![]() Օբյեկտիվ նախաքննություն կատարելու համար նոր քրեական գործ է ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն21 Ապրիլի 2017 - 14:13
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել ՀՀ ՊՆ աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Այսպես, 03.02.2017թ.-ին Երևանի բնակչուհի Ս.Վ.-ն դիմում է ներկայացրել այն մասին, որ նախկին ընկերը` ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակից Հ. Ե.-ն իրենից կատարել է առանձնապես խոշոր չափերի շորթում` իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկություններն ընտանիքի անդամներին հայտնելու սպառնալիքով: Մասնավորապես, Ս. Վ.-ն իր դիմումում նշել է, որ Հ. Ե.-ն 2014թ.-ի հունվարից մինչև 2017թ.-ի հունվարն ընկած ժամանակահատվածում իրենից պահանջել և մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերի` 32.933.500 ՀՀ դրամին համարժեք 65.500 ԱՄՆ դոլար գումար:
Այսպիսով, առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳ վարչությունում հարուցված քրեական գործը, օբյեկտիվ նախաքննության իրականացումն ապահովելու նպատակով, հանձնվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: HayNews.am ![]() 23 Ապրիլի 2018 - 00:16
![]() 23 Ապրիլի 2018 - 00:07
Այսօր կեսգիշերին ձերբակալված Դավիթ Սանասարյանի կինը՝ Սոնա Հովհաննիսյանը, Ֆեյսբուքյան իր էջում տարածել է Սանասարյանի հայտարարությունը՝ ուղղված ՀՀ քաղաքացիներին։ Դրանում, մասնավորապես, ասված է.
![]() 22 Ապրիլի 2018 - 23:46
Նիկոլ Փաշինյանը գտնվում է Սևանի ոստիկանության բաժնում: Այս մասին տեղեկացվել է Փաշինյանի ֆեյսբուքյան էջում:
![]() 22 Ապրիլի 2018 - 23:37
Ոստիկանները Ֆրանսիայի հրապարակում բերման են ենթարկում ցուցարարներին: Այստեղ կուտակված են ոստիկանական ուժեր:
![]() 22 Ապրիլի 2018 - 23:34
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչության պետ Արման Աղաքարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ միանում է բողոքի ակցիայի մասնակիցներին:
![]() 22 Ապրիլի 2018 - 23:15
Այս պահին քաղաքի տարբեր հատվածներում ակցիա է. շերեփներով հարվածում են, այդ կերպ արտահայտում իրենց բողոքը:
![]() 22 Ապրիլի 2018 - 23:04
Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել: Այս մասին News.am-ին ասաց նրա պաշտպան Արաքս Մելքոնյանը:
![]() 22 Ապրիլի 2018 - 22:58
Անի Երանյանը «Instagram»-ի իր էջում գրել է. «Ես ՀՀ քաղաքացի եմ և չեմ պատկանում որևէ կուսակցության։ Այս պահին գտնվում եմ հայրենիքիցս շատ հեռու, բայց չեմ կարող անտարբեր մնալ երկրումս կատարվող իրադարձությունների նկատմամբ։
|
Լրահոս`
![]()
Ձերբակալված Դավիթ Սանասարյանի հայտարարությունը
Հասարակություն ![]()
Լուսանկար առանց մեկնաբանության
Հասարակություն ![]()
Նիկոլ Փաշինյանը Սևանի ոստիկանության բաժնում է
Հասարակություն ![]()
Բողոքի ակցիա շերեփների հարվածով
Հասարակություն ![]()
Լիլիթ Կարապետյանը դիմել է Սերժ Սարգսյանին
Հասարակություն ![]()
Խիստ քաղաքականացված հարսանիք Երևանում (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր |