Facebook   Twitter
 
Նոր ԱԺ-ի ձեւավորման վերջին պատասխանատու քայլը

Նոր ԱԺ-ի ձեւավորման վերջին պատասխանատու քայլը

02 Մայիսի 2017 - 11:32
Ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություներին հաջորդող գործընթացի ավարտը ազդարարվեց Սահմանադրական դատարանում՝ անփոփոխ թողնելով ԿԸՀ-ի որոշումը: Մեր երկրի հերթական 6-րդ գումարման խոհրդարանը, որ կունենա 105 պատգամավոր, առաջին նիստը կգումարի մայիսի 18-ին:
Ովքեր կլինեն այդ 105 երջանիկները, դեռ հստակ չէ, առայժմ միայն ազգային փոքրամասնությունների հասանելիք 4 տեղերն են ամրագրված եւ մի քանի կուսակցական ղեկավարներ, մյուսները կորոշվեն մինչեւ մայիսի 15-16-ը:

Առաջիկա խորհրդարանում ամենամեծ խմբակցությունը՝ 58 պատգամավորով կլինի ՀՀԿ-ն (3-ը ՝ազգային փոքրամասնություններից): Մյուս 55 պատգամավորի ընտրությունը կկատարի անձամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, առավել եւս, որ վերջինս շատ լավ տիրապետում է իր կուսակցության հաղթական պատկերին, ուստի լրջագույն ուսումնասիրության արդյունքում կընտրի այն լավագույններին, որոնց հետ էլ կշարունակի աշխատել, բարեփոխված սահմանադության պայմաններում: ՀՀԿ-ի կողմից խորհրդարան կանցնեն առաջին հերթին այն անհատները, ովքեր այս տարիներին ապացուցել են իրենց նվիրվածությունը, տարբեր իրավիճակներում այս ու այն խաղերի մեջ չեն մտել կամ հայտնվել, ովքեր ՀՀԿ-ի թե′ համապետական, թե′ ռեյտինգային ընտրացուցակում այդքան էլ շատ չեն, ուստի ՀՀԿ ղեկավարը կանգնելու է լուրջ ընտրության առաջ:

ՀՀԿ-ն լինելով մեծամասնություն կընտրի ԱԺ նախագահին, փոխնախագահներին եւ հանձնաժողովների նախագահներին, նրանց թեկնածությունը եւս կներկայացնի Սերժ Սարգսյանը: Որքան էլ այս օրերին, որոշ լրատվամիջոցներով շրջանառության մեջ դրվում այս ու այն անձանց անունները, միեւնույն է Սարգսյանն ունի իր դիրքորոշումը, որը հասարակության կներկայացնի Երեւան քաղաքի ավագանու ընտրություններից անմիջապես հետո: Լինելով գործի մարդ Սերժ Սարգսյանը լավ գիտի իր թիմի յուրաքանչյուր անդամի կարողությունն ու նվիրվածության աստիճանը:

Նոր խորհրդարանի 2-րդ ուժը՝ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժն է՝ 31 պատգամավորով: Առայժմ հայտնի են նրանցին 2-ը Գագիկ Ծառուկյանն ու ազգային փոքրամասնության մեկ ներկայացուցիչ: Այս դաշինքի հաղթանակը պայմանավորված է միմիայն Գագիկ Ծառուկյան անձով եւ նրա ֆինանսներով, հենց վերջինս էլ կկազմի ցուցակն ու կբաշխի մանդատները: Քանի որ Ծառուկյանը արդեն իսկ հայտրարել է, որ լինելու է ընդդիմություն, բնականաբար, ԱԺ-ում կունենա փոխխոսնակի մեկ պաշտոն եւ շուրջ 3 հանձնաժողովի ղեկավար, ովքեր կլինեն դրանք այստեղ եւս որոշողը Ծառուկյանն է: Նա եւս կփորձի միմիայն իրեն հավատարիմ անձանց ներգարվվել պատասխանատու պաշտոններում, հետագայում զերծ մնալ որեւէ անակնկալներից, չի բացառվում, որ այդ պաշտոններում կընդրկի իր երկու փեսաներին:

