Facebook   Twitter
 
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ավստրիայի նախկին նախագահ Հայնց Ֆիշերին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ավստրիայի նախկին նախագահ Հայնց Ֆիշերին

21 Ապրիլի 2017 - 16:18
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ավստրիայի նախկին նախագահ Հայնց Ֆիշերին։ Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Նախագահներ Սարգսյանն ու Ֆիշերը ջերմությամբ են վերհիշել նախագահ Հայնց Ֆիշերի այցը Երևան և Նախագահ Սերժ Սարգսյանի պատասխան այցը Ավստրիա: Զրուցակիցները կարևորել են, որ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվում են։

Նախագահները խորհրդանշական են համարել, որ իրենց հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի հոբելյանական տարում և գոհունակություն են հայտնել, որ այդ ժամանակահատվածում տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը դինամիկ զարգացում է ապրել։

Հանդիպմանն անդրադարձ է արվել ԵԱՀԿ ավստրիական նախագահության առաջնայնություններին։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Երևան և Ստեփանակերտ. Էդվարդ Նալբանդյան
30 Մայիսի 2017 - 16:16
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մոտ տասը օրից կայցելեն Երևան և Ստեփանակերտ. Երևանում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ նշելով, թե չի կարող ասել, ադրբեջանական կողմը պատրաստ կլինի այդ հանդիպմանը, թե՝ ոչ:

Նոր պաշտոնանկություններ կառավարությունում
30 Մայիսի 2017 - 15:51
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Սիմոն Պապյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։

Բնապահպանության նախարարը նոր առաջին տեղակալ ունի
30 Մայիսի 2017 - 15:39
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Էրիկ Գրիգորյանը նշանակվել է Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ:

Դժբախտաբար մենք պետք է վերջացնենք Հայաստանի հետ մեր աշխատանքները. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար
30 Մայիսի 2017 - 15:27
Ես այստեղ եմ, որովհետև չկարողացանք համաձայնության հասնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի շարունակության համար. այս մասին Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը՝ նշելով, որ սա, հավանաբար իր վերջին այցն է Հայաստան ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, քանի որ իր պաշտոնավարման ժամկետը լրանում է:

Բաղդադում մեկ օրում երկրորդ պայթյունն է որոտացել. 7 մարդ է զոհվել
30 Մայիսի 2017 - 14:19
Առնվազն 7 մարդ է զոհվել եւ եւս 30-ը վիրավորվել են Իրաքի մայրաքաղաք Բաղդադում պայթյունի հետեւանքով։ Այս մասին հաղորդում է Al-Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով անվտանգության ծառայությունն ու ականատեսներին։

Գեղեցկագույն երկնային կադրեր՝ «Թռչող հոլանդացու» օդաչուական խցիկից (Լուսանկարներ)
30 Մայիսի 2017 - 14:13
Բոլորը երազում են այնպիսի աշխատանքի մասին, որը ոչ միայն եկամտաբեր, այլ նաև հաճելի կլինի: Այսպես, օդաչուներն աշխատում են ամենաանհավանական տեսարաններն ապահովող «գրասենյակներում». նրանց խցիկներից բացվող տեսարաններն ուղղակի ապշեցնում են իրենց գեղեցկությամբ:

Ճապոնիայում շոգի պատճառով հոսպիտալացվել է 750 մարդ
30 Մայիսի 2017 - 14:06
Ճապոնիայում շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում շուրջ 750 մարդ է հոսպիտալցվել : Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 5361
 
Լրահոս`
 
 
Հայտնաբերվել է դի
Հասարակություն