Facebook   Twitter
 
Մենք ունենք բազմաթիվ ներդրումային նախաձեռնություններ լեհ գործարարներին ներկայացնելու. վարչապետն ընդունել է Լեհաստանի դեսպանին

Մենք ունենք բազմաթիվ ներդրումային նախաձեռնություններ լեհ գործարարներին ներկայացնելու. վարչապետն ընդունել է Լեհաստանի դեսպանին

21 Ապրիլի 2017 - 14:30
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկիին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս տարի լրանում է Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը՝ վարչապետը կարևորել է երկկողմ համագործակցության զարգացումն ու խորացումը տարբեր ոլորտներում, հատկապես, տնտեսության բնագավառում: Կարեն Կարապետյանը ընդգծել է Հայաստանում լեհական ընկերությունների գործունեության հաջող օրինակներ և անհրաժեշտ համարել հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների էլ ավելի ակտիվացումը, ինչպես նաև գործարար համաժողովների անցկացումը:

«Մենք ունենք բազմաթիվ ներդրումային նախաձեռնություններ և ակնկալում ենք Ձեր աջակցությունը՝ դրանք նաև լեհ գործարարներին ներկայացնելու հարցում: Համոզված եմ, տնտեսական կապերն ակտիվացնելու և զարգացնելու համար ունենք մեծ ներուժ»,- նշել է վարչապետը:

Դեսպանը ևս կարևորել է երկու երկրների գործարարների համագործակցությունը, առևտրաշրջանառության ծավալների ավելացումը և վստահեցրել, որ այդ ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ քայլեր: Եժի Նովակովսկիի խոսքով, բազմաթիվ լեհ գործարարներ շահագրգռված են հայկական շուկա մուտք գործելու հարցում և պատրաստ ներգրավվել վերականգնվող էներգետիկայի, շինարարության, տրանսպորտի ու այլ ոլորտներում իրականացվելիք ծրագրերում:

Հայ-լեհական կապերի ամրապնդման գործում զրուցակիցները կարևորել են նաև Վարշավա-Երևան ավիաչվերթերի վերագործարկման փաստը: Կարեն Կարապետյանը և Եժի Նովակովսկին անդրադարձ են կատարել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է տրվե
29 Ապրիլի 2017 - 21:06
Մոսկվայում ապրիլի 29-ին փոթորկի նախազգուշացում է տրվել` պայմանավորված քամու ուժգնացմամբ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով Ռոսհիդրոմետին:

Թուրքիայում արգելափակվել է Wikipedia-ն
29 Ապրիլի 2017 - 21:04
Թուրքիայում ապրիլի 29-ին արգելափակվել է հանրահայտ Wikipedia առցանց հանրագիտարանը, ինչի մասին հայտնել են երկրի տեղեկատվական ու հեռահաղորդակցային տեխնոլոգիաների հարցերով պատասխանատու մարմինները:

Հռոմի պապը կոչ է արել միավորվել ընդդեմ կրոնական ֆանատիզմի
29 Ապրիլի 2017 - 18:13
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որը պապական այցով գտնվում է Եգիպտոսում, Կահիրեում մատուցած պատարագի ժամանակ կոչ է արել միավորվել ընդդեմ կրոնական ֆանատիզմի:

Ռուսաստանում 31-ամյա ադրբեջանցու են սպանել
29 Ապրիլի 2017 - 17:29
Ռուսաստանի ՔԿ-ի Օրենբուրգի շրջանի վարչությունը պարզել է Օրսկի Չերնիգովյան փողոցի տան բակում սպանված տղամարդու անձը՝ պարզվել է, որ սպանվածը Ադրբեջանի 31-ամյա քաղաքացի է։
Բերլուսկոնին տանն ընկել է ու վնասել գլուխը
29 Ապրիլի 2017 - 16:34
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին ընկել է իր տանը ու գլխի փոքր վնասվածք ստացել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մոսկվան լիովին պատրաստ է Սիրիայի հարցում Վաշինգտոնի հետ համագործակցությանը. Լավրով
29 Ապրիլի 2017 - 16:21
Մոսկվան լիովին պատրաստ է Սիրիայի հարցում Վաշինգտոնի հետ համագործակցությանը եւ ամերիկյան կողմից համանման մոտեցման հույս ունի:
ՌԴ ՀՕՊ-ը մարտական բարձր պատրաստության է բերվել հյուսիսկորեական հրթիռի արձակումից հետո
29 Ապրիլի 2017 - 15:53
ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության ու անվտանգության հարցերով կոմիտեի ղեկավար Վիկտոր Օզերովը հայտարարել է, որ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերը Հեռավոր Արևելքում գտնվում են մարտական բարձր պատրաստության վիճակում՝ կապված Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակման հետ։
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը մարզաշապիկ է նվեր ստացել Հենրիխ Մխիթարյանից
29 Ապրիլի 2017 - 15:38
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնվորթը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից նվեր է ստացել մարզաշապիկ: Դեսպանը թվիթերյան էջում արած գրառումով շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին նվերի համար:
Սերժ Սարգսյանը դրվատանքի արժանի է համարել Հորդանանի արքայադստեր մասնակցությունը «Քաղցկեղը վերապրածների կոնգրեսին»
29 Ապրիլի 2017 - 14:37
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նախագահ Նորին Արքայական Մեծություն Հորդանանի արքայադուստր Դինա Միրեդին, ով Հայաստան է ժամանել Երևանի պետական բժշկական համալսարանի հրավերով՝ մասնակցելու ԵՊԲՀ-ի և Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված «Քաղցկեղը վերապրածների կոնգրեսին», այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 5253
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ռուսաստանում 31-ամյա ադրբեջանցու են սպանել
Միջազգային, Հասարակություն