3-րդ քաղաքական ուժը ԵԼՔ դաշինքն է, որտեղ կարծես թե ընդհանուր առմամբ, որոշված է թե ովքեր կգնան խորհրդարան: Այստեղ ինտրիգայինը շարունակում է մնալ խմբակցության ղեկավարի հարցը, ամենայն հավանականությամբ դա կլինի Մարուքյանը, հակառակ պարագայում հենց այդ հարցով էլ մեկնարկ կտվի այս դաշինքի հակասություններին…

Խորհրդարանի վերջին՝ 4-րդ ուժը ՀՅԴ է, այստեղ եւս հստակեցումների փուլում են, ովքեր կլինեն պատգամավոր պարզ կլինի ՀՀԿ-ի հետ համագործակցության հուշագիր ստորագրելուց հետո միայն, հաշվի առնելով թե նախարարական ինչ պորտֆելներ բաժին կհասնի նրանց: Այստեղ միակ հստակությունը՝ Արմեն Ռոստամյանի խմբակցության ղեկավար լինելն է:

Նոր սահմանադրության «առավելություններից» մեկն էլ այն է, որ ընտրություններից անգամ 1 ամիս հետո պարզ չէ, թե ով որտեղ կլինի:

Բոլորը հույսով սպասում են…

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՀՀ ԱԳ նախարարը Պալերմոյում կմասնակցի ԵԱՀԿ համաժողովին
23 Հոկտեմբերի 2017 - 11:26
Հոկտեմբերի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Պալերմոյում կմասնակցի Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության նախարարական համաժողովին։
Ահազանգ ԱԻՆ-ում. ավտոմեքենան ընկել է ձորը
23 Հոկտեմբերի 2017 - 11:13
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 23-ին, ժամը 08:29-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը:

ՀՀ ԱԺ պատգամավորները բաց դասախոսություն են կարդացել Արցախի համալսարանի ուսանողների համար
23 Հոկտեմբերի 2017 - 11:09
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արման Սաղաթելյանը, Հրայր Թովմասյանը, Կարեն Բեքարյանը և Միհրան Հակոբյանը այսօր՝ հոկտեմբերի 23-ին, «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ի նախաձեռնությամբ, Ստեփանակերտում բաց դասախոսություն են կարդացել Արցախի պետական համալսարանի ուսանողների համար:
Հակառակորդը հայկական դիրքերի վրա արձակել է ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ. Պատասխանը լինելու է ցավոտ. Արցախի ՊՆ (Տեսանյութ)
23 Հոկտեմբերի 2017 - 10:52
Երեկ Ադրբեջանի զինված ուժերը խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ:
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է
23 Հոկտեմբերի 2017 - 10:48
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի հոկտեմբերի 16-ից 20-ը Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2253 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 409 հեռախոսազանգի:
Վթար Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին. Վարորդն արգելափակվել է մեքենայում
23 Հոկտեմբերի 2017 - 10:43
Հոկտեմբերի 23-ին, ժամը 02:47-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վթարի պատճառով 7 ջուր չի լինելու Գյումրիում
23 Հոկտեմբերի 2017 - 10:37
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 23-ին ժամը 11.00-18.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի` Ղանդիլյան, Սավոյան, Շիրակացի փողոցների, 224, 228 տարածքների ջրամատակարարումը:
Հրդեհ Խաչաղբյուր գյուղում. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ
23 Հոկտեմբերի 2017 - 10:21
Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 22-ին, ժամը 14:40-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղում այրվում է կուտակած անասնակեր:

«Վրացական երազանքը» ստացել է 55%-ից ավելի ձայն.ընդդիմությունը հայտնում է խախտումների մասին
23 Հոկտեմբերի 2017 - 10:06
Վրացական ընդդիմությունը հայտարարել է հոկտեմբերի 21-ին անցկացված ՏԻՄ ընտրություններում տեղ գտած խախտումների մասին և խոստացել մարդկանց դուրս բերել բողոքի ակցիայի։ Ընդդիմադիրները նշում են, որ իշխող կուսակցության ներկայացուցիչները ճնշում են գործադրել ընտրողների վրա։ Այս մասին հայտնում է RBC-ն։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9769
 
Լրահոս`