Facebook   Twitter
 
Էկոտուրիզմի փառատոնն այս տարի կանցկացվի Արտավանում

Էկոտուրիզմի փառատոնն այս տարի կանցկացվի Արտավանում

21 Ապրիլի 2017 - 20:15
Այս տարի հուլիսի 8-ին եւ 9-ին Հայաստանում 2-րդ տարին կանցկացվի Էկոտուրիզմի փառատոնը, որի նպատակն է համայնքների զարգացմանը, հանրային իրազեկվածության բարձրացումը, մեր բնությունը, մշակութային արժեքները խնամելն ու պահպանելը:
«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ Հռիփսիմե Աթոյանի խոսքով՝ մեր երկիրն ունի էկոտուրիզմի զարգացման լավ ու հեռանկարային ներուժ:

«Անցած տարի փառատոնը անցկացվեց Վայոց ձորի Գոմք և Մարտիրոս համայնքներում: Այս տարի որպես անցկացման վայր ընտրվել է Վայոց ձորի Զառիթափ համայնքի Արտավան գյուղը: Նախատեսված են մի շարք միջոցառումներ, գյուղմթերքների վաճառք, համերգ, խարույկ, քայլարշավներ, ձիարշավներ, «Գանձերի որոնում» խաղը, մասնակիցներին ապահովելու ենք տեղափոխումով և գիշերակացով»,- նշեց Հռիփսիմե Աթոյանը:

Փառատոնի մասնակիցների ամենասպասված պահը հենց քվեսթն է, որն իրենից ներկայացնում է թիմային խաղ, երբ մի հուշումից մյուս հուշումը գնալով, տարբեր առաջադրանքներ կատարելով, դրանք հաղթահարելով պետք է անցնել-հասնել գլխավոր նպատակին, որից հետո հաղթող թիմը պարգևատրվում է, ասում է «Ձեղնահարկ» քուեսթ ակումբի ներկայացուցիչ Մանե Պապյանը:

«Խաղի մասնակիցների թիվը սահմանափակ է՝ 50 հոգի, տարիքային սահմանափակումն էլ՝ մինչև 35 տարեկան, մասնակցությունն ամրագրել կարելի է մոտակա մեկ շաբաթվա ընթացքում, Ֆեյսբուքյան մեր էջում շատ շուտով կլինեն փառատոնի վերաբերյալ բոլոր մանրամասները: Իսկ համայնքի ներգրավվածությունը լինելու է հետևյալ կերպ՝ տեղի բնակիչները կկարողանան արշավներ, ձիարշավներ կազմակերպել՝ ծանոթացնելու տեղի տուրիզմին, հիմնականում ունենալու ենք վրանատեղիներ, նաև հյուրատներում գիշերելու հնարավորություն»,- տեղեկացրեց Մանե Պապյանը:

Ըստ Հռիփսիմե Աթոյանի հատկապես սփյուռքահայ մասնակիցներին հետաքրքրում է գյուղաբնակների հետ շփումը, անցած տարի տեղաբնակները պատրաստ էին կացարան տրամադրել, սակայն մասկանիցները նախընտրեցին վրաններում գիշերել: «Թեև նախորդ անգամ չեղան գյուղացիների տանը օթևանողներ, բայց մարդիկ գնում էին՝ տեսնելու անասուններին, կով կթելը, լավաշ էին թխում տանտիկինների հետ»,- նշեց Հռիփսիմե Աթոյանը:

«Անցյալ տարի ունեցել ենք 400 մասնակից, մեկ անձի համար տոմսն արժեցել է 7000 դրամ, այս տարի հավանաբար՝ մինչև 10 հազար դրամի կհասնի»,- HayNews.am-ի հարցի ի պատասխան ասաց Հ. Աթոյանը:

Խոսելով փառատոնի անվտանգության ապահովման մասին՝ բանախոսները շեշտեցին, որ, ինչպես և նախորդ անգամ, այս տարի նույնպես կլինի համագործակցություն տեղի ոստիկանության աշխատակիցների և բուժաշխատողների հետ:

Անուշ Կրկյաշարյան
 
Նմանատիպ նորություններ
Քիմ Քարդաշյանին քննադատել են 22 տարվա վաղեմության լուսանկարի համար
18 Հունվարի 2018 - 21:30
Քիմ Քարդաշյանը վերջերս հաճախ է արխիվային լուսանկարներ հրապարակում իր Instagram-ում։
Գայանե Բաղդասարյանը՝ կիսամերկ լուսանկարով, հաղորդել է արձակուրդի ավարտի մասին
18 Հունվարի 2018 - 21:25
Միլիոնավոր տղամարդկանց սիրելի Գայանե Բաղդասարյանը Instagram-ում լուսանկար է հրապարակել, որտեղ ցույց է տվել իր մերկ հետույքը։ Աստղը գրել է, որ ավարտվում է Թաիլանդում իր արձակուրդը և ինքը պատրաստվում է Մոսկվա վերադառնալ։

Ռուսաստանի ամենասեքսուալ կինը հանվել է Լոս-Անջելեսում
18 Հունվարի 2018 - 21:21
Ռուսական հայտնի երգչուհի Վերա Բրեժնևան, ում 2007-ին անվանել են Ռուսաստանի ամենասեքսուալ կին, Instagram-ի իր էջում ոչ միանշանակ նկար է տեղադրել:



«Յուրաքանչյուր ստորաբաժանում պետք է հստակ ձևակերպի իր խնդիրը». Կարեն Կարապետյանն այցելել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
18 Հունվարի 2018 - 21:15
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:
Տորթեր երեխայի ծննդյան կապակցությամբ, որոնց նայելիս ոչ միայն ախորժակդ է կորդում, այլև նաև խոսելու ունակությունդ. ֆոտոշարք
18 Հունվարի 2018 - 20:59
Երեխայի ծնունդը ծնողների համար հրաշալի իրադարձություն է։ Շատերն են ցանկանում այդ օրը նշել այնպես, որ այն երկար հիշվի։
Խոսրովի անտառում չինացու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողության գործով վկա է Գերմանիայի քաղաքացին
18 Հունվարի 2018 - 20:48
Խոսրովի անտառի հարակից տարածքում 2017թ. հոկտեմբերի 1-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու գործը գտնվում է դատական քննության փուլում: Այս մասին տեղեկացրել է Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանը:
Apple-ը թողարկել է ատամի «խելացի» խոզանակ
18 Հունվարի 2018 - 20:45
Apple-ի կայքում հայտնվել է ատամի «խելացի» խոզանակ։ Այն պատրաստվել է Colgate-ի հետ համատեղ։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9370
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
Apple-ը թողարկել է ատամի «խելացի» խոզանակ
Տնտեսություն, Հասարակություն