկայացնելու են կրթական ծրագրերը և արձանագրած հաջողությունները:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Փաստաբանը հաղթել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, ՀՀ տրանսպորտային տեսչությանը.վարչական ակտը ճանաչվել է անվավեր
18 Նոյեմբերի 2017 - 00:22
Թիվ ՎԴ/7067/05/17 վարչական գործով ըստ հայցի Մարտիրոս Իշխանյանի (ներկայացուցիչ Արկադի Հովհաննիսյան) ընդդեմ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ՀՀ տրանսպորտային տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից 28.12.2016թ. ընդունված <<Վարչական պատասխանատվության ենթարկելու մասին>> թիվ 003088-Ն/1 որոշումը բեկանվել է:
Ջիգարխանյանի կինը խլել է նրա ունեցվածքը, իսկ թատրոնը նրան բաժին չի հասնի. Արթուր Սողոմոնյան (Տեսանյութ)
17 Նոյեմբերի 2017 - 22:18
Վերջին ժամանակներս թատրոնի եւ կինոյի հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը բարդ վիճակում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է գործարար, հայկական «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը, ով մտերիմ հարաբերություններ ունի Արմեն Ջիգարխանյանի հետ:

Լուսանկար. Շուշանը մի կողմից ցուցադրում է իր գեղեցկությունը, մյուս կողմից՝ փնթիությունը
17 Նոյեմբերի 2017 - 21:53
Boomnews.am-ը գրում է. Այն, որ Շուշան Երիցյանը գեղեցկուհի է դա չի քննարկվում, ավելին՝ Շուշանը հնարավորինս փորձում է չթաքցնել իր գեղեցկությունը, իսկ ժամանակ առ ժամանակ նույնիսկ չի թաքցնում իր մարմնի մի քանի մասերը։
Լիլուն ցուցադրել է սլացիկ ոտքերը
17 Նոյեմբերի 2017 - 21:08
Մինչ մենք Երևանում պատրաստվում ենք ձմռանը, արևոտ Լոս Անջելեսում բնակվող Լիլուն հերթական սադրիչ լուսանկար է հրապարակել:
Բուլղարիայում ոստիկանները XII դարի ոսկե գանձ են գտել
17 Նոյեմբերի 2017 - 20:30
Բուլղարիայում ոստիկանական հատուկ գործողության ժամանակ գանձ է հայտնաբերվել։ Գտածոն իրենից ներկայացրել է XII դարի ոսկե արտեֆակտներ՝ 3 կգ ընդհանուր քաշով։
Երևանը Մոնթե Մելքոնյանի և Լեոնիդ Ազգալդյանի անունները կրող փողոցներ կունենա
17 Նոյեմբերի 2017 - 20:24
Երևանի քաղաքապետարանի Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են Երեւանի մի շարք փողոցների վերանվանման հարցերը:
«Չկա տղամարդ, չկա պրոբլեմ». Էվա Խաչատրյանի կարծիքով ներկայացումը երկար կյանք է ունենալու
17 Նոյեմբերի 2017 - 19:51
Երեւանի պետական կամերային թատրոնում դերասանուհիներ Էվա Խաչատրյանը, Նոնա Գրիգորյանը, Արմինե Նազարի-Դեխնավինրին, Սոֆյա Սողոմոնյանը հուշում են`«Չկա տղամարդ, չկա պրոբլեմ»: Սա թատրոնի նոր ներկայացումն է, որտեղ կանայք քննարկում եւ բարձրաձայնում են այնպիսի թեմաներ ու խնդիրներ, որոնց մասին առօրյայում հաճախ են կանայք խոսում: Թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ ներկայացման հեղինակ Արա Երնջակյանի մտահղացմամբ`աղջիկները համախմբվել եւ որոշել են ստեղծել մայրիշխանություն՝ իրենց շարժումն անվանելով ՀՀՖՇ (Հայաստանի հանրապետության ֆեմինիստական շարժում):
Յուրաքանչյուր հինգշաբթի մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվում են բնակիչների ընդունելություններ
17 Նոյեմբերի 2017 - 19:40
Երևանցիներին հուզող խնդիրները քննարկելու և օրենքի սահմաններում դրանց լուծումներ տալու նպատակով յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8549
 
Լրահոս`