Facebook   Twitter
 
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Կորեայի նորընտիր նախագահին

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Կորեայի նորընտիր նախագահին

10 Մայիսի 2017 - 15:17
Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Մուն Ջե-Ինին՝ Կորեայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Հանրապետության Նախագահը մաղթել է Մուն Ջե-Ինին քաջառողջություն, ձեռքբերումներ և երջանկություն, իսկ Կորեայի Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:

Նախագահը վստահություն է հայտնել, որ Կորեայի նորընտիր նախագահ Մուն Ջե-Ինի պաշտոնավարման ընթացքում բարեկամ Կորեան կշարունակի անշեղորեն զարգանալ ու վերելք ապրել և նորընտիր նախագահն իր արդյունավետ ներդրումը կբերի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման գործին:

Նշելով, որ անցած քսանհինգ տարիների ընթացքում Հայաստանի և Կորեայի Հանրապետության միջև ձևավորվել են սերտ գործընկերային կապեր և փոխշահավետ համագործակցություն՝ Նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել համատեղ աշխատելու երկկողմ բարեկամությունն ու համագործակցությունն առավել ամրապնդելու և խորացնելու ուղղությամբ` ի շահ երկու ժողովուրդների:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Ջրաշենում ամեն ինչ նորմալ է, էս պահին բոլոր ծիրան մթերող մեքենաները մտնում, դուրս են գալիս». Ջրաշենի գյուղապետ
24 Հունիսի 2017 - 12:23
Ջրաշենում այսօր առավոտից ծիրանի քաղ է, գյուղ տանող-բերող ոչ մի ճանապարհ փակված չէ: Այս մասին Tert.am-ին հայտնեց Ջրաշենի գյուղապետ Արտյոմ Ղազարյանը՝ հավելելով. «Շատ նորմալ է, հանգիստ, այսօր էլ, երեկ երեկոյան էլ… մի պահ էր՝ զայրացած էին: Բայց գյուղ մեքենաներ մտնում են, գյուղացիներն էլ էս պահին քաղ են անում»:
Վենեսուելայի խորհրդարանի վրա հարձակում է իրականացվել. կան վիրավորներ
24 Հունիսի 2017 - 12:22
Ուրբաթ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ենթադրյալ աջակիցների խումբը հարձակվել է խորհրդարանի շենքի վրա, ինչի հետևանքով վիրավորվել է չորս մարդ, հասցվել է նյութական վնաս: Այդ մասին հայտնել է ընդդիմության կողմից վերահսկվող երկրի Ազգային ժողովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ստեփանակերտի հուշահամալիրում Բելգիացի սենատորն ծաղիկներ է խոնարհել
24 Հունիսի 2017 - 12:09
Բելգիայի Սենատի անդամ Յորիս Պոշետը հունիսի 23-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանի, ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ուր ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել արցախյան ազատամարտում հայրենիքի պաշտպանության համար զոհված քաջորդիների և Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին:
Երեւան են տեղափոխվում ՊՆ ավտոբուսի վթարից տուժած զինծառայողներից 8-ը, 2-ի վիճակը միջինից ծանր է. ՊՆ խոսնակ
24 Հունիսի 2017 - 11:58
Գեղարքունիքի մարզում այսօր՝ հունիսի 24-ին, Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված ավտոբուսի կողաշրջվելու հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացած պայմանագրային զինծառայողներից 8-ին տեղափոխում են Երեւան:
Եվրոպայում ամենահիասքանչ և ամենամատչելի հանգստավայրերի ցանկում հայտնվել է Սևանա լիճը
24 Հունիսի 2017 - 11:33
Mastercard միջազգային վճարային համակարգը հրապարակել է Եվրոպայի ամենաքիչ հայտնի և, միևնույն ժամանակ, մատչելի ճանապարհորդական ուղղությունները, որոնցում ընդգրկվել է նաև Սևանա լիճը:

Համաշխարհային ճանաչում ունեցող արտիստների մասնակցություն և թեժ մրցակցություն՝ «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնում
24 Հունիսի 2017 - 11:17
Հուլիսի 4-12-ը Երևանում կայանալիք «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնի ընթացքում սպասվում է ինչպես թեժ մրցակցություն, այնպես էլ մեծահամբավ երաժիշտների մասնակցություն։
Հնդկաստանի գյուղերից մեկը վերանվանել է ԱՄՆ նախագահ Թրամփի պատվին
24 Հունիսի 2017 - 10:48
Հնդկաստանի հյուսիսային Հարյանա նահանգում գտնվող Մարորա գյուղը վերանվանվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատվին։ Դա տեղի է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ Վաշինգտոն այցից առաջ, գրում է russian.rt.com-ը։

Ֆրանսիայի նախագահը հանդիպել է Առնոլդ Շվարցենեգերի հետ (Լուսանկարներ)
24 Հունիսի 2017 - 10:43
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպել է հանրահայտ դերասան և ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի հետ ու նրա հետ քննարկել էկոլոգիական հարցեր։ Այդ մասին դերասանը պատմել է Instagram-ի իր էջում։

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 7530
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Շունը քշել է արջին
Հասարակություն