Facebook   Twitter
 
Մեկնարկել է ԱՊՀ երկրների միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի 11-րդ ամենամյա համաժողովը

Մեկնարկել է ԱՊՀ երկրների միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի 11-րդ ամենամյա համաժողովը

21 Ապրիլի 2017 - 15:12
Երևանի «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում այսօր մեկնարկել է ԱՊՀ երկրների միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի 11-րդ ամենամյա համաժողովը, որին մասնակցել են մի շարք երկրների շուրջ 250 պատվիրակ, Միջազգային բակալավրիատ և Ռաունդ Սքվեր կազմակերպությունների համաշխարհային գրասենյակների, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, ուսհաստատությունների ղեկավարներ:
Համաժողովի մասնակիցներին իր ողջույնի խոսքն է հղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, որում, մասնավորապես, ասված էր. «Կրթության համակարգի զարգացումը և կատարելագործումը համարվում է ՀՀ կառավարության հիմնական գերակայություններից մեկը: Այս գործընթացում կարևոր է ժամանակակից պահանջներին համապատասախան կրթական ծրագրերի և բարձր որակավորում ունեցող մասնագետների դերը: Վստահ եմ, որ այս համաժողովը կդառնա կրթական խնդիրների և դրանց լուծմանն ուղղված քննարկումների արդյունավետ հարթակ, նոր խթան կհանդիսանա Հայաստանի կրթության ոլորտի հաջող զարգացման համար, ինչպես նաև կստեղծի հիմքեր` տարբեր երկրների դպրոցների, ուսուցիչների և սովորողների միջև հետագա արդյունավետ համագործակցության համար»:

Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ով շնորհակալություն է հայտնել համաժողովի կազմակերպիչներին՝ Երևանը միջոցառման անցկացման վայր ընտրելու համար: «Կարծում եմ, որ Երևանի ընտրությունը կապված է նաև այն որոշակի արդյունքի հետ, որ ունենք Հայաստանում գործող մեր դպրոցում: Այս կապակցությումբ շնորհակալություն եմ հայտնում Շիրակացու ճեմարանին՝ ոչ միայն Միջազգային բակալավրիատի ծրագրի հաջող փորձարկման, այլ նաև կրթական մեծ տարածքներում աշխատելու համար: Մենք չէինք կարող ունենալ կրթագիտական հաջողություններ, եթե ինտեգրված չլինեինք Խորհրդային Միության կրթական հզոր տարածքին: Այսօր Հայաստանը կրթական առումով ակտիվ աշխատում է երկու ուղղությամբ՝ նախկին խորհրդային երկրների հետ՝ ինտեգրվելով թե տարածաշրջանային կառույցներում և գիտակրթական համակարգերում, թե ԵՄ-ի հետ: Մենք համարյա բոլոր եվրոպական կրթական ծրագրերի ակտիվ մասնակիցն ու ներկայացուցիչն ենք: Այս իմաստով Միջազգային բակալավրիատը մեծ դեր է խաղում աշխարհում՝ ազգային կրթական համակարգերը միավորելու, միջազգային չափորոշիչներին համապատասխան միջին մակարդակի համաշխարհային կրթական ձևաչափ ստեղծելու ուղղությամբ: Հայաստանում այս ձևաչափով գործում են մի քանի դպրոցներ, ունենք միջազգային ներկայացվածություն և մենք ողջունում ենք այս քաղաքականությունը, քանի որ ՀՀ կրթական համակարգը բաց հարթակ է: Մեր երկրի բարձրագույն կրթական համակարգում աշխատում են ինչպես միջպետական համաձայնագրով, այնպես էլ անհատական-կազմակերպական նախաձեռնություններով ստեղծված միջազգային համալսարաններ, մասնավոր համալսարանների մի ամբողջ համախումբ, և նաև այս գործունեությունը տեղափոխված է հանրակրթության համակարգ: Հատկապես ավագ դպրոցում ներկայումս տեղի են ունենում լուրջ փոփոխություններ Հայաստանում, և Միջազգային բակալավրիատի փորձը շատ կարևոր է մեզ համար՝ հատկապես ավագ դպրոցի առաքելության, ուսումնական պլանների, ծանրաբեռնվածության բեռնաթափման առումով: Այն խնդիրները, որ դնում է Միջազգային բակալավրիատն իր առջև, իսկապես համահունչ է 21-րդ դարի պահանջներին: Դրանով է պայմանավորված նաև վերջինիս մեծ ներկայացվածությունը ողջ աշխարհում»,-նշել է նախարարը:

Նշենք, որ հայկական կողմից համաժողովի կազմակերպչական ապահովումն իրականացնելու է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը, որը տարածաշրջանում ասոցիացիայի միակ անդամն է:

Համաժողովի շրջանակներում կքննարկվեն կրթության ոլորտում արդյունավետ համագործակցության ուղղություններն աշխարհում, ինչպես նաև կրթական հաստատություններում նոր մանկավարժական մեթոդաբանության և միջազգային կրթական չափորոշիչների՝ ներդնելու հնարավորությունները: Համաժողովի ընթացքում կներկայացվեն Միջազգային բակալավրիատի ծրագրի առանձնահատկությունները, ինչպես նաև կանցկացվեն հետաքրքիր, բազմաշերտ սեկցիաներ, սեմինարներ և կլոր սեղաններ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է տրվե
29 Ապրիլի 2017 - 21:06
Մոսկվայում ապրիլի 29-ին փոթորկի նախազգուշացում է տրվել` պայմանավորված քամու ուժգնացմամբ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով Ռոսհիդրոմետին:

Թուրքիայում արգելափակվել է Wikipedia-ն
29 Ապրիլի 2017 - 21:04
Թուրքիայում ապրիլի 29-ին արգելափակվել է հանրահայտ Wikipedia առցանց հանրագիտարանը, ինչի մասին հայտնել են երկրի տեղեկատվական ու հեռահաղորդակցային տեխնոլոգիաների հարցերով պատասխանատու մարմինները:

Պարզվել է երեկ Երևանում BMW-ի վարորդի կողմից վրաերթի ենթարկված 4 քաղաքացիների ինքնությունը. նրանք բոլորն ուսանողներ են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29 Ապրիլի 2017 - 19:24
Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Աշոտ Դարբիանյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ ապրիլի 28-ին, Երևանում BMW մակնիշի 98 ԼV 988 համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկված 4 հետիոտների ինքնությունը։
Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Քննչական կոմիտեի Toyota-ն, Infiniti-ն և Opel-ը. կան վիրավորներ
29 Ապրիլի 2017 - 19:21
Երեկ՝ ապրիլի 28-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի սկզնամասում oձ են տեսել
29 Ապրիլի 2017 - 19:04
Ապրիլի 29-ին, ժամը 15:18-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի սկզնամասում գտնվող շինության մեջ օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Կանաչ տարածքներն ավելացնելու խնդիր ունենք. Նիկոլ Փաշինյան
29 Ապրիլի 2017 - 18:49
Մենք Երևանում կանաչ տարածքներն ավելացնելու խնդիր ունենք․Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի բակերից մեկում՝ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում այցի ժամանակ, լրագրողների հետ զրույցում այսպես ասաց ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքից Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Երեւանի ավագանու ընտրությունները դիտարկելու են 5138 դիտորդ
29 Ապրիլի 2017 - 18:37
2017 թվականի մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար դիմումներ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչեւ ս.թ ապրիլի 29-ը:
Եղանակը Հանրապետությունում
29 Ապրիլի 2017 - 18:23
Հանրապետության տարածքում ապրիլի 30-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Հռոմի պապը կոչ է արել միավորվել ընդդեմ կրոնական ֆանատիզմի
29 Ապրիլի 2017 - 18:13
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որը պապական այցով գտնվում է Եգիպտոսում, Կահիրեում մատուցած պատարագի ժամանակ կոչ է արել միավորվել ընդդեմ կրոնական ֆանատիզմի:

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8270
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ռուսաստանում 31-ամյա ադրբեջանցու են սպանել
Միջազգային, Հասարակություն