Facebook   Twitter
 
Գաբրիել Ղազարյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության տրիատլոնի ֆեդերացիայի պատվիրակությանը

Գաբրիել Ղազարյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության տրիատլոնի ֆեդերացիայի պատվիրակությանը

21 Ապրիլի 2017 - 16:06
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության տրիատլոնի ֆեդերացիայի պատվիրակությանը՝ Հայաստանի եռամարտի (տրիատլոն) ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ավետիսյանի ուղեկցությամբ:

Նախարարի տեղակալը նշել է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը համագործակցում է մարզաձևերի, այդ թվում նաև՝ եռամարտի ազգային ֆեդերացիայի հետ և պատրաստ է իր գործունեության շրջանակներում աջակցել Հայաստանի և Իրանի եռամարտի ֆեդերացիաների համագործակցության արդյունավետության բարձրացմանը և մարզաձևի զարգացմանը: «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների միջև 2016 թվականին ստորագրվել է երկկողմ համագործակցության համաձայնագիր, ինչը խոսում է երկու երկրների սպորտի ոլորտում համագործակցելու պատրաստակամության մասին: Համատեղ կազմակերպվող մրցաշարերը և ուսումնամարզական հավաքները փորձի փոխանակման լավ հնարավորություն կլինեն հայ և իրանցի մարզիկների համար»,- ասել է նախարարի տեղակալը:

Կողմերը զրուցել են երկու երկրների տրիատլոնի հավաքականների փոխայցելությունների, համատեղ սեմինարների և ուսումնամարզական հավաքների մասնակցելու հնարավորությունների մասին:

Ինչպես նշել է Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ավետիսյանը, այս մարզաձևը զարգացման լավ հեռանկար ունի Հայաստանում: Նրա խոսքերով՝ այս օրերին տրիատլոնի ՀՀ հավաքականի 2 մարզիկներ՝ Գագիկ Սողոմոնյանը և Բաբկեն Պողոսյանը, ինչպես նաև մարզիչ Արամ Նազարյանը Իսպանիայի Ալիկանտե քաղաքում մասնակցում են մարզիկների և մարզիչների համար տրիատլոնի եվրոպական միության կազմակերպած սեմինարին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ռոնալդուն հավաքականներում խփած գոլերով երկրորդն է պատմության մեջ
20 Հունիսի 2018 - 16:50
Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Մարոկկոյի հավաքականի դարպասն ուղարկած գնդակի շնորհիվ հավաքականներում խփած գոլերով (85) երկրորդն է պատմության մեջ։
Հայկական ակումբներն իմացան իրենց մրցակիցներին Եվրոպա լիգայում
20 Հունիսի 2018 - 16:18
Տեղի է ունեցել Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:
ԱԱ-2018․ Պորտուգալիայի եւ Մարոկկոյի մեկնարկային կազմերը
20 Հունիսի 2018 - 16:03
Հայտնի են Պորտուգալիայի եւ Մարոկկոյի հավաքականների մեկնարկային կազմերը աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում։
Արթուր Ավագիմյանըը դարձյալ ճանաչվել է «Մարիուպոլի» լավագույն երիտասարդ խաղացող
20 Հունիսի 2018 - 15:42
21-ամյա հարձակվող Արթուր Ավագիմյանըը դարձյալ ճանաչվել է ուկրաինական «Մարիուպոլի» լավագույն երիտասարդ խաղացող։
Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է հինգի
20 Հունիսի 2018 - 15:40
Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է հինգի, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով NHK-ին:
Թրամփը դստերը խորհուրդ է տվել «մեծացնել կուրծքը». ԶԼՄ–ներ
20 Հունիսի 2018 - 15:19
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզել է դստերը՝ Իվանկային, կրծքի մեջ սիլիկոնե իմպլանտներ դնել, երբ Իվանկան դեռ դեռահաս է եղել։ Այս տեղեկությունները բրիտանական Daily Mail պարբերականը պարզել է Էմիլյա Ջեյն Ֆոքսի՝ Born Trump: Inside America’s First Family գրքից։
ՈւԵՖԱ-ն փոխել է «Ալաշկերտ»-«Սելթիկ» խաղի օրը
20 Հունիսի 2018 - 15:08
ՈՒԵՖԱ-ի որոշմամբ, Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ» – «Սելթիկ» առաջին հանդիպումը հուլիսի 11-ի փոխարեն կկայանա հուլիսի 10-ին: «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք խաղը կմեկնարկի 20:00-ին:


Լոնդոնի «Արսենալը» կունենա երկու նորեկ
20 Հունիսի 2018 - 14:39
Լոնդոնի «Արսենալը» ակտիվ է ամառային տրանսֆերային շուկայում։ Daily Express-ի համաձայն՝ անգլիական թիմի հերթական նորեկն է իսպանական «Սեւիլիայի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Սթիվեն Նզոնզին, որին «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին լավ է ճանաչում «Սեւիլիայում» համատեղ աշխատանքի տարիներից։
Ալեքսիս Օհանյան. Սերենան բոլոր ժամանակների լավագույն թենիսիստուհին է
20 Հունիսի 2018 - 13:29
Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսի ամերիկահայ ամուսին Ալեքսիս Օհանյանը պատմել է կնոջ հետ մարզումների մասին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 5504
 
Լրահոս`