Facebook   Twitter
 
Աբխազիայի տարածքով Հայաստան տարանցիկ փոխադրումների վերսկսման հնարավորությունը մեկնաբանել է Վրաստանի ԱԳՆ-ն

Աբխազիայի տարածքով Հայաստան տարանցիկ փոխադրումների վերսկսման հնարավորությունը մեկնաբանել է Վրաստանի ԱԳՆ-ն

21 Ապրիլի 2017 - 12:57
Վրաստանի տարածքով ցանկացած տարանցիկ փոխադրում պետք է իրականացվի երկրի օրենսդրության համաձայն: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն «Ազատություն» ռադիոկայանի եթերում՝ մեկնաբանելով Ռուսաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով տարանցիկ փոխադրումների վերսկսման հնարավորության մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հայտարարությունները, գրում է Грузия Online-ը:

Նախարարն ընդգծել է, որ նման, այդ թվում Վրաստանի «օկուպացված տարածքներով» փոխադրումների առնչությամբ բոլոր որոշումները պետք է կայացնի Վրաստանի կառավարությունը:

Միխայիլ Ջանելիձեն հիշեցրել է այն համաձայնության մասին, որը Վրաստանը և Ռուսաստանը կնքել են 2011 թվականին Առևտրի համաշխարհային կազմակերպություն Ռուսաստանի ընդունման մասին բանակցությունների ընթացքում: Այդ համաձայնագիրը նախատեսում էր երկու երկրների միջև առևտրի մոնիթորինգ:

«Ելնելով նրանից, որ Վրաստանը չի կարող վերահսկել սահմաններն «օկուպացված տարածքներում»՝ համաձայնագիրը նախատեսում է այդ տարածքներում երրորդ կողմի մոնիթորինգ, որը կհետևի Վրաստանի և Ռուսաստանի միջև առևտրին»,- բացատրել է նախարարը և ընդգծել, որ կողմերի համար այլ պարտավորություններ այդ համաձայնագիրը չի նախատեսում:

Ինչպես նշում է կայքը, 2011 թվականին ձեռք բերված համաձայնագիրը դեռ այդպես էլ ուժի մեջ չի մտել, և ընկերության հետ պայմանագիրը (խոսքը շվեյցարական ընկերության մասին էր), որն իրականացնելու է Աբխազիայում Վրաստանի և Ռուսաստանի միջև բեռների շրջանառության մոնիթորինգ, դեռ չի կնքվել:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Գողանում եմ ձեր տղամարդկանց` 1928 թվականից ի վեր». Instagram-ում ավելի քան 3 միլիոն հետևորդ ունեցող տատիկը չի զիջում երիտասարդ բլոգերներին (լուսանկարներ)
22 Հոկտեմբերի 2017 - 15:50
@baddiewinkle Instagram-էջը պատկանում է մի կնոջ, ով 89 տարեկան է: Չնայած իր պատկառելի տարիքին՝ նա երիտասարդ է հոգով: Էքստրավագանտ տատիկն արդեն ծոռներ ունի, բայց նա սոցիալական ցանցերում ակտիվ կյանք է վարում, գրում է bigpicture.ru-ն:
Ես երբեք իմ անձնականից ոչինչ չեմ հրապարակում՝ կլինի դա ուրախություն, տխրություն, ձեռքբերում թե կորուստ. Վահագն Գալստյան
22 Հոկտեմբերի 2017 - 15:48
«Ժողովուրդ»-ը գրում է.
Էկրանային և բեմական նախագծերում ունեցած նոր դերերի, գործունեության հուսադրող և հիասթափեցնող կողմերի մասին «Ժողովուրդ»-ը զրուցել է «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Ալա- Բալա Նիցա», «Ուրիշի փոխարեն» ֆիլմերից, «Տնփեսա» և այլ հեռուստասերիալներից հայտնի դերասան, Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի արտիստ Վահագն Գալստյանի հետ:
Վաթսունինը համայնքներում նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին կհետևի 11 ՀԿ-ի 1 017 դիտորդ
22 Հոկտեմբերի 2017 - 15:24
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2017 թվականի նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ կատարելու համար դիմումներ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև ս.թ հոկտեմբերի 21-ը:
Թոշակների, աշխատավարձերի բարձրացման մասին 2019-ից հետո կմտածենք. ՀՀԿ-ական պատգամավոր
22 Հոկտեմբերի 2017 - 15:22
Կառավարությունը աշխատավարձերի ու թոշակների բարձրացման ուղղությամբ կսկսի մտածել 2019 թվականից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ հիմնվելով կառավարության այն քայլերի վրա, որոնք պետք է հետագայում հանգեցնեն դրան:
Վերա Բրեժնևան ցուցադրել է իր բնական գեղեցկությունը
22 Հոկտեմբերի 2017 - 14:36
Երգչուհի Վերա Բրեժնևան նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է իր բնական գեղեցկությամբ:
«Տիտանիկի» ուղեւորի նամակը վաճառվել է 166 հազար դոլարով
22 Հոկտեմբերի 2017 - 14:14
Հայտնի «Տիտանիկ» նավի ուղեւորի նամակը վաճառվել է ռեկորդային գնով՝ 126 հազար ֆունտ սթերլինգով (166 հազար դոլար): Այս մասին հայտարարել է Henry Aldridge & Son աճուրդի տան ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Արցախում երեկ մահացած զինվորներից Հրաչ Ավետիսյանն ինքնասպանություն է գործել. նույն զորամասի ժամկետային զինծառայող է ձերբակալվել
22 Հոկտեմբերի 2017 - 14:11
Երկրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրաչ Արարատի Ավետիսյանի մահվան՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջից։
Նաիրա Մովսիսյան VS երկրպագուներ (Տեսանյութ)
22 Հոկտեմբերի 2017 - 13:37
NEWS.am STYLE-ի Fan Attack հաղորդման հերոսն այս անգամ դերասանուհի Նաիրա Մովսիսյան է:
Ամերիկյան հյուրանոցներից մեկում որոտացած պայթյունի հետևանքով տուժել է 5 մարդ
22 Հոկտեմբերի 2017 - 13:25
ԱՄՆ Մանսֆիլդ քաղաքի հյուրանոցներից մեկում որոտացած պայթյունի հետևանքով տուժել է առնվազն 5 մարդ, այս մասին հաղորդում է NBC հեռուստաընկերությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 10195
 
Լրահոս`