Facebook   Twitter
 
Զգուշացիր ինտերնետից. Ինչ վտանգներ են թաքնված համակարգչային էկրանից այն կողմ

Զգուշացիր ինտերնետից. Ինչ վտանգներ են թաքնված համակարգչային էկրանից այն կողմ

26 Ապրիլի 2017 - 18:12
Ամիսներ առաջ Ռուսական Առաջին ալիքը թնդաց Ալեքսանդր Գորդոնի հաղորդումից, որը վերաբերում էր մահվան խմբավորումներին ինտերնետային ծածկույթում:
Խոսվում էր «Կապույտ կետ» քվեսթ-խմբավորման մասին, ով իբրև խաղ հրավիրում է մինչև 14-15 տարեկան դեռահասների, որպես առաջադրանք պահանջում կատարել որոշակի գործողություններ, օրինակ՝ В Контакте սոց. կայքի իրենց անհատական էջում տեղադրել Կապույտ կետի նկար, այնուհետև ածելիով փորագրել ձեռքի դաստակի երկայնքով որոշակի բառեր կամ սիմվոլներ, նաև ամեն օր գիշերվա ժամը 4:20 –ին արթուն լինել և դիտել համապատասխան սարսափեցնող տեսանյութ, որպես քվեսթի վերջին առաջադրանք է ինքնասպանությունը: Խաղում որոշվում է նաև տեղը, ժամը, կատարման սցենարը: Այս ամենի վերաբերյալ հաղորդումն ահազանգում էր, տաղավարում էին հավաքվել ծնողներ, ում երեխաները մահացել էին, ովքեր էլ իրենց հերթին ստեղծել էին համապատասխան հակախմբավորումներ՝ նպատակ ունենալով հետ կանգնեցնել մյուս երեխաներին, զգուշացնել ծնողներին, և նրանց հաջողվել էր փրկել մոտ 400 երեխայի կյանք:

Քանի որ ՀՀ-ը ևս մեծ ինտերնետային հնարավորություններ ունի, և այսօր ամեն երեխա ՝ սկսած 3 տարեկանից ունի հեռախոս, պլանշետ, համակարգիչ , մուտք դեպի ինտերնետ, այս խնդիրը դառնում է վտանգավոր նաև մեզ համար, իսկ համացանցը կարգավորող օրենք չունենք: Ահա այս խնդրի քաղաքական կոնտեքստի և Հայաստանի առջև ահագնացող վտանգի մասին HayNews.am-ը զրուցեց լրագրող, քաղաքագետ Վահե Առաքելյանի հետ, ով ասաց, որ ուսումնասիրելով թեման՝ նկատել է, այստեղ արտաքին ուժերի ազդեցություն տվյալ երկրի քաղաքասոցիալական միջավայրի ու մատաղ սերնդի վրա՝ երկրի հիմքը խարխլելու, այն ներսից քանդելու նպատակով:

