Facebook   Twitter
 
Մինչեւ երբ պետք է վճարենք անգրագիտության եւ կամայականության համար

Մինչեւ երբ պետք է վճարենք անգրագիտության եւ կամայականության համար

12 Մայիսի 2017 - 13:38
Հասարակության լայն զանգվածի համար արդեն վաղուց որպես անվստահելի համակարգ է շարունակում մնալ դատականը: Մարդիկ հավատի եւ վստահության ակնկալիքով են դատարան մտնում՝ հարցի արդարացի լուծման հույսով, բայց շատ հաճախ խորը հիասթափություն են ապրում, վերջնականապես կորցնելով հավատի վերջին փշուրը:
Տուժողների շատ քիչ մասը Մարդու իրավունքների Եվրոպական դատարան դիմելու հնավարովորություն ունեն՝ նրանց հետ կապելով արդարության վերականգնումը:

Վերջին տարիներին ՄԻԵԴ-ում Հայաստանի շատ քաղաքացիներ ոչ միայն կարողացան վերականգնել իրենց իրավունքները, այլեւ ՀՀ կառավարությունը նրանց ֆինանսական որոշակի փոխհատուցում հատկացրեց:

Հայասատնի գործադիրը, այս էլ որերոդ դեպքն է բյուջեի սուղ միջոցներից ստիպված է լինում փոխհատուցել որոշ անպատասխանատու եւ քմահաճույքներով առաջնորդվող, դատական երկարատեւ գործընթացների ժամանակ հարուցված գործերը կարդալիս հոգնող դատավորների ոչ ճիշտ կայացրած վճիռների դիմաց: Վերջին այդպիսի փախհատուցումը 52.565 եվրոյին համարժեք դրամ հաստատեց կառավարության 11.05.2017թ.- ի նիստով:

Մեր երկրում դեռեւ չի եղել մի դեպք, երբ որեւէ դատավոր պատժվի իր սխալ, երբեմն նաեւ անօրինական կայացրած վճիռի եւ մարդկային ճակատագիր խեղելու համար: Օրեր առաջ 1000 ԱՄՆ դոլար կաշառք վերցրած դատավորին պախարակում էին, մամուլը նրան ներկայացնում էր իր առաջին էջերում, սակայն երբ որոշ դատավորների ինքնագործունեության արդյունքում հարյուրհազարվոր եվրոներ են մեր իսկ միջոցներով ձեւավորվող բյուջեից իբրեւ փոխհատուցում հատկացվում «արդարության պաշտպանի» սխալ որոշման կամ վճռի արդյունքում տուժած քաղաքացիներին, այդ դատավորների անունները շատ դեպքերում չեն հրապարակվում, նրանք չեն հայտնվում մամուլի էջերում:

Մինչեւ երբ պետք է մեր երկրի արդարադատության համակարգում իշխեն այդօրինակ բարքերը: Միգուցե Արդարադատության նորանշանակ նախարարը խոշորացուցի տակ առնի եւ իր բարեփոխումները հենց այս հարցից սկսի:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հայ ազգային կոնգրեսը «իր անվերապահ աջակցությունն է հայտնում խաղաղ ճանապարհով պայքարող ժողովրդին»
22 Ապրիլի 2018 - 22:08
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, իր անվերապահ աջակցությունը հայտնելով ցուցարարներին:
Հանրահավաքն ավարտվեց. գործողությունները կշարունակվեն վաղն առավոտյան
22 Ապրիլի 2018 - 22:02
Հանրապետության հրապարակում ժամը 19:00-ից մեկնարկած հանրահավաքն ավարտվեց: Նախատեսվում է գործողությունները շարունակվել վաղն առավոտյան՝ ժամը 8:15-ից:
«Ժամը 10-ից հետո ոչ ոք փողոցում չի մնում». Ռուբեն Ռուբինյան
22 Ապրիլի 2018 - 21:37
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Ռուբեն Ռուբինյանը Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիներին կոչ արեց ժամը 22:00-ից հետո չմնալ փողոցներում:
Ալաշկերտը ոչ-ոքի խաղաց, Բանանցը հաղթեց և շրջանցեց գործող չեմպիոնին (Տեսանյութ)
22 Ապրիլի 2018 - 21:22
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրում կայացան 2 հանդիպումներ:
Եկեք հիշենք մեր զինվորներին, ովքեր կարող են հարցնել. լավ, այս ի՞նչ են անում, իսկ մենք այստեղ ո՞ւմ ենք պաշտպանում. Կարեն Կարապետյան
22 Ապրիլի 2018 - 21:16
ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի համոզմամբ՝ որևէ զարգացած երկրում ոստիկանությունն այնքան համբերատար չի եղել, որքան Հայաստանում:
ՀՅԴ-ն ջահերով երթ է անելու, բայց կոչ է անում ցուցաբերել փոխըմբռնում
22 Ապրիլի 2018 - 21:12
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները հայտարարում են ապրիլի 23-ին, ժամը 19:00-ին ավանդական ջահերով երթ իրականացնելու մասին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12495
 
Լրահոս`