Facebook   Twitter
 
Տոնավաճառների աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց

Տոնավաճառների աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց

21 Ապրիլի 2017 - 13:12
Կառավարության շենքի դիմաց այսօր «Առինջ մոլ», «Սուրմալու», «Փեթակ» առևտրի կետերի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով հանդիպում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Առևտրականների դժգոհությունը կապված է հարկային տեսուչների հետ։

Տոնավաճառի աշխատակիցները բողոքում են, որ հարկային տեսուչներն ահաբեկում են իրենց՝ ստիպելով ներկայացնել, թե ինչ են գնել կամ վաճառել։

Նրանք ժամանակ են տվել վարչապետին՝ հայտարարելով, որ հակառակ դեպքում ավելի կտրուկ գործողություններ կգնան։

Գործադիր մարմնի մոտ բողոքի ակցիա իրականացնողներին, որոնք վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպում էին պահանջում, մոտեցավ վարչապետի օգնական Հայկ Զոհրաբյանը։ Նա տեղեկացրեց, որ հանդիպումը հնարավոր է կազմակերպել։

«Ես վարչապետի օգնական եմ, սիրով պատրաստ եմ հանդիպել, խոսել։ Հանդիպումը կարող է լինել նաև այլ տարբերակով՝ կարող ենք հանդիպել նաև ՊԵԿ կոմիտեում՝ լիազոր մարմնի հետ մեկտեղ»,– հայտարարեց Զոհրաբյանը։

Վարչապետի օգնականը հանդիպումը լրագրողներով չանցկացնելը պատճառաբանեց ավելի անկաշկանդ խոսելու հնարավորությամբ։

Սակայն հավաքվածներ չհամաձայնեցին առաջարկին և շարունակեցին «վար-չա-պետ» վանկարկումները։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Կրակոցներ Մալաթիայում.մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց,կրակողն էլ ներկայացել է ոստիկանություն
22 Հունիսի 2017 - 23:44
Նախօրեին Մալաթիա վարչական շրջանում վիճաբանություն է եղել,որին հաջորդել է կրակոց։

41-ամյա թայվանցի դիզայները համացանցը զարմացրել է 20 տարեկանի արտաքինով
22 Հունիսի 2017 - 23:16
Թայվան կղզու (Չինաստան) բնակչուհին սոցիալական ցանցերում մեծ ժողովրդականություն է ձեռք բերել այն բանից հետո, երբ օգտատերերը նկատել են, որ նա իր տարիքից կրկնակի երիտասարդ է երեւում: Այդ մասին գրել է Daily Mail-ը:
Սոս Ջանիբեկյանը հրապարակել է սիրելիի լուսանկարը
22 Հունիսի 2017 - 23:13
Սոս Ջանիբեկյանին և նրա ընկերուհուն՝ Մադոննա Հարությունյանին, հազվադեպ են միասին հայտնվում հանրության առաջ, բայց դերասանը երբեմն Instagram-ի իր բաժանորդների հետ կիսվում է սիրելիի լուսանկարերով:
Դատարանում այսօր հարցաքննվել են Տիգրան Ուրիխանյանն ու Անի Հովհաննիսյանը
22 Հունիսի 2017 - 23:00
armtimes.com-ը գրում է. Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է «Անալիտիկ» կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանի գործով դատական նիստը:

Ռիհանան կոշիկի յուրահատուկ հավաքածու է ցուցադրել
22 Հունիսի 2017 - 22:50
Ռիհանան շարունակում է նվաճել ոչ միայն երաժշտական Օլիմպոսը, այլև նորաձևության գագաթը:

Քիմ Քարդաշյանը կես օրում 14 մլն դոլար է աշխատել
22 Հունիսի 2017 - 22:49
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը երեկ կես օրվա ընթացքում կարողացել է 14 մլն դոլար աշխատել: Քիմը վաճառքի է հանել դիմահարդարման սեփական արտադրության KKW beauty պարագաները, որոնք սպառվել են վաճառքի մեկնարկից բառացիորեն մի քանի ժամ անց՝ գրում է womanel.com.ua-ը:

Ընտրված համայնքապետները չեն ուզում զրկվել համայնքապետ լինելու իրավունքից, սա նրանց պարզագույն խնդիրն է. Դ. Լոքյանը՝ համայնքների խոշորացման մասին (տեսանյութ)
22 Հունիսի 2017 - 22:37
Բնական է, որ ցանկացած խոշորածավալ բարեփոխում հարթ չի անցնում և կան համայնքապետեր, որոնք ընտրվելուց հետո չեն ուզում զրկվել համայնքապետ լինելու վաստակած իրավունքից: Tert.am –ի հետ զրույցում` մեկնաբանելով այն, որ համայնքների խոշորացման ծրագիրը ոչ միայն ոչ միանշանակ, այլև՝ սվիններով է ընդունվում գյուղապետերի ու խոշորացվող համայնքների բնակիչների կողմից, հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Զինծառայողը 339 փամփուշտ է գտել, դրանք թաքցրել ու տեղափոխել է տուն. նրան մինչև 3 տարի ազատազրկում է սպառնում
22 Հունիսի 2017 - 22:36
ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Մնացական Սանթրոսյանը 339 փամփուշտ է գտել , որոնք թաքցրել է, իսկ արձակուրդ մեկնելիս տարել տուն: Գործի նախաքննություն ավարտվել է և գործը հունիսի 21-ին ուղարկվել է Բերդի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Այն մակագրվել է դատավոր Զոյա Զաքինյանին:

Գլխի մասում հրազենային վնասվածքով «Աստղիկ» բուժկենտրոն է տեղափոխվել 23-ամյա քաղաքացի. կրակողը եղել է հերթափոխի պետը
22 Հունիսի 2017 - 21:50
Երեւանում հունիսի 21-ին, կրակոցներ են հնչել: Բաբաջանյան փողոցի 108/7 հասցեում գործող խանութի մոտ կրակոցներ են հնչել:

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 7423
 
Լրահոս`