- Անկախ նրանից, թե որ երկրում են ծավալվում իրադարձությունները, ես տեսնում եմ արտաքին ուժի ազդեցություն. Օրինակ՝ Նապալեոն Բոնապարտը ասում էր. «Եթե ուզում ես տիրես որևիցե երկրի, քայքայիր նրա տրանսպորտային համակարգը»: Ցանկացած երկրի հիմքն ու ապագան երիտասարդությունն ու մանուկներն են, դեռահասները, ուստի երկիրը ներսից քայքայելու ամենաճիշտ և արդյունավետ եղանակը հենց սա է՝ երիտասարդ սերնդի մեջ վախի, վտանգի, անպաշտպանության զգացմունք արթնացնելը, ինչն էլ հանգեցնում է այդ ամենին: Չէ՞ որ հոգեկան հավասարակշռություն ունեցող երեխան երբեք չի գնա այդ քայլին: Եթե հիմնական տուժող կողմը հանդիսանում է ՌԴ-ն, ուրեմն պետք է փնտրել, ո՞ւմ է դա ձեռնտու: ՌԴ-ն ունի խնդիր, որն ինքն էլ չի թաքցնում, դա բարձր ալկոհոլիզմն է, պետական մակարդակով բարձրացնում են ծխախոտի ու ալկոհոլի գինը, փորձում են պատժամիջոցներով որոշակի կրճատել ալկոհոլիզմը, քարոզում են առողջ ապրելակերպ նույն ԶԼՄ-ներով, խրախուսում են ծնելիության մակարդակի բարձրացումը, միևնույն ժամանակ ինչ-որ տեղից հայտնվում է նմանատիպ նախագիծ, այդպիսինները շատ են, միայն «Կապույտ կետը» չէ: Ստալինը ունի մի ասույթ. «Երբ անտառը հատում ես, տաշեղներ են մնում»: Քանի որ Ռուսաստանը միշտ էլ աչքի է ընկել իր հզոր ռազմական ուժով, հսկայական տարածքներով, խելացի քաղաքական գործիչներով, երկրի ոչ պակաս խելացի գլուխներով, հնարավոր է, որ գլոբալ խնդիր եղել է ՌԴ-ն, բայց քանի որ ինտերնետ սարդոստայնը լայն տիրույթ ունի, խմբավորումները տարածում են գտել և դեռ կարող են գտնել այլ երկրներում ևս: Իմ կարծիքով՝ գործոնը սլավոնական է, նախկին խորհրդային երկրների վրա է ուղղվածությունը, այսինքն՝ այս երկրներում այն վիճակն է, որ մարդիկ օգտվում են ինտերնետից, բայց անվտանգության հարցերն ամենևին լուծված չեն, եթե ամերիկյան կամ արևմտյան երկրներում կա հստակ կանոնադրություն, որ ինտերնետային հանցագործության համար սահմանված է պատիժ՝ ընդհուպ մինչև ազատազրկում, ՌԴ-ում ու մնացած երկրներում իրավական սողանքները շատ են:

- Դուք իրավացի եք, խնդիրը նաև հասել է Բելառուս և Չեխիա:

- Ամենևին պատահական չէ, որ այն առկա է նաև Բելառուսում: ՌԴ-ն ու Բելառուսը կարող ենք դիտարկել նույն քաղաքական հարթության մեջ, իսկ Չեխիան նույն սոցհամակարգի երկիր է, Սոցիալիզմի լուծը թոթոփել է բոլորովին վերջերս, ինքն էլ ունի օրենդրական խնդիրներ, որոնք մինչ այժմ լուծված չեն: Այս պարագայում հատկանշական է, որ, բարեբախտաբար, չկա հստակ ինչ-որ փաստ, թե դա ներթափանցել է նաև Հայաստան:

- Բայց և ուրախանալու քիչ բան կա, կարծում եմ, քանզի նույն խնդիրները, նույն օրենսդրական բացերը կան նաև մեզ մոտ, և եթե ՌԴ-ում այդ դեպքերը պատճառ են հանդիսացել, որ ստեղծվեն համապատասխան հակախմբավորումներ, մանիթորինգներ, ինտերնետային կայքեր, որոնք հետ են պահում դեռահասներին նման սուիցիդալ քայլերից, ապա ՀՀ-ում ոչ մի մոնիթորինգային կազմակերպություն չկա, ինտերնետային ծածկույթում քաղաքացին անպաշտպան է: Արդյո՞ք դա մտահոգվելու առիթ չպետք է հանդիսանա մեզ՝ հայերիս համար, չէ՞ որ այսօր 3 տարեկան երեխան անգամ լավ գիտի համակարգչային բոլոր մանրուքները, ինտերնետային բոլոր ծակուծուկերը:

- Կոնկրետ սոցիալական ցանցերը ի՞նչ հիմքեր ունեն պաշտպանվելու, ես կասեի՝ ոչ մի, քանի որ այդ խմբերի գրանցումը հավանաբար արել է ինչ-որ անհայտ մարդ, որին գտնելը հեշտ չի, չէ որ դա վերածվում է մի ամբողջ շղթայի. երեխաները մեկը մեկին այսպես ասած պաս են տալիս, իրենց մեջ խրախուսում են գնալ այդ քայլին, ստեղծվում են խմբեր, որոնք իրենց մեջ ունեն մրցակցային բնույթ, այսինքն՝ որ խմբում ավելի շատ մահվան դեպքեր կգրանցվեն: Խմբերը գնում են մրցակցության, հանուն բոնուսների, հաղորդդման ներկայացմամբ՝ նաև հանուն փողի, ոչնչացնում իրենք իրենց, կոնկրետ ուժն էլ, որ կանգնած է այդ ամենի հիմքում, քայքայում է մի համակարգ, այսպես ասած ոչինչ չանելով, բայց երկու այդ ուժերը միմյանց դեմ լարելով: Սա հռոմեական սկզբունքն է՝ Բաժանիր, որ տիրես: Նույն Հնդկաստանի վառ օրինակը, թե Մեծ Բրիտանիան ինչպես այն քայքայեց. կրոնական հողի վրա վերցրեց ու բաժանում կատարեց պակիստանցիների և հնդիկների միջև, թողեց այնտեղ կռվախնձոր, Քաշմիրը, սրանք իրար ուտում են մինչև այսօր, ու արդյունքում այդ խնդիրը չի լուծվում: Այս մեխանիզմի վառ օրինակ է նաև, թե ոնց էին ազատվում հնում առնետներից: Բռնում էին մի տաս առնետ, պահում նրանց առանձին տակառում՝ սոված: Առնետները սկսում էին միմյանց հոշոտել, վերջինին, որը կերել է բոլորին և հաղթել, բաց էին թողնում, նա արդեն իր տեսակին ուտելը գիտե, թե ինչ է, սկսում էր հոշոտել մյուս առնետներին: Այստեղ գործում է նույն սկզբունքը: Եթե ես ոչնչացնում եմ երեխային, ի՞նչ է տեղի ունենում՝ ոչնչացնում եմ նաև նրա ծնողին, դժբախտ ծնող, դժբախտ բարեկամներ, ոչնչացված ընտանիք, իսկ ամուր երկրի հիմքը ընտանիքն է:

- Ի՞նչ երաշխիք, որ այդ ամենի զոհը նաև հայ երեխաները չեն դառնա:

- Ոչ մի երաշխիք էլ չկա: Մենք այսօր ունենք լայն ինտերնետային տիրույթ, ոչ մեկ այդ թվում և մենք ապահովագրված չենք, մենք չենք կարող ինչ-որ մեկից ինչ-որ բան պահանջել, որովհետև ծայրը գտնել չի լինի: Այստեղ հայ ծնողի խնդիրը աչալրջությունն է, 24 ժամ հսկելը իր երեխային, որպեսզի նման արդյունքի չհասնենք:

- Բայց նույն Գորդոնի հաղորդման մեջ ասվում էր, որ թիրրախ են դառնում նաև գիտակցված մարդիկ, ովքեր անցել էին 14 տարեկան սահմանագիծը, ծնողներ, ովքեր իրենց երեխայի անցած ճանապարհն անցել են, հասկանալով էին մտնում խաղի մեջ՝ հայտնաբերելու և կանխելու համար այդ շղթայի ծավալումը, երեխաներին հետ կանգնեցնելու, սակայն արդյունքում նորից կանգնում էին ինքնասպանության շեմին: Այսինքն՝ գործող թիմը շատ ուժեղ մասնագետներից է բաղկացած:

- Այո՛, դա իրոք այդպես է, և նույնիսկ ամենալավ մասնագետները, ովքեր կփորձեն աշխատել հակախմբավորումներում, հոգեբաններն այստեղ անզոր են, քանզի խումբը կազմված է հզոր մասնագետներից, ոչ միայն հոգեբաններ, այլ հիպնոզի արվեստին ու շատ այլ հնարքների տիրապետողներից, այստեղ մեկ այլ խնդիր է, ինչքանով է գիտակից մարդը գիտակից: Ես կասկածում եմ, որ որևէ հոգեբան կարողանա ճիշտ նկարագիր տալ, այստեղ նաև իրավաբանը ոչինչ անել չի կարող: Ինտերնետ ոլորտը օետք է համակարգվի, ավելի խիստ հսկողություն սահմանվի, ինչը պետք է լինի կառավարական մակարդակով, նույնիսկ սահմանադրական: Ուստի անելիք ունեն բոլորը, և՛ ԶԼՄ-ները, որ խոսեն ծնողների աչալրջության մասին, և՛ ծնողները, ովքեր ոչ ձևական, այլ խիստ հսկողական լինեն իրենց երեխաների նկատմամբ, նաև պետությունը, ով պետք է օրենքի բացերի վրա աշխատի այս ոլորտում: Միայն այդ դեպքում կարելի կլինի ահասարսուռով չհետևել հայկական նորություններին՝ սպասելով՝ արդյոք Հայաստանում էլ չի գրանցվել նման դեպք:

Անուշ Կրկյաշարյան
 
Նմանատիպ նորություններ
Ասադը մեղադրել է Թուրքիային՝ ահաբեկչությանը աջակցելու մեջ
21 Հունվարի 2018 - 20:48
Թուրքիայի բանակը ներխուժել է Սիրիա, կոպիտ կերպով խախտելով սահմանները, և հարձակողական օպերացիա է իրականացնում, ինչը վկայում է Անկարայի կողմից ահաբեկչությանը աջակցելու մասին,– հայտարարել է Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադը։
Ժառանգություն ստացած տանը հայտնաբերել է 100 կգ ոսկի, որը գնահատվել է 3,5 միլիոն եվրո (Լուսանկար)
21 Հունվարի 2018 - 20:45
Ֆրանսիայի Էվրե քաղաքի բնակիչը ժառանգություն ստացած տանը հայտնաբերել է 100 կգ ոսկի, որը թաքցված է եղել տարբեր սենյակներում:
#HappyBirthday 29 փաստ Հենրիխ Մխիթարյանի մասին (Լուսանկարներ)
21 Հունվարի 2018 - 20:40
Armsport.am-ը Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ծննդյան 29-րդ տարեդարձի առթիվ նույնքան փաստեր է հավաքել:
Թուրքիայի արեւելքում ձնակույտի հոսքի հետեւանքով երկու զինծառայող է մահացել
21 Հունվարի 2018 - 20:37
Թուրքական Բիթլիս նահանգում կիրակի օրը ձնակույտի հոսքի հետեւանքով 2 զինծառայող է մահացել, 7-ը վիրավորվել են: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Hurriyet թերթը:
Ձմռանը սեռական խանգարումների աճ է արձանագրվում. սեքսոպաթոլոգ
21 Հունվարի 2018 - 20:16
Նոր տարին և նրան նախորդող ու հաջորդող ժամանակաշրջանը բոլորի համար շատ լարված է: Նշյալ հատվածը լարված է նաև սեռական առողջության համար և թե ինչո՞ւ HayNews.am-ը պարզել է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ, դոցենտ Վրեժ Շահրամանյանից:
Բրայթոնի երկրպագուն, որը սիրում է Ազարին, խաղից հետո ստացել է նրա մարզաշապիկը
21 Հունվարի 2018 - 20:14
«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը փայլուն հանդիպում է անցկացրել «Բրայթոնի» հետ (4:0). նա դուբլի հեղինակ է դարձել ԱՊԼ-ի հերթական տուրի խաղում` եվրոպական առաջնությունուններում խփելով իր 100-րդ և 101-րդ գոլերը:
Սիրիայում զինված օպերացիան շատ արագ կավարտվի. Էրդողան
21 Հունվարի 2018 - 20:11
«Ձիթենու ճյուղ» օպերացիան կավարտվի «շատ կարճ ժամանակում»: Այս մասին NTV հեռուստաալիքով հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է «Գազետա»-ն:
Մանչեսթեր ժամանած Ալեքսիս Սանչեսը՝ սեքս սկանդալում (Լուսանկարներ)
21 Հունվարի 2018 - 20:08
Լոնդոնի «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը հայտնվել է սկանդալային իրավիճակում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 10892
 
Լրահոս`
Ասադը մեղադրել է Թուրքիային՝ ահաբեկչությանը աջակցելու մեջ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
 
 
Սիրիայում զինված օպերացիան շատ արագ կավարտվի. Էրդողան
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Դիարան և ՊՍԺ-ն բանավոր համաձայնության են եկել
Միջազգային, Սպորտ, Հասարակություն