Facebook   Twitter
 
Նորաթուխ «քաղաքական գործիչներ» զսպե´ք ձեզ

Նորաթուխ «քաղաքական գործիչներ» զսպե´ք ձեզ

28 Ապրիլի 2017 - 18:11
Քաղաքական որոշ վերլուծաբաններ դեռ շարունակում են ծանր ու թեթեւ անել ԱԺ ընտրությունների արդյունքները, վերլուծել այս կամ այն քաղաքական ուժի հաղթանակն ու պարտությանը: Մինչդեռ քաղաքական ուժերի մոտ սպասումի եւ նոր ընտրապայքարի շրջան է:
Խորհրդարան անցած ԵԼՔ դաշինքի նորաթուխ որոշ «քաղաքական գործիչներ» այնքան են ոգեւորվել, որ արդեն իսկ իրենց իրավունք են վերապահում վիրավորական արտահայտություններ հնչեցնել մի ողջ հասարակության հասցեին՝ եթերից հայտարարելով, թե ընտրողների շուրջ 1 միլիոնը «համբալ է»:

Երիտասարդին դիմենք իր լեզվով ու բառապաշարով. «համբալ» են այն մարդիկ ովքեր քո նմաններին ասպարեզ են բերել եւ այդ կերպ փորձում են լրացնել մեր երկրի քաղաքական դաշտի դատարկ դհոլների տեղը: Այդ վայ պարոնն ու իր թիմակիցները պետք է որ լավ գիտակցեն, որ իրենք մտել են մի խաղի մեջ, ուր իրենց վերապահված դերն են խաղում, այն էլ միմիայն հուշարարի օգնությամբ: Բարի եղե´ք, բերաններդ բացելուց առաջ մտածեք, այլեւս փորձված է, ում լեզուն ուղեղից առաջ է ընկնում, Հայաստանում շատ արագ քաղաքական դիակի է վերածվում: Ափսոս ենք, նոր եք կյանք մտնում:

ԵԼՔ դաշինքի հաջորդ զավեշտն այն է, որ Նելլի Ղարդյանը, ով նկարահանվելով ՀՀԿ-ի քաղաքական գովազդում, այսօր էլ հայտնվել է ԵԼՔ-ի ավագանու ցուցակում եւ հայտարարում է, թե իբր տեղյակ չի եղել, թե ում գովազդային հոլովակում է նկարահանվել, այն դեպքում, երբ այդ հոլովակը առնվազն մեկ ամիս չէր իջնում էկրաններից: Եթե չմտներ ԵԼՔ դաշինք, այդպես էլ չէր իմանա թե ում գովազդային հոլովակում է նկարվել: Այստեղ են ասել. արհեստավարժ խարդավանքների կատարյալ մասնագետ: Ուրիշ սուտ հորինեք, այս մեկը չանցավ:

Օր-օրի ԵԼՔ դաշինքի եւ ՀՀԿ-ի ընդհատակյա համագործակցության նոր փաստեր են ի հայտ գալիս: Եթե նախկինում իշխանությունների թիկունքը պահող եւ նրա հետ համագործակցող ընդդիմադիր ուժերը բացահայտվում էին տարիներիր ընթացքում, ապա ԵԼՔ-ի պարագայում ինչպես ժողովուրդն է ասում. «Գողությունն ու բ…ը 40 օր տեւեց»:

Զգուշացե´ք, դիմացե′ք. դուք այս ոլորտում դեռ շատ անելիքներ ունեք…

HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
Լեռնագնացների մարմիններ են գտել Էվերեստի վրա
24 Մայիսի 2017 - 09:59
Էվերեստի վրա 4 մարդու մարմին են գտել: Այս մասին գրում է Himalayan Times-ը: Լեռնագնացներին՝ երկու օտարերկրյա զբոսաշրջիկների եւ երկու ուղեկցորդների, գտել են գագաթին հասնելուց առաջ տեղակայված վերջին ճամբարի վրանում:

ԱՀ ՊՆ. Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 95 անգամ՝ արձակելով ավելի քան 1140 կրակոց
24 Մայիսի 2017 - 09:50
Մայիսի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 95 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1140 կրակոց:

Որևէ ներողամտություն չի ցուցաբերվելու օրինազանցության նկատմամբ. ոստիկանությունը՝ Վերջին զանգի օրվա մասին
23 Մայիսի 2017 - 23:46
«Վերջին զանգի» օրը ոստիկանւթյունը ողջ ծավալով ապահովելու է հասարակական կարգը, պահպանելու է տոնական հանդիսությունների մասնակիցների և քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքներ:
ԵՊՀ-ի ուսանողը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. Shamshyan.com
23 Մայիսի 2017 - 23:44
Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ մայիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բելգիայի նորանշանակ դեսպանը
23 Մայիսի 2017 - 23:34
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Արթուր Ռեժիբոն (նստավայրը՝ Մոսկվա):
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Միացյալ Թագավորության վարչապետին
23 Մայիսի 2017 - 23:12
Մայիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին Մանչեսթեր Արենայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը պատճառ է դարձել երկու տասնյակից ավել մարդկային զոհերի և բազում վիրավորների:
Սյունիքի մարզի ութ դպրոցում այս տարի «Վերջին զանգ» չի հնչելու
23 Մայիսի 2017 - 23:09
Սյունիքի մարզի 75 դպրոցից ութում այս տարի «Վերջին զանգ» չի հնչելու շրջանավարտ չլինելու պատճառով։
Մանչեսթերի պայթյունն իր վրա է վերցրել «Դաեշ» խմբավորումը (Տեսանյութ)
23 Մայիսի 2017 - 20:39
Մանչեսթերում Արիանա Գրանդեի համերգից հետո մահապարտ ահաբեկչի իրագործած պայթյունի հետևանքով զոհվել է 22 մարդ, իսկ 59-ը մարմնական վնասվածքներ են ստացել: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի ձայնը:
Բրիտանական զբոսանավը բախվել է կետին և խորտակվել
23 Մայիսի 2017 - 20:34
Մեծ Բրիտանիայի 3 բնակչի փրկել են խորտակվող նավից, որը կետի հետ բախվելուց հետո ջրասույզ էր լինում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8510
 
Լրահոս`