Facebook   Twitter
 
Խարդախությամբ հափշտակվել է գումար (Տեսանյութ, Լուսանկարներ)

Խարդախությամբ հափշտակվել է գումար (Տեսանյութ, Լուսանկարներ)

21 Ապրիլի 2017 - 18:02
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ արագ սննդի սպասարկման կետից խարդախությամբ գումար հափշտակած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
2017թ. ապրիլի 6-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 08:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևանում գործող արագ սննդի սպասարկման կետում ներկայացել է որպես նույն սննդի կետի տնօրենի ծանոթ, և նրա անունից վերցրել օրվա առևտրի գումարը՝ այդպիսով խարդախությամբ հափշտակելով գումարը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում գործող տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության։ Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է մի երիտասարդ մոտենում աշխատակցուհուն, վերցնում մի տոպրակ՝ թղթերի հետ միասին, և հեռանում:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված երիտասարդին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջմտած դատավճռով:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Չեխիայում հրդեհից, նախնական տվյալներով, հայեր չեն տուժել
21 Հունվարի 2018 - 14:38
Նախնական տվյալների համաձայն, Պրահայի Eurostars David հյուրանոցի հրդեհից տուժածների շարքերում Հայաստանի քաղաքացիներ չկան:
Ինտերը և Ռոման կարող են վարձակալել Լիվերպուլի հարձակվողին
21 Հունվարի 2018 - 14:37
Իտալական «Ռոման» և «Ինտերը» հետաքրքրված են անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջի ծառայություններով,- հաղորդում է Sky Sports Italia-ն:
Մերսման սրահի տնօրենները կասկածվում են մի խումբ կանանց սեռական շահագործման ենթարկելու մեջ
21 Հունվարի 2018 - 14:33
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 118 և և 262 հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Սելենա Գոմեսը՝ Puma ապրանքանիշի դեմք (Լուսանկարներ)
21 Հունվարի 2018 - 14:28
25-ամյա երգչուհի Սելենա Գոմեսը դարձել է Puma ապրանքանիշի դեմքը։ Նա ֆոտոսեսիայի է մասնակցել, որում ներկայացրել է այդ բրենդի En Pointe անվանմամբ հավաքածուն։



Արցախը վարձակալական հիմունքներով ձեռք է բերել Բանանցի պաշտպանին
21 Հունվարի 2018 - 14:12
«Բանանցի» պաշտպան Հակոբ Համբարձումյանը վարձակալական հիմունքներով տեղափոխվել է Առաջին խմբում հանդես եկող «Արցախ»,- հայտնում է «Բանանցի» պաշտոնական կայքը:
Ալեն Դելոնը ընկճախտի մեջ է՝ շարունակ մտածում է մահվան մասին
21 Հունվարի 2018 - 14:10
Համաշխարհային կինեմատոգրաֆիայի լեգենդ Ալեն Դելոնը լուրջ ընկճախտի մեջ է և անընդհատ մտածում է մահվան մասին: Վերջին ժամանակներս նա այդ մասին է խոսում իր յուրաքանչյուր հարցազրույցում:
Պարդյու. Կասկածում էի, որ Ռոնդոնը կշարունակի հանդիպումը, բայց նա լավագույնն էր դաշտում
21 Հունվարի 2018 - 14:07
«Վեսթ Բրոմվիչի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն գովասանքի խոսքեր է հնչեցրել թիմի հարձակվող Խոսե Սոլոմոն Ռոնդոնի հասցեին անգլիական Պրեմիեր-լիգայի 24-րդ տուրի` «Էվերթոնի» հետ խաղում (1:1):
Արցախի ՊԲ-ն լուսանկարներ է հրապարակել Ադրբեջանի կողմից երեկ անօդաչու թռչող սարքից կիրառմամբ ականանետի արկից
21 Հունվարի 2018 - 13:58
Ոտնահարելով նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահների միջնորդությամբ Կրակովում կայացած հանդիպման ընթացքում ստանձնած պարտավորությունները, որով կողմերին կոչ էր արվել իրականացնել վստահության ամրապնդման միջոցառումներ՝ հակառակորդը հունվարի 20-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում դիմել է հերթական սադրանքի՝ անօդաչու թռչող սարքից հայ դիրքապահների ուղղությամբ կիրառելով ականանետի արկ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9388
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
Տեսեք, թե ինչպես է 9-ամյա աղջիկը փրկել է 60.000 մարդու կյանք
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր
 
 
 
Մրայա Քերիից պահանջում են 3 մլն դոլար
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
Ռեալը պատրաստ է տրանսֆերային ռեկորդ սահմանել
Միջազգային, Սպորտ, Հասարակություն
 
 
 
ԱՄՆ-ում վերջին հրաժեշտն են տալիս զոհված ոստիկանